Category Archive: Աշխատավարձ, կադրեր

Sep 27 2018

Աշխատանքային ստաժի դիտում

Աշխեն.

Ողջույն,
Ինչպե՞ս և որտե՞ղ կարող եմ ստուգել գրանցված իմ նախորդ աշխատանքային ստաժերը, ընկերությունները, հաստիքները և այլն, հակիրճ` թվայնացված աշխատանքային գրքույկը: Որևէ կայք կա՞:
Շնորհակալություն:

Sep 27 2018

Համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ

Սիրուշո.

Խնդրում եմ ասեք` իրավունք ունի՞ անձը համատեղությամբ աշխատել 2 վայրում, լիարժեք մեկական դրույքներով, թե մի տեղում պետք է լինի մեկ, իսկ մյուսում կես դրույք, և համատեղության դեպքում օրական քանի՞ ժամ իրավունք ունի աշխատել, նաև բանակի 1 000 դրամը ո՞ր աշխատավայրից է պահվելու:

Sep 24 2018

Պահակներին տոնական օրերին վճարվելիք կրկնակի գումարի հետ կապված

Բարև ձեզ:
Հարցս կապված է պահակներին տոնական օրերին վճարվելիք կրկնակի գումարի հետ:

Եթե պահակի համար սահմանված է աշխատանքային ռեժիմ՝ 21:00-ից հաջորդ օրվա 09:00-ն (12 ժամ), ապա տոնական օրվա (օրինակ՝ սեպտեմբերի 21-ին իր հերթափոխն է, ժամը 21:00-ին գալիս է աշխատանքի) համար կրկնակի պետք է վճարել 3 ժա՞մը միայն: Եվ ստացվում է մյուս պահակին, որը ընդունել է հերթափոխը 20-ին սեպտեմբերի, 9 ժամ պետք է կրկնակի վճարել: Խնդրում եմ պատասխանեք այդպե՞ս է, թե ոչ:

Sep 24 2018

Աշխատավարձի հաշվարկման և վճարման տեղեկագիր

Մարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ ուղարկել աշխատավարձի հաշվարկման և վճարման տեղեկագիր: Էլ հասցե m.maram շնիկ mail.ru կանխավ շնորհակալություն:

Sep 19 2018

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Քրիստինե.

Բարև ձեզ։
Եթե հղին հղիության ընթացքում չվճարվող արձակուրդ է վերցնում, դա “դեկրետի” գումարի վրա ազդեցություն ունենում է և եթե այո` ինչպե՞ս է այդ դեպքում հաշվարկվում:

Sep 19 2018

Հրամանի ձև

Թամարա.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ուղարկել ամենամյա արձակուրդից հետ կանչելու հրամանի ձև, կանխավ շնորհակալ եմ:

Sep 19 2018

Վերջնահաշվարկ

Շող.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանամ` ես աշխատել եմ մարտի 26-սեպտեմբերի 13, ընդհանրապես 4 օրյա գրաֆիկով ժամը 9-ից մինչև 20.00, բայց եղել են ամիսներ, որ աշխատել եմ 5 օրով և վարձատրվել, վերջնահաշվարկով որքա՞ն գումար պետք է ստանամ: Սեպտեմբերի 1-13-ը աշխատել եմ 1,9,10,12 իսկ 3,4,5,7 բյուլետեն եմ ներկայացրել, կխնդրեմ ասեք` ի՞նչ կերպով է հաշվարկվում:

Sep 19 2018

Աշխատաժամերի հետ կապված

Երանուհի.

Բարև բոլորին:
Ես 2012թ. ընդունվել եմ դպրոցում որպես համակարգչային օպերատոր:
Իմ աշխատանքը 0.5 դրույք է, և ես ստանում եմ 27.000 դրամ աշխատավարձ: Խնդրում եմ ինձ ասեք` ես այս դրույքով և այս աշխատավարձով իրավունք ունե՞մ աշխատեմ ժամը 08:30-ից մինչև 17:00: Նախապես շնորհակալություն:

Sep 19 2018

Աշխատավարձի կանխիկ վճարում

Saten Ohanyan.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել` արդյո՞ք կարող եմ 60 000 մաքուր աշխատավարձը կանխիկով վճարել, եթե այո, ապա դա ներկայացվու՞մ է էլեկտրոնային տարբերակով, թե՞ ոչ:
Շնորհակալություն:

Sep 11 2018

Արդյո՞ք աշխատակիցը իրավունք ունի վերջնահաշվարկ պահանջելու

Բարև ձեզ, գնացել եմ արձակուրդ, հաշվարկվել է արձակուրդային, որը ես ստացել եմ, հետո հետ կանչում է արվել, որի համար ստացել եմ աշխատավարձ: Խնդրում եմ ինձ պատասխանել` ես իրավունք ունե՞մ վերջնահաշվարկ պահանջելու:

Sep 07 2018

Փորձաշրջանի պայմանագիր

Քրիստինե Հ.

Ինձ նյութեր են հարկավոր աշխատողի փորձաշրջանի վերաբերյալ: Կա՞ արդյոք փորձաշրջանի պայմանագիր:

Sep 05 2018

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Անահիտ.

Հարցս վերաբերում է վերջնահաշվարկին։ Աշխատանքի եմ ընդունվել 01.03.18ից, աշխատելու եմ մինչև 05.10.18: Ստանում եմ 125.000(կեղտոտ) աշխատավարձ, 90.000(մաքուր), պարտադիր տրվող արձակուրդից օգտագործել եմ 7 օր։ Կցանկանայի տեղեկանալ` արդյո՞ք այս դեպքում կարվի վերջնահաշվարկ: Նշեմ նաև այն, որ աշխատանքից ազատվում եմ իմ դիմումի համաձայն։ Շաբաթական աշխատաժամը 42 ժամը չի գերազանցում։ Կանխավ շնորհակալություն:

Aug 31 2018

Վերջնահաշվարկի հետ կապված

Սոնա.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Աշխատողին ՀՀ ԱՕ 105-րդ հոդվածով տեղափոխել եմ նույն գործատուի մոտ այլ պաշտոնի: Եթե հրամանի մեջ նշեմ նշանակել X պաշտոնին՝ ազատելով Y պաշտոնից, վերջնահաշվարկ կամ արձակման նպաստ արդյո՞ք պետք է տամ:

Aug 30 2018

Բնամթերային ձևով աշխատավարձի վճարում

Նունե.

Խնդրում եմ ասեք` գործատուն կարո՞ղ է աշխատավարձ վճարել աշխատողին արտադրված ապրանքով (ամբողջ աշխատավարձը): Կանխավ շնորհակալություն:

Aug 29 2018

Արդյո՞ք կան արտոնություններ հաշմանդամի աշխատավարձը հաշվարկելիս

Սարգիս.

Բարև ձեզ,
1) Եթե աշխատողին ընդունում ենք որպես պահակ, որը նաև 3-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է ինչպես մյուս աշխատողներին, թե՞ կան արտոնություններ (որոշակի տոկոսներ):
Շնորհակալություն:

2) Հնարավո՞ր է պահակի համար սահմանել 21-ից 09-ը երկու օրը մեկ աշխատաժամանակով: Այսինքն 2 պահակ են լինում, 2 օրը 1 ռեժիմով:
Շնորհակալություն:

Aug 27 2018

2-րդ դեկրետի նպաստը ինչպե՞ս է հաշվարկվում

Աստղիկ Մ.

Բարև ձեզ, խնդրում եք ասել` դեկրետից դեկրետ գնալու դեպքում, որ ասում եք վերջին աշխատած ամսվա աշխատավարձով է հաշվարկվում, ի նկատի ունեք ամբո՞ղջ ամիս աշխատած, թե՞ թեկուզ և մեկ օր աշխատած:

Aug 27 2018

Արդյո՞ք անձը իրավունք ունի աշխատել այլ վայրում

Ս. Գ.

Բարև ձեզ, ես մի հարց ունեմ: Ես հիմա գտնվում եմ ֆիզարձակուրդում: Իրավունք ունե՞մ այս ընթացքում աշխատելու այլ վայրում:

Aug 27 2018

Արդյո՞ք հասնում է վերջնահաշվարկ

Անի.

Բարև ձեզ: 4 տարի 5 ամիս է աշխատում եմ խանութում որպես գանձապահ, բայց գրանցված աշխատող եմ մոտ 3 տարի: Ըստ պայմանագրի ամսեկան աշխատավաձս կազմում է 80 000 դրամ: Աշխատում եմ ներկա պահին օրումեջով: Աշխատավարձ ստանում եմ 15 օրը մեկ: Դուրս գալու դեպքում ըստ օրենքի վերջնահաշվարկ հասնու՞մ է ինձ:

Aug 27 2018

Որտեղի՞ց պետք է ստանալ նպաստը

Alvard.

Բարև ձեզ: Ես ֆիզից ֆիզ եմ անցել, բայց երեխաս արդեն 10 ամսեկան է, չեմ ստացել նպաստ, որովհետև տնօրենս ժամանակ չունի թղթերով զբաղվի: Մինչև ֆիզ. անցնելը 3 տարվա ստաժ եմ ունեցել, 1-ին երեխաս 3 տաեկան է, 2-րդը` 10 ամսեկան: Աշխատավարձս 95 000 դրամ է, որքա՞ն նպաստ կստանամ ու որտեղի՞ց պետք է ստանամ:

Aug 24 2018

Նվազել է առձեռն աշխատավարձը

Աննա Ն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել, կուտակային կենսաթոշակը պարտադիր դառնալուց հետո տնօրենը հաշվարկված գումարը նվազեցրել է իմ աշխատավարձից, արդյո՞ք նման իրավունք ունի, թե՞ պետք է վերահաշվարկ կատարվեր, բարձացվեր իմ կեղտոտ աշխատավարձը և նոր հարկվեր: Եվ ևս մեկ հարց` ՍՊԸ-ն պատկանում է երեք հոգու (վարսավիրանոց), երեքից մեկը պիտի գնա ֆիզ. արձակուրդ, արդյոք հաշվարկը չի կատարվում այնպես, ինչպես վարձու աշխատողներինը: Խնդրում եմ հնարավորության դեպքում հարցերիս պատասխաններին կցեք օրեքի հղումը: Նախապես շնորհակալություն:

Aug 20 2018

Ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատողին արդյո՞ք հասնում է օրապահիկ

Գայանե Բ.

Բարև ձեզ, ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատողին արդյո՞ք հասնում է օրապահիկ:

Aug 15 2018

Ե՞րբ է հասնում հաջորդ հերթական արձակուրդը

Լևոն Ա.

Բարև ձեզ, արձակուրդի եմ գնացել փետրվարին, հերթականն է եղել և վճարովի, հաջորդ նման արձակուրդը օրենքով ե՞րբ է հասնում:

Aug 15 2018

Շուտ արձակուրդ մեկնելու վերաբերյալ

Անահիտ.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ` արդյո՞ք հղին կարող է նախատեսվածից շուտ գնալ ֆիզ. արձակուրդ:

Aug 08 2018

Արդյո՞ք հաշվարկվում և վճարվում է նպաստ

Էդգար Ծ.

Բարև ձեզ: Ամենամյա արձակուրդի ընթացքում անաշխատունակության թերթիկի հիման վրա վճարվու՞մ է նպաստ, թե՞ չէ: Օրերի հարցը պարզ է` երակարացվում է նույնքան, որքան բյուլետենն է, իսկ վճարվու՞մ է այն, թե ոչ:

Aug 08 2018

Օրինակա՞ն է արդյոք աշխատանքից ազատումը

Անն Մ.

Օրինակա՞ն է արդյոք համատեղությամբ աշխատող քաղաքացուն, ով գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ազատել աշխատանքից` կազմակերպության լուծարման հիմքով (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 1-ին մաս): Նույն օրենսգրքի 114 հոոդվածի 1-ին կետի 2-րդ մասի իմպերատիվ պահանջը այն է` գործատուի կողմից սեփական նախաձեռնությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձին ազատելու արգելքը վերաբերում է հիմնակա՞ն աշխատողին, թե՞ արգելք է նաև համատեղությամբ աշխատողի համար:

Aug 06 2018

Արդյո՞ք հասնում է վերջնահաշվարկ

Վարսիկ Վ.

Գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, սակայն ցանկանում եմ դիմում գրել աշխատանքից ազատվելու համար: Ինձ վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ:

Aug 01 2018

Արդյո՞ք կարելի է աշխատել համատեղությամբ

Շիրազ Հ.

Բարև ձեզ: Ես կարո՞ղ եմ համատեղել հաշվապահական աշխատանքս երաժշտական դպրոցի ուսուցչի աշխատանքի հետ: Երկու մասնագիտություններով էլ ունեմ համապատասխան կրթություն, և արվեստի դպրոցում աշխատանքս սկսվում է կեսօրից: Շնորհակալություն:

Jul 30 2018

Պարգևավճարից կենսաթոշակային կամ եկամտային հարկ պահվու՞մ է

Julietta.

Բարև ձեզ, պարգևավճարից կենսաթոշակային կամ եկամտային հարկ պահվու՞մ է:

Jul 26 2018

Արդյո՞ք աշխատակիցը կարող է օգտվել ամենամյա արձակուրդի իրավունքից

Մարիամ Բ.

Բարև ձեզ, արդյո՞ք ֆիզ արձակուրդից նոր վերադարձած անձը (3 ամիս) կարող է օգտվել հասանելիք արձակուրդից:

Jul 20 2018

Արդյո՞ք հաստիքը համարվում է վնասակար

Av Sona.

Բարև ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում: Ունեմ հնոցապանի հաստիք, արդյո՞ք տվյալ հաստիքը համարվում է վնասակար, և աշխատողին պետք է հավելավճար տամ վնասակար աշխատանքի համար: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Jul 18 2018

Եթե հիվանդանոցի տնօրենը մեկնում է արտերկիր գործուղման

Արմենուհի Ե.

Բարև ձեզ, խնդրում եմ խորհուրդ տվեք` եթե հիվանդանոցի տնօրենը մեկնում է արտերկիր գործուղման և ծախսերը հոգում է հրավիրող կողմը, աշխատավայրում արդյո՞ք կարելի է թույլատվության հրաման պատրաստել առանց արձակուրդ ձևակերպելու և տվյալ ժամանակահատվածում պահպանել աշխատավարձը:

Jul 18 2018

Կարո՞ղ է արդյոք աշխատաժամանակի տեղեկագրում մշտապես նշվի բացակա

Արսեն Ա.

Կարո՞ղ է արդյոք նոր բացված ընկերության աշխատաժամանակի տեղեկագրում մշտապես նշվի բացակա, որպեսզի աշխատավարձ չտրվի և հարկ չվճարվի, քանի դեռ չկա գործունեություն:

Jul 17 2018

Արդյո՞ք կպահպանվի նպաստի իրավունքը

Աննա.

Բարև ձեզ: Ես ներկա պահին գտնվում եմ ֆիզարձակուրդում, երեխաս 1.5 տարեկան է: Սակայն ցանկանում եմ աշխատել այլ դպրոցում մինչև իմ հիմնական աշխատանքին անցնելը: Արդյո՞ք ես կստանամ 18 000 դր. նպաստը մինչև երեխայի 2 տարին լրանալը աշխատանքին զուգահեռ: Եվ ինձ հետաքրքրում է` մինչև ե՞րբ էր տրվում 18 000 դրամները:

Jul 16 2018

Արդյո՞ք աշխատողին իրավունք ունեն ազատել աշխատանքից

Ա.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, հիմա ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի: Արդյո՞ք ինձ իրավունք ունեն աշխատանքի հետ չընդունեն առանց որևէ հիմնավորման:

Jul 16 2018

Ինչպե՞ս փաստաթղթավորել տնօրենի արձակուրդը

Մարիամ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` ինչպե՞ս փաստաթղթավորել տնօրենի արձակուրդը, և եթե դիմում և հրաման կազմվի տնօրենի կողմից, ու՞մ է ուղղված լինելու:

Jul 09 2018

Արդյո՞ք կառաջանա հարկային պարտավորություն

Կարինե Ա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե հասարակական կազմակերպությունը կարո՞ղ է արտասահմանում գտնվող ՀԿ-ի նախագահի անձնական հաշվին գումար փոխանցել, դա արդյո՞ք հարկային պարտավորություն չի ենթադրում Հայաստանում:

Jul 05 2018

Արդյո՞ք աշխատակցին չի հասնում վերջնահաշվարկ

Լալա Հ.

Բարև ձեզ:
Մի հարց ունեմ վերջնահաշվարկի վերաբերյալ: Քաղաքացին աշխատել է աշխատավայրում 49 տարի: Ստացել է մոտավոր 86 000 դրամ ամսեկան աշխատավարձ: Ցանկանում է դուրս գալ իր դիմումի համաձայն: Օգտագործել է իր բոլոր տվյալ և նախորդ տարիների արձակուրդները: Նրան ասել են, որ այս պարագայում վերջնահաշվարկ չի հատկացվում: Խնդրում եմ, կարո՞ղ եք պարզաբանել` ճի՞շտ են ասել արդյոք: Եվ արդյո՞ք գոնե երկար տարիների աշխատելու համար ազատման նպաստ չի հատկացվում: Շնորհակալ եմ շատ նախապես:

Jul 05 2018

Վերջնահաշվարկի կատարում

Անի.

Բարև ձեզ:
Հարց – բարձրագույն հաստատության դասախոսի պայմանագիրը լրանալուց հետո, նրան պետք է տրամադրել վերջնահաշվարկ: Արդյո՞ք վերջնահաշվարկում պետք է հաշվի առնել հասանելի 35 արձակուրդային օր: Կանխավ շնորհակալություն:

Jul 05 2018

Արդյո՞ք փոխվում է միջին աշխատավարձի հաշվարկը

Արուսյակ.

Ես ունեմ հետևյալ հարցը:
Եթե վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել եմ բիզնես ճանապարհորդություններ, արդյո՞ք փոխվում է իմ տարվա ընդհանուր եկամուտը, և հաշվարկվում է ֆիզ արձակուրդում:

Նախապես շնորհակալություն:

Jul 02 2018

Արդյո՞ք աշխատողը կարող է ստանալ մայրության նպաստ

Աննա Բ.

Ես մի հարց ունեմ ֆիզ. արձակուրդի վերաբերյալ: Եթե ես գրանցվել եմ որպես աշխատեղ ս/թ մայիսի 15-ից, իսկ հուլիսի 2-ին հղիության ժամկետս 7 ամսական է դառնում, և պետք է բուլետեն տան, արդյո՞ք ինձ հասնում է դեկրետի գումար, 1,5 ամսվա աշխատողին հասնու՞մ է դեկրետ, թե՞ ոչ, եթե ոչ, ես կարող եմ ձևակերպվել որպես չաշխատող մայր և ստանալ պետությունից հասնող 126 000 դրամը:

Jun 29 2018

Ինչպե՞ս է վճարվում արձակուրդայինը

Վերջինե.

Բարև ձեզ: Քաղծառայողը եթե աշխատում է դպրոցում որպես ուսուցիչ, դա համարվու՞մ է համատեղություն: Ինչպե՞ս է վճարվում արձակուրդայինը:

Jun 29 2018

Մինչև ե՞րբ կերկարաձգվի արձակուրդը

Hripsime.

Բարև ձեզ: Եթե հնարավոր է` օգնեք ինձ այս հարցում: Ես վերցրել եմ իմ նախորդ տարվանից տեղափոխված արձակուրդ 2 օր և ընթացիկ տարվա արձակուրդ 12 օր ս. թ. 11.06.2018-ից: Սակայն հանգամանքների բերումով ս.թ.11.06.2018-ից մինչև 22.06.2018 ներկայացրել եմ հիվանդաթերթիկ: Կարո՞ղ եք ասել` մինչև ե՞րբ կերկարաձգվի արձակուրդս:

Jun 25 2018

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի մայրության նպաստ

Աննա.

Բարև ձեզ: Քաղ. իրավական պայմանագրով աշխատողի մայրության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում է գործատու՞ն, թե՞ սոց.ապ.-ը: Բացի այդ վերը նշված աշխատողը արդյո՞ք իրավասու է ստանալ ամսական 18 000 դրամ նախատեսված գումարը: Շնորհակալություն:

Jun 21 2018

Արդյո՞ք հաշվարկվում է արձակուրդային օր

Էդգար.

Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` արդյո՞ք հաշվարկվում է արձակուրդային օր և վճարվում, եթե աշխատակիցը ունեցել է մեկ կամ ավել բացակա և չվճարվող արձակուրդ, և եթե հաշվարկվում է, ապա ո՞ր կետի համաձայն:

Jun 14 2018

Ու՞մ է հասնում արձակման նպաստ

arpine.

Եթե աշխատողը աշխատել է մեկ կամ երկու տարի, արձակուրդներն օգտագործել է և ազատվել է, եթե անգամ ունեցել է արձակուրդային, դա էլ է հաշվարկվել ազատման ժամանակ, կա՞ արդյոք նաև առանձին արձակման նպաստի անհրաժեշտություն, շնորհակալություն:

Jun 14 2018

2-րդ դեկրետի նպաստը ինչպե՞ս է հաշվարկվում

Վարդ.

Բարև ձեզ:

Կարո՞ղ եք ասել` եթե կինը դեկրետից դեկրետ է գնում, այդ դեպքում 2-րդ դեկրետի նպաստը ո՞նց է հաշվարկվում, եթե վերջին 12 ամիսները կինը չի աշխատել, այլ գտնվում էր 1-ին դեկրետում:

Jun 12 2018

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը

Մարինե.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել այս հարցին – Եթե աշխատողը աշխատել է 6 տարի, չի օգտվել ամենամյա արձակուրդից և վերջին ամիսը չի ներկայացել աշխատանքի, ազատման դեպքում ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը:

Jun 12 2018

Արդյո՞ք կարելի է աշխատավարձը կանխիկ վճարել

Saten.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք կարող եմ 55 000 մաքուր աշխատավարձը կանխիկով վճարել:

Jun 12 2018

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Կարինե.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեl աշխատավարձի վերջնահաշվարկի հարցում. իմ աշխատավարձը 204.000 է, բայց պահումներով 143.000, արձակուրդ չեմ գնացել, ազատվել եմ այս ամսվա 17-ով: Կասե՞ք, թե որքան կլինի վերջնահաշվարկը:

Jun 09 2018

Արդյո՞ք անձը պետք է գրանցվի որպես աշխատակից

Արկադի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե հնարավոր է` պատասխանեք իմ հետևյալ հարցին.

Ես նորաբաց շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ի միակ հիմնադիր տնօրենն եմ և չունեմ աշխատողներ: Արդյո՞ք ես պետք է գրանցեմ ինձ որպես աշխատակից մինիմալ աշխատավարձով, թե՞ դա պարտադիր չէ: Շնորհակալություն:

Older posts «

» Newer posts

Loading...