Category: Ա/Ձ, Ֆիզ. անձ

Մեքենայի վաճառք

Արսեն․

Բարև Ձեզ։ Որքանով որ պարզեցի՝ մեքենա վաճառելիս ձեռք բերումից 365 օր առաջ և հետո եկամտային հարկի վճարման կարգը չի գործում, պետք է առաջնորդվել ՀՕ 150 հոդվածի 9-րդ կետով՝ այսինքն 10 տոկոս եկամտային հարկ և գործում է դրամարկղային մեթոդը՝ այսինքն եթե վճարվում է մաս մաս, եկամտային հարկը նույնպես վճարվում է մասերով։ Այսպե՞ս է արդյոք, և մյուս հարցը, եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից գնել է մեքենա և առք ու վաճառքի պայմանագրում նշված է մեքենայի արժեքը պայմանական 1 մլն դրամ, ապա վաճառողին վճարվում է 909 000 դրամ, իսկ եկամտային հարկը կազմում է 91 000, թե՞ պետք է վճարվի 1 մլն, իսկ հարկը 100 000։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Մեքենայի վաճառք

ԱՁ հարկային դաշտի ընտրություն

Գայանե․

Ողջույն։ Ես ուզում եմ ԱՁ բացել և ունեմ մի քանի հարց։

1. Գրանցման պահի՞ն է որոշվում, թե արդյոք շրջանառության հարկով եմ աշխատելու։

2. Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, և հնարավո՞ր է լրացման ենթակա ձևաթղթերը գտնել առցանց և լրացնել ինքնուրույն՝ առանց հաշվապահի ծառայությունների։

Շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՁ հարկային դաշտի ընտրություն

Անշարժ գույքի վարձակալություն

Հայկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ֆիզ․ անձը իրեն պատկանող անշարժ գույքը տվել է վարձակալության ԱՁ-ի, կամ ՍՊԸ-ի: Եթե գործարքը կադաստրում պետական գրանցում չի ստացել, ապա այստեղ ի՞նչ անելիք ունի ֆիզ անձը: Եվ խախտումների դեպքում ինչպիսի՞ պատասխանատվության կարող է նա ենթարկվել: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Անշարժ գույքի վարձակալություն

Ոչ ռեզիդենտ ՀՀ քաղաքացու եկամուտների հայտարարագիր

Արմեն․

ՀՀ քաղաքացին, որը մշտապես բնակվում է արտերկրում և հանդիսանում օտար պետության հարկային ռեզիդենտ (ինչի մասին ունի տեղեկանք), ՀՀ-ում վարձակալությամբ է հանձնում բնակարան և ունի ավանդ։ Հարցերը հետևյալն են՝

1․ Պարտավո՞ր է արդյոք այդ անձը 2024թ․ համար ներկայացնել հայտարարագիր։
2․ Կարո՞ղ է արդյոք նա լիազորել այլ անձի՝ իր փոխարեն ներկայացնել հայտարարագիրը։ Խնդիրն այն է, որ անձն ինքը չունի էլ․ ստորագրություն և ի վիճակի չէ ներկայանալ ՀՀ՝ այն ստանալու համար։

3․ Տվյալ անձը եկամուտային հայտարարագիր ո՞ր կետերի հիման վրա է ներկայացնում։

Կարդալ ավելին Ոչ ռեզիդենտ ՀՀ քաղաքացու եկամուտների հայտարարագիր

Անշարժ գույքի վաճառք

Լիլիթ․

ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը իր անշարժ գույքը վաճառելիս հարկ վճարու՞մ է։

Կարդալ ավելին Անշարժ գույքի վաճառք

Ձեռքբերում ֆիզ. անձից

Գոռ․

Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձից կազմակերպությունը գնել է ապրանք, գնման ակտով այս պարագայում տվյալ փաստաթուղթը համարվու՞մ է հիմք շահութահարկով ծախսագրման համար, և եկամտային հարկը ո՞ր կետով է հաշվարկվում։

Կարդալ ավելին Ձեռքբերում ֆիզ. անձից

Հեռախոսի ներմուծում ֆիզ. անձի կողմից

Կարեն․

Բարև Ձեզ։ Գնալու եմ Դուբայ և հետ գալուց ցանկանում եմ ինձ հետ երկու հատ փակ տուփով Iphone բերեմ։ Կասե՞ք՝ Զվարթնոցում մաքսային ստուգման ժամանակ խնդիր կլինի՞։ Առհասարակ ըստ օրենքի ես ինձ հետ որպես ուղեկցվող բեռ քանի՞ հատ փակ և/կամ բաց տուփով Iphone կարող եմ բերել։ Եվ մեկ էլ եթե համ էլ ցանկանում եմ հետը բերեմ notebook, այդ մասով ի՞նչ խնդիր կարող է լինել։ Թե՞ ապրանքները դիտարկվում են առանձին կատեգորիաներով, և հեռախոս ունենալը notebook-ին չի խանգարում։ Կխնդրեմ՝ ով լավ տեղեկացված է, հնարավորինս մանրամասն բացատրի, որ անակնկալի չգամ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հեռախոսի ներմուծում ֆիզ. անձի կողմից

ՀՄ վաճառք ֆիզ. անձին

Աշոտ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ Վճարող համարվող կազմակերպությունը ՀՄ է վաճառում ֆիզ․ անձին։ Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանալու, և ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրվի։

Կարդալ ավելին ՀՄ վաճառք ֆիզ. անձին

Շինության ձեռքբերում

Սեդա․

Բարև Ձեզ։ Ֆիզ․ անձից պետք է ձեռք բերի ՀՄ (շենք,շինություն): Հարցս հետևյալն է՝ Շինությունը ձեռք բերել ֆիզ․ անձով, թե՞ իրավաբանական անձով, ո՞ր դեպքում է ավելի ձեռնտու:

Կարդալ ավելին Շինության ձեռքբերում

Նորաբաց ԱՁ ՏՏ ոլորտում

Աննա․

Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտում մատուցում եմ ծառայություններ ԱՄՆ-ում գրանցված կազմակերպությանը: Խնդրում եմ օգնեք՝ Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ հարկատեսակով աշխատեմ, և եթե հետագայում աշխատողներ ունենամ, կարո՞ղ եմ Ա/Ձ մոտ աշխատակից գրանցել, թե՞ ոչ: 24մլն-ից տարեկան աշխատավարձը մի փոքր շատ է լինելու՝ հաշվի առնելով պարգևավճարնեը: Տարեկան և ամսական ի՞նչ վճարներ ունեմ անելու: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Նորաբաց ԱՁ ՏՏ ոլորտում

Արտարժույթի փոխանակում ԱՁ կողմից

Վահագն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն կարո՞ղ է իրեն պատկանող եվրոն կամ դոլարը արտարժույթի փոխանակման կետում փոխանակել դրամով։ Ինչու՞ է այդ հարցը իմ մոտ առաջացել, որովհետև փոխանակման կետերը անդորրագիր են տալիս միայն ֆիզ․ անձի անձնագրի տվյալներով և իրավունք չունեն անդորագրում նշել ԱՁ-ի կամ ՍՊԸ-ի տվյալներ։ (ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ և չի օգտագործում դրամարկղի գիրք)։

Կարդալ ավելին Արտարժույթի փոխանակում ԱՁ կողմից

Աշխատանք freelance հիմունքով

Արմինե․

Ունեմ հիմնական աշխատանք, գրանցված աշխատող եմ։ Սակայն երբեմն կատարում եմ թարգմանության պատվերներ դրսից (freelance հիմունքով), տարեկան ընդամենը 1 000 USD։ Ի՞նչ քայլեր պետք է անեմ, որտե՞ղ գրանցվեմ՝ ԱՁ, թե՞ միկրոբիզնես/ինքնազբաղված։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Աշխատանք freelance հիմունքով

Գրքերի վաճառք հեղինակի կողմից

Ավետիս․

Բարև Ձեզ։ Ես գրքի հեղինակ եմ և գիրք եմ տպագրել հրատարակչության միջոցով։ Մտադիր եմ գրքերս (որպես ֆիզ․ անձ) վաճառել գրախանութների միջոցով։ Ինչպիսի՞ հարկեր/տուրքեր պետք է վճարեմ։

Կարդալ ավելին Գրքերի վաճառք հեղինակի կողմից

Կազմակերպությունը վաճառում է ավտոմեքենան ֆիզ․ անձին

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ-ն վաճառում է իր ավտոմեքենան ֆիզ. անձին, ապա պե՞տք է հաշիվ-վավերագիր դուրս գրել ու շրջ. հարկի հաշվարկում նոր գործունեություն ավելացնե՞լ, և ինչ-որ հարկային պարտավորություններ առաջանալու՞ են։

Կարդալ ավելին Կազմակերպությունը վաճառում է ավտոմեքենան ֆիզ․ անձին

ԱԱՀ հաշվանցում ֆիզ. անձի կողմից

Աննա․

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ի՞նչ պետք է արվի նման պարագայում․ ֆիզ․ անձը, ով ԵՏՄ -ից ներմուծել է ապրանք, որը գերազանցել է ֆիզ․ անձանց կողմից ներմուծվող ապրանքների թույլատրելի սահմանը, սահմանին ասել են՝ պետք է ԱՁ բացել, ֆիզ․ անձը գրանցվել է որպես ԱՁ, բայց փաստացի ստացվել է ներմուծումից հետո, ներկայացրել է ներմուծման հայտարարագիր, կասեք խնդրեմ․ ԱԱՀ հաշվարկի մեջ 17 տողում ՀՀ տարածք ներմուծված ապրանքների բերում է այդ ներմուծման արժեք, արդյո՞ք այս պարագայում դեբետային ԱԱՀ հնարավոր է հաշվանցել, չէ՞ որ ներմուծումը փաստացի եղել է ֆիզ․ անձով: Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ԱԱՀ հաշվանցում ֆիզ. անձի կողմից

ՌԴ քաղաքացին որպես ԱՁ

Աննա․

Բարև ձեզ։ Եթե ՌԴ քաղաքացին այստեղ ԱՁ է բացում, գործունեություն է ծավալելու IT ոլորտում, աշխատելու է շրջ. հարկի դաշտում, ի՞նչ հարկեր է վճարելու բացի շրջանառության հարկի 5%-ից: Եվ բանկում հաշիվ բացելու համար ի՞նչ փաստաթղթեր է պահանջում բանկը ներկայացնել (կխնդրեմ նշել նաև բանկը, եթե խմբի պահանջները չեն խախտվում)։

Արդյո՞ք ՌԴ քաղաքացին պետք է պարտադիր սոցիալական քարտ ունենա։ Նշեմ, որ առցանց լիազոր գրանցվելու է ՀՀ քաղաքացի, ով ունի նույնականցման քարտ, այդ մասով խնդիր չկա։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։

Կարդալ ավելին ՌԴ քաղաքացին որպես ԱՁ

ԱՁ հաշվապահություն

Մարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ ձեր օգնությունն է պետք։ Ունեմ Ա/Ձ, ներկա պահին հաշվապահն է կատարում հաշվապահություն, բայց ուզում եմ ինքս վարել։ Նշեմ, որ գրանցված աշխատող չկա։ Տարեկան եկամուտը չի գերազանցում 24 մլն ՀՀ դրամը։ Որևէ դժվարություն իրենից ներկայացնու՞մ է։ Հնարավո՞ր է արդյոք ինքնուրույն վարել։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՁ հաշվապահություն

Իրավաբանական անձը ֆիզ. անձից բնակարան է գնում

Հերմինե․

Բարև ձեզ։ Եթե իրավաբանական անձը ֆիզ անձից բանակարան է գնում, ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում։

Կարդալ ավելին Իրավաբանական անձը ֆիզ. անձից բնակարան է գնում

Առցանց աշխատանք որպես ֆրիլանսեր

Օլգա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ինձ օգնել։ Անցած տարվանից ես աշխատում եմ ֆրիլանս և անցկացնում եմ օնլայն հոգեբանական խորհրդատվություն։ Ստանում եմ արտասահմանից գումար քարտիս վրա։ Արդյո՞ք հարկավոր է այս տարի ներկայացնել հայտարարագիր։ Հնարավո՞ր է աշխատել որպես անհատ և ստանալ ՀՎՀՀ հարկերը վճարելու համար, թե՞ հարկավոր է բացել ԱՁ։ Ինչպե՞ս պետք է գրանցել այդ եկամուտը, և ինչպե՞ս է այն հարկվում։ Անչափ շնորհակալ կլինեմ պատասխանների համար։

Կարդալ ավելին Առցանց աշխատանք որպես ֆրիլանսեր

2 տարբեր գործունեություն 1 ԱՁ-ով

Գասպար․

Բարև Ձեզ։ Ունեմ ԱՁ, որը օգտագործում եմ խանութի համար, շրջանառությունը չի գերազանցում 24 մլն-ը։ Հնարավո՞ր է օգտագործել տվյալ ԱՁ-ն այլ գործունեության համար` ստանալ աշխատավարձ այլ բնագավառում։ Եթե այո, ապա խանութը դուրս կգա՞ միկրոյից ու կհարկվի շրջանառությունի՞ց։

Կարդալ ավելին 2 տարբեր գործունեություն 1 ԱՁ-ով

Առցանց աշխատանք

Արմեն․

Բարև Ձեզ։ Ես առցանց աշխատում եմ որպես անհատ ծրագրավորող ամերիկյան կազմակերպությունում, ստանում եմ ամսական աշխատավարձ, որի փոխանցման նպատակը գրվում է “այլ”, և ցանկանում եմ շարունակել որպես Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ո՞ր հարկատեսակով պետք է հարկվեմ, և որքա՞ն հարկ պետք է վճարեմ։ Նշեմ, որ տարեկան եկամուտս չի գերազանցում 8.000.000 ՀՀ դրամը։

Կարդալ ավելին Առցանց աշխատանք

ԱՁ ցանկանում է բացել ՍՊԸ

Մանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշպահներ։ Ա/Ձ-ն, որը ավտոպահեստամասերի առևտրի գործունեությամբ գործում է միկրոյի դաշտում, ցանկանում է բացել ՍՊԸ և ինքն էլ պետք է լինի այդ կազմակերպության միակ հիմնադիրը և տնօրենը։ ՍՊԸ-ն պետք է զբաղվի երրորդ երկրից` Չինաստանից տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով ՀՀ-ում։ Նշեմ, որ ապրանքը ֆիզիկապես ՀՀ -ում կլինի և վաճառքը կկատարվի ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց հետո առնվազն 3 ամիս հետո։ Խնդրում եմ պատասխանեք․

Հարց 1․ Կհամարվի՞ ՍՊԸ-ն փոխկապակցված ԱՁ-ի հետ։ Եթե այո, ապա կհամարվի փոխկապակցված
ա) սկսած ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց անմիջապես հետո,
բ) ապրանքը ՀՀ սահմանը հատելուց հետո,
գ) ՍՊԸ-ով առաջին ապրանքը վաճառելուց կամ
դ) այլ ո՞ր պարագայում։
Այսինքն ցանկանում եմ իմանալ՝ մինչև ե՞րբ ԱՁ-ն կարող է աշխատել միկրոյով և հարկային խնդիր չունենալ։

Հարց 2․ Ո՞ր հարկման դաշտից սկսել ՍՊԸ-ի գործունեությունը՝
ա) մինչև 115.0 մլն շրջանառությունը շրջհարկ, այնուհետև ընդհանուր հարկման դաշտ
բ) հենց սկզբից ներկայացնել ԱԱՀ-ի հայտարարություն։ Քանի, որ ասում են, որ ԱԱՀ-ի հարկման դաշտում՝ կապված մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի հարկման մի կետի, այդպես ավելի ճիշտ կլինի, և ըստ որի հարկային բեռը այսպես ավելի ցածր կլինի։

Խնդրում եմ Ձեր կարծիքը, և եթե գիտեք մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի այդ կետերը, ապա ուղղորդեք՝ ինքս էլ կարդամ։

Կարդալ ավելին ԱՁ ցանկանում է բացել ՍՊԸ

Վարձակալության պայմանագիրը պետական գրանցում չունի

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Ֆիզիկական անձը 2023թ-ին անշարժ գույք է վարձակալության տվել կազմակերպությանը փոքր գումարով։ Կազմակերպությունը որպես հարկային գործակալ հաշվարկել է եկամտային հարկը և վճարել։ Սակայն վարձակալության պայմանագիրը պետական գրանցում չունի, ֆիզ. անձն էլ հայտարարություն չի տվել, բայց ներկայացրել է ֆիզ. անձանց եկամուտների հայտարարագիր։ Խնդրում եմ ասեք` այս դեպքում ֆիզ. անձին տուգանք սպառնու՞մ է։

Կարդալ ավելին Վարձակալության պայմանագիրը պետական գրանցում չունի

ԱՁ փոխարինում ՍՊԸ-ով

Արթուր․

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ ԱՁ-ն փոխարինել ՍՊԸ-ով, կարո՞ղ եք հուշել գործողությունների հերթականությունը, և դա ինչքա՞ն ժամանակ է պահանջելու։

Կարդալ ավելին ԱՁ փոխարինում ՍՊԸ-ով

Վճարում գույքի դիմաց

Աննա․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ֆիզիկական անձին գույք է վաճառել։ Ֆիզիկական անձը կարո՞ղ է կանխիկով բանկում մուտքագրել գումարը կազմակերության հաշվին, թե՞ պետք է իր հաշվից փոխանցել։

Կարդալ ավելին Վճարում գույքի դիմաց

Գյուղատնտեսական գործունեություն

Նարինե․

Բարև Ձեզ։ Մարզում գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆիզ․ անձը, որը զբաղվում է հատապտղի արտադրությամբ, նախատեսում է գրանցվել որպես ԱՁ , ի՞նչ հարկեր պետք է վճարի։

Կարդալ ավելին Գյուղատնտեսական գործունեություն

Եկամուտների հայտարարագիր

Գոհարիկ․

Բարև ձեզ։ Ֆիզ. անձը պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր՝ որպես համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, սակայն նա ունեցել է ԱՁ իր անունով, որը դադարեցրել է (կամ փակել)։ Այս պարագայում եկամուտները ո՞ր կետով են նշվում։

Կարդալ ավելին Եկամուտների հայտարարագիր

Եկամուտների հայտարարագիր որպես ԱՁ գրանցված լինելու դեպքում

Շուշանիկ․

Բարև ձեզ։ Ֆիզ. անձը պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր՝ որպես առևտրային կազմակերպությունում բաժնետոմս ունեցող, սակայն նա ունի նաև ԱՁ իր անունով։ Այս պարագայում եկամուտները ո՞ր կետով են նշվում։

Կարդալ ավելին Եկամուտների հայտարարագիր որպես ԱՁ գրանցված լինելու դեպքում

Հարկերի վճարում Հայաստանում

Աննա․

Բարև ձեզ։ Ես ապրում եմ Հայաստանում, բայց ունեմ եկամուտներ ԱՄՆ-ից վաճառքի ոլորտում: Այնտեղ տվել եմ դիմում, որ բոլոր հարկերը կվճարեմ Հայաստանում: Խնդրում եմ օգնեք հասկանալ քայլերի հերթականությունը հարկերը Հայաստանում վճարելու համար: Պե՞տք է գրանցել ԱՁ, թե՞ ՍՊԸ։ Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այս դեպքում:

Կարդալ ավելին Հարկերի վճարում Հայաստանում

Արդյո՞ք գումարը կհամարվի փոխառություն

Վահագն․

Բարև Ձեզ։ Մի հարց է հետաքրքիր․ Եթե ֆիզ․ անձն իր անունով բացված ԱՁ-ում իր անձնական միջոցներից գումար է մուտք անում ԱՁ-ի դրամարկղ կամ բանկային հաշիվ, օրինակ ապրանք գնելու համար, քանի որ ԱՁ-ի գումարը բավարար չէ: Այդ դեպքում այդ գումարը կհամարվի՞ փոխառություն, թե՞ ինքը նույնականացվում է իր ԱՁ-ի հետ։ Եթե կհամարվի փոխառություն, ապա եկամուտների հայտարարագրումը վերաբերվու՞մ է այն ֆիզ. անձանց, ովքեր ստացել են 20 մլն. փոխառություն, թե՞ նաև ովքեր տվել են 20 մլն. փոխառություն։ ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով։

Կարդալ ավելին Արդյո՞ք գումարը կհամարվի փոխառություն