"Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր" բաժնի արխիվ

Պայմանագրի փոփոխում

Ata.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես սկսնակ հաշվապահ եմ և հետևաբար խնդրում եմ օգնեք ինձ: Եթե հիմնադիրն ու տնօրենն է փոխվում (երկուսն էլ նույն մարդն է), ֆիզ. անձից տարածք է վարձակալել, իհարկե վարձակալության պայմանագրով, որը նոտարով կնքված է, այդ դեպքում պարտադի՞ր է, որպեսզի փոխվի պայմանագիրը, և տարբերություն կա՞ անհատույց օգտագործման է, թե վարձակալած: Եվ եթե պայմանագրի ժամկետը լրացել է, ինչպե՞ս պետք է վարվել: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Հաշիվ-ապրանքագրի և հարկային հաշվի տարբերությունը

Ինգա.

Խնդրում եմ օգնեք հասկանալ` կա՞ արդյոք տարբերություն հաշիվ-ապրանքագրի և հարկային հաշվի միջև իրավական առումով:

Հարկային հաշիվ դուրս գրելու հետ կապված

Հայկուհի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել գտնելու օրենք, որոշում կապված այն հարցի հետ, որ եթե հաց եմ մատակարարում կազմակերպությանը ամեն օր, ապա պե՞տք է հաշիվ գրեմ ևս ամեն օր, նույնիսկ մեկ հացի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Որքա՞ն ժամանակ պետք է պահել հաշվապահական փաստաթղթերը

Արմեն.

Խնդրում եմ օգնեք: Եթե կազմակերպությունը մի քանի տարի գործունեություն չի իրականացրել, որքա՞ն ժամանակ պետք է պահի դրամարկղային քիրքը և հաշվապահական փաստաթղթերը: Ո՞ր օրենքով է այն կարգավորվում: Շնորհակալություն:

Դրամարկղային գիրք վարելու հետ կապված

Arsen.

Ողջույն: Ըստ օրենքի ԱՁ-ն պարտավոր չէ վարել դրամարկղային գիրք: Այդ դեպքում որտե՞ղ է երևում իմ վճարած վարձավճարը, կամ երբ եմ տվել աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:

Առաքման գրքի լրացման վերաբերյալ

Arno.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ունի խանութներ, ունենք ապառիկով վաճառք, ներքին տեղաշարժ ենք անում, նաև հարկային հաշվով վաճառք, մենք առաքումների գիրքը պիտի՞ լրացնենք:
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք անհրաժեշտ է հրամանագիրք ունենալը

Անուշ.

Խնդրում եմ պատասխանեք, Ա/Ձ տաքսի ծառայությանը անհրաժե՞շտ է ունենալ հրամանագիրք, թե՞ միայն աշխատանքային պայմանագիրը բավարար է: Այդ դեպքում անհատական հաշիվ բացելու մասին հայտի աշխատանքի ընդունման հրամանի համարը մասում ի՞նչ պետք է գիվի:

Զինապարտների գրանցամատյան

Ժաննա.

Խնդրում եմ արձագանքել: Ես տեղյակ չեմ զինապարտների գրանցամատյանից: Ի՞նչ գիտեք այս մասին, որտե՞ղ կարդամ դրա լրացման մասին և որտեղի՞ց ձեռք բերեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Փոխառության վերադարձի ակտի Ձև

Tatev.

Հարգելի հաշվապահներ, եթե ունեք փոխառության վերադարձի ակտի Ձև, խնդրում եմ ուղարկեք Tatevsargsyan շնիկ yahoo.com հասցեին: Շնորհակալ եմ:

ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է պայմանագիր

aleqs.

Խնդրում եմ օգնել: ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, այս դեպքում սոցապին պե՞տք է արդյոք ներկայացնել հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք պարտադիր է հրամանագիրք վարելը

Լենա.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ պատասխանել: Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն եմ աշխատում, վարում եմ հրամանապանակ, գրանցում եմ ներքին և անհատական իրավական ակտերի հաշվառման գրքում, բայց ինձ ասում են, որ պարտադիր է նաև վարել հրամանագիրք: Խնդրում եմ ինձ օգնել, ինչքանո՞վ է անհրաժեշտ նույն հրամանը գրանցել նաև հրամանագրքում:

Հաշիվը անվավեր ճանաչվելու դեպքում

A.

Գրանցվու՞մ է արդյոք էլ. ծրագրում 24 ժամ չանցած և անվավեր ճանաչված հաշիվները, և արդյո՞ք դա պետք է գրքում գրառել և հետո ջնջել գրքից:

Դրամարկղային գրքի գործառնություններ

Lina.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, եթե հաստատագրված հարկ վճարելու համար դրամարղային ելքի օրդերով ելք է եղել 300.0 դրամ գերազանցող գումար, արդյո՞ք դա համարվում է սահմանափակումների խախտում:

Հարկային հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով

Կամո.

Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունենք. ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է, զբաղվում է բացառապես մեծածախ առևտրով: Ենթադրենք, ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ցանկանում է գնում կատարել, և մենք իրեն հարկային հաշիվ ենք դուրս գրում, ի՞նչ եք կարծում, խնդիր կա՞:

Ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ

Արմեն.

ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Խնդրում եմ պատասխանեք, թե կազմակերպություններին կամ ֆիզ. անձանց ծառայություն մատուցելիս ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ, հաշիվ-ապրանքագիր կամ միայն ՀԴՄ կտրոն, և ո՞ր դեպքում է պարտադիր ՀԴՄ կտրոնի տրամադրումը:

Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

Նաիրա.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում, երբ աշխատանքային պայամանգիր է կնքվում տնօրենի հետ, որպես Գործատու ո՞վ է հանդես գալիս:

Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից

Կարինե.

Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա նոտարական վավերացում և կադաստրային գրանցում, պայմանագրի մեջ նշված կոմունալ ծախսերը կատարում է վարձակալը: Բայց վարձակալը որպես բաժանորդ գրանցված չէ, այս դեպքում ես կարո՞ղ եմ կոմունալ ծախսերը դիտել որպես կազմակերպության ֆինանսական ծախսեր` բնականաբար շահութահարկից չնվազեցվող:

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Kara.

Բարև, հարգելի հաշվապաներ: Ես սկսնակ եմ և խնդրում եմ օգնեք: ՀԿ-ն դրամարկղային գիրք պե՞տք է վարի, թե՞ ոչ: Ոչի դեպքում ինչպե՞ս վարվի, եթե արդեն վերցրել է այն: Նախապես շնորհակալություն:

Ժամանակավոր աշխատանքային պայմանագրի լուծում

ANYA.

Խնդրում եմ օգնել, շտապ պետք է կողմնորոշվեմ, չեմ կարողանում:
Ընդունել ենք աշխատանքի ժամանակավոր աշխատանքային պայմանագրով մեկ ամիս տևողությամբ: Ժամկետը լրանում է, խնդրում եմ ասացեք` որ հոդվածներով առաջնորդվեմ, և ընդհանրապես հրաման տա՞մ, թե, ոչ, և եթե տամ` ինչ հոդված գրեմ: 111,3 հոդվածում միայն ասում է, որ ծանուցման ժամկետները չեն վերաբերվում, իսկ 101-ում, եթե շուտ ավարտենք, նոր կարող ենք այդ հիմքով ազատել, իսկ ես ի՞նչ հիմքով ազատեմ և ծանուցում տա՞մ, թե՞ ոչ: Ո՞վ կարող է ասել, թե ազատման հրամանի հիմքը ինչ նշեմ, խնդրում եմ կոնկրետ հոդվածի համարը նշեք, եթե կա այդպիսինը:

Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել

Արթուր.

Խանութը իրականացնում է համակարգիչների մանրածախ վաճառք, ունի ՀԴՄ, ԱԱՀ վճարող չէ, սակայն իրականացնում է ապառիկ վաճառք փոխանցումով: Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank
Powered by WordPress | Designed by: buy backlinks | Thanks to seo, seo services and Insanity Workout