Կարո.
Ասացեք խնդրեմ, հաշիվ-ապրանքագրի հետ արդյո՞ք կցվում է ՀԴՄ կտրոն, թե՞ ոչ:

Կարո.
Ասացեք խնդրեմ, հաշիվ-ապրանքագրի հետ արդյո՞ք կցվում է ՀԴՄ կտրոն, թե՞ ոչ:
Նարինե.
Խնդրում եմ պատասխանեք: Կազմակերպությունը նորաբաց է, կատարել է գործարքներ միայն փոխանցումով: Տնօրենը մի քանի օր առաջ գումար է կանխիկացրել բանկից, բայց դեռ դրամարկղային գիրք չունի: Ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է առաջանալ նման դեպքում:
Վարդան.
Սեփական արտադրության վաճառքն իրականացնելու դեպքում պարտադի՞ր է արդյոք գնորդ կազմակերպության հետ պայմանագիր կնքելը: Կամ ո՞ր դեպքում պարտադիր կլինի:
Anush.
Կարո՞ղ եք ինձ ուղարկել հասարակական կազմակերպության հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալ եմ:
Արթուր.
Խանութը զբաղվում է համակարգիչների ներմուծմամբ և մանրածախ վաճառքով, կատարում է նաև ապառիկ վաճառք և փոխանցումով մանրածախ վաճառք բանկի միջոցով` համաձայն պայմանագրի: Կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող: Արդյո՞ք նոր կարգով պետք է վարի առաքման գիրք, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
hayk.
Հարգելի հաշվապահներ, եթե ընկերությունը մի քանի ամիս է` գրանցված է, բայց գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, կա միայն գրանցված տնօրեն (նաև հիմնադիր), որի հետ աշխատանքային պայմանագիր չկա, արդյո՞ք պարտադիր է, որ.
1. Տնօրենը աշխատավարձ ստանա
2. Սոցապին ձև Ֆ10 ներկայացնել` տնօրենի համար
3. Դրամարկղային գիրք պահել
Նանա.
Հարգելիներս, եթե կազմակերպության աշխատակիցը շուկայից ապրանքներ է ձեռք բերում, գնման ակտի վրա նրա անձնագրային տվյալները պե՞տք է լրացնել, թե՞ ոչ: Եվ ընդհանրապես, բացի չափման միավոր, քանակ, գին, գումարից, ո՞ր վավերապայմաններն են պարտադիր լրացվում գնման ակտում: Կանխավ շնորհակալ եմ:
Գոհար.
01.03-ին գրանցված ԱՁ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Ունի վաճառքի 2 հասցեներ: Խնդրում եմ ասեք, բացի առաքվող ապրանքների գրանցման գրքից ես պե՞տք է ունենամ հրամանագիրք, դրամարկղի գիրք, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան: Եվ երկրորդ` ես պե՞տք է ՏՀՏ հայտարարություն ներկայացնեմ ԱԱՀ վճարող համարվելու համար: Շնորհակալություն:
Մհեր.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս կայանում է հետևյալում` եթե աշխատանքային պայմանագիրը կնքված է 5 տարով, լրանալուն պես պե՞տք է արդյոք նոր պայմանագիր կնքել, թե՞ կարող եմ պայմանագրի ժամկետը երկարացնել` հիմք ընդունելով հին պայմանագիրը: Եթե այո, այդ դեպքում աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում ինչպե՞ս ձևակերպել այն: Եվ կարո՞ղ եմ արդյոք պայմանագիրը կնքել անժամկետ: Նախապես շնորհակալություն:
tigranious.
Եթե ՀԴՄ-ով տպվում է 310 000 դրամանոց կտրոն, ինչ որ հավելյալ փաստաթուղթ պե՞տք է գրել, թե՞ ոչ:
Արայիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ գրել, թե ինչ տարբերություն հարկային հաշվի և հաշիվ-ապրանքագրի միջև: Կանխավ շնորհակալ եմ:
Վահագ.
Բարև ձեզ: Եթե կարելի է մի հարց: ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով, որը հիմա գտնվում է բանկում արտարժույթային հաշվի վրա: Այդ արտարժույթը անհրաժեշտության դեպքում պետք է կանխիկացվի և դրամի վերածելով` պետք է ապրանք ձեռք բերի Հայաստանի ներսում, իսկ հետո նորից պետք է գնի արտարժույթ և նորից մուտք անի բանկային հաշվի վրա: Ինձ ասացին, որ ես կարող եմ և պետք է արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքների և այդ պահին կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների տարբերության դեպքում առաջացած եկամուտը կամ ծախսը համարեմ ԱՁ-ի համար ծախս կամ եկամուտ, և օրինակ այդ եկամուտը պետք է հարկվի եկամտահարկով, իսկ ծախսը հանվի եկամտհարկի հաշվարկման ժամանակ: Հիմա դա ի՞նչ է նշանակում, որ ես պետք է փոխարժեքներ այդ տարբերությունից առաջացած եկամուտը տարվա վերջում գումարեմ ապրանքի վաճառքից ստացված եկամտին, իսկ ծախսը գումարեմ տարվա ընթացքում կատարված ծախսերին և ա՞յդ կերպ հաշվեմ եկամտահարկը: Թե՞ այդ եկամուտը հարկվում է առանձին եկամտահարկով, օրինակ պետք է նշվի եռամսյակային հաշվետվության մեջ: Եվ նաև ինձ թվում է` պետք չէ արտարժույթի համար վարել դրամարկղի գիրք: ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ և զբաղվում է մանրածախ առևտրով:
Բերեմ օրինակ` եթե ես վաճառել եմ 100 դոլար 390-ով, իսկ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքը եղել է 388, ապա ես ստացել եմ եկամուտ 200 դրամ: Շնորհակալություն:
Էդգար.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք` արդյո՞ք պետք է ՍՊԸ-ն վարի դրամարկղային գիրք, եթե դրամարկղային գործառնությունների մասին օրենքն ասում է.
Հոդված 4.
Դրամարկղային գիրք` գրանցամատյան, որում գրանցվում է դրամարկղում կանխիկ դրամի մնացորդը ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ, ինչպես նաև կանխիկ դրամի մուտքը դրամարկղ և ելքը դրամարկղից:
Հոդված 5.
Դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով:
Այսինքն պարտադիր է, եթե ունես դրամարկղ, իսկ եթե գործառնություններն իրականացնում է հաշվետու անձը, որը չունի դրամարկղ, կարող է դրամարկղային գիրք չվարել:
Ռուզաննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ: Եթե դրամարկղային գիրքը լրացնելիս էջի վրա մնացել է ազատ տեղ, ես կարո՞ղ եմ շարունակել հաջորդ ամսվա գրառումները այդ էջի վրա, թե՞ պետք է սկսել նոր էջից:
Հայկուհի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Հացի արտադրամասից ամեն օր հաց է մատակարարվում (առաքվում) կազմակերպություններին: Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի, քանի՞ հատ (կազմակերպությունների թվով), և այդ ուղեկցող փաստաթուղթը կարո՞ղ է լինել հենց հաշիվ-ապրանքագիրը:
Արտակ Ավետիսյան.
Հարգելի խորհրդատուներ, երբ x քանակի ապրանք (սարքավորում) տեղափոխում ենք մի այլ հասցե ոչ վաճառքի նպատակով, հետո այդ հասցեից պետք է բաշխում իրականացվի 74 կետեր, ինչքանո՞վ է պարտադիր դրանց գրանցումը առաքման գրքում, կամ այդ դեպքում ակտը համարվու՞մ է որպես ուղեկցող փաստաթուղթ:
Նոնա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե որևէ մեկն ունի փորձ կամ տեղյակ է ինտերնետային խանութի համար անհրաժեշտ փաստաթղթերի և հաշվապահության վարման վերաբերյալ, խնդրում եմ արձագանքեք: Կանխավ շնորհակալ եմ:
Armen.
ԱՁ զբաղվում է հացի արտադրությամբ, ստացել է նոր առաքման գիրք, հաշվառման հասցեն` մեքենան: Արդյո՞ք պետք է պահել առաքման գիրք փուռում: Ինչպե՞ս լրացնել: Կարո՞ղ ենք առաքման գիրք չպահել:
Դավիթ Ասատրյան.
Ենթադրենք, որ Ալֆա ՍՊԸ-ն ցանկանում է խանութ կառուցի և այդ նպատակով դիմում է Բետա ՍՊԸ-ին, որը ունի շինարարական լիցենզիա: Բետա ՍՊԸ-ն առաջարկում է այդ խանութը կառուցել ասենք տաս միլիոն դրամով: Ալֆա ՍՊԸ-ն համաձայնվում է, կնքվում է կապալի պայմանագիր` տաս միլիոն դրամ: Իրականացվում է շինարարություն, Բետա ՍՊԸ-ն դուրս է գրում հարկային հաշիվ, ցույց է տալիս ԱԱՀ-ի հաշվարկում և տեղեկանքում, Ալֆա-ն վճարում է տաս միլիոնը, Բետան վճարում է ԱԱՀ-ն… Եվ գալիս է Բետա ՍՊԸ-ի ստուգման օրը, հարկային տեսուչը պահանջում է կատարողական ակտ, իսկ Բետա ՍՊԸ-ն չունի այն: Կարո՞ղ է հարկայինը տուգանել Բետա ՍՊԸ-ին կատարողական ակտի բացակայության համար, և եթե այո, ապա ո՞ր օրենքով, ո՞ր հոդվածի համաձայն:
Դավիթ Ասատրյան.
Համաձայն ՀՀ կառավարության 525 որոշման ծախսը հիմնավորող փաստաթուղթ է համարվում հարկային հաշիվը և հաշիվ-ապրանքագիրը: Հարց. Ասացեք խնդրեմ, բենզինի ձեռք բերման հաշիվը բավարա՞ր է արդյոք նվազեցվող ծախս ձևակերպելու համար: Խնդրում եմ պատասխանել այո կամ ոչ: