"Այլ" բաժնի արխիվ

Կազմակերպության գործունեության հասցեում փակցնելու ենթակա փաստաթղթեր

46

Sweet.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ի՞նչ պարտադիր փաստաթղթեր է հարկավոր փակցնել ՍՊԸ-ի գործունեության հասցեում, որոնք ենթակա են հարկային տեսչության մարմինների կողմից ստուգման: Արդեն փակցրված են “Օրինակելի ձև հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարությունը” և “Ոգելից/ալկոհոլային խմիչք և ծխախոտ վաճառելու թույլտվությունները”: Խնդրում եմ օգնեք ինձ լրացնել այլ անհրաժեշտ փաստաթղթեր, եթե դրանք կան: Նախապես շնորհակալ եմ:

Ի՞նչ գրություն պետք է ներկայացնել ՀՏ

Աննա.

Բարև ձեզ: Ես ունեմ նոր բացված ՍՊԸ, բայց դեռ չենք աշխատում: Ի՞նչ գրություն պետք է ներկայացնենք հարկային տեսչություն:

Պարտավորությունների մարման նախապատվություններ

Arman.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` ամենաառաջնայինը պետք է վճարել փոխառությա՞ն, թե՞ հիմնադիրների շահաբաժինների գումարը: Շնորհակալություն:

Սահմանափակումներ վառելիքի ծախսի նկատմամբ

44

Արամ.

Կազմակերպությունը վարձակալել է մարդատար ավտոմեքենա, ձեռք է բերել վառելիք, ավելի ճիշտ` վառելիքի կտրոններ, և ծախս է ճանաչում այդ վառելիքը` կազմելով երթուղային թերթիկ և նշելով մեքենայի վազքն ու վառելիքի համապատասխան ծախսը: Հարցը հետևյալն է` մի՞թե չկա որևէ սահմանափակում, նորմա, ինչպես օրինակ օրապահիկի դեպքում (որոշում N 2335-Ն) վառելիքի ծախսի համար: Այդ դեպքում երևի ծախս պետք է ճանաչել ողջամտությա՞ն սահմաններում: Չէ՞ որ կազմակերպության տնօրենը կարող է մեքենան վարել անձնական նպատակներով` դուրս գրելով հարկվող շահույթի հաշվին վառելիք:

Ապրանքի գնում ինտերնետով

Արմեն.

Բարև ձեզ: 29.05.2012-ին ինտերնետով (ebay) գնեցի պրոյեկտոր և մաքսազերծեցի: Հիմա ես նույն կերպ մի քանի ապրանքներ եմ գնել, որոնց ընդհանուր գումարը կազմում է 20 000 – 25 000 դրամ: Խնդրում եմ ասել, արդյո՞ք այդ ապրանքները ենթակա են մաքսազերծման: Կանխավ շնորհակալություն:

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա

41

Lusin.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ գիտեք Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի մասին: Ի՞նչ կարող է տալ գործող հաշվապահին վերջինիս անդամագրվելը: Շնորհակալ կլինեմ արձագանքների համար:

Փոխառության ստացում արտարժույթով

38

Հայկ.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է փոխառություն ստանալ արտարժույթով: Գումարը մուտք է լինելու կազմակերպության արտարժութային հաշիվ անմիջապես փոխառություն տրամադրողից: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Չվճարված շահաբաժինների վերաբերյալ

Arman.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` տարվա վերջում առաջացած շահույթն ամբողջովին ենթակա՞ է վճարման որպես շահաբաժին: ՍՊԸ-ն չունի հիմնադիրների որոշում 2010 տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, շահաբաժիններ չեն վճարվել: Այս դեպքում ես ի՞նչ պետք է անեմ: Ես կարո՞ղ եմ մոռանալ այդ գումարի մասին, թե՞ ստուգման ժամանակ կարող եմ տուգանվել: Շնորհակալություն:

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

29

Տաթևիկ.

Բարեվ Ձեզ: Ցանկանում եմ սովորել հաշվապահություն: Հետաքրքրված եմ IAB Centre կամ IATC ուսումնական կենտրոններով: Շատ շնորհակալ կլինեմ, եթե խորհուրդ տաք, թե որտեղ կարող եմ դիմել: Եթե կլինեն այլ առաջարկներ, որտեղ կազմակերպվում են հաշվապահության որակյալ դասընթացներ, խնդրում եմ նշեք: Կանխավ շնորհակալ եմ:

Կարո՞ղ է մաքսային պահպանությամբ զբաղվող կազմակերպությունը պահակ չունենալ

em.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը (մաքսային պահպանություն) արդեն գործում է մեկ տարի, շահույթ տարվա վերջում չի եղել: Այժմ 4 պահակներից մեկի պետք է ուղարկենք արձակուրդ: Աշխատում են 8 – ժամյա ռեժիմով ամբողջ օրը: Այժմ նախատեսել եմ որևէ պահակի արձակուրդի գնալուց նոր պահակ չնդունենք: Կկազմեմ 16-ժամյա աշխ. գրաֆիկ, մեր աշխատանքի ավարտից` 17:00-ից մինչև հաջորդ օրը 9:00: Հարցս կայանում է նրանում, թե ես իրավունք ունե՞մ ադմինիստրացիայի աշխատանքային ժամերին պահակ չունենալ: Կարո՞ղ է դրա հետ կապված խնդիր ունենանք, որ պահակ չենք ունեցել այդ ժամերին: Որևէ օրենք կա՞ դրա հետ կապված, որտեղ նայեմ: Շնորհակալ եմ:

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

55

ԳՈՀԱՐ.

Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ մի հիմնարկությունում որպես համակարգչային օպերատոր և օրվա ընթացքում ունենում եմ որոշակի ազատ ժամանակ և ուզում եմ արդյունավետ օգտագործեմ այդ ժամանակը հաշվապահություն սովորելու համար: Կարո՞ղ եք արդյոք հուշել` ինչպես կարելի է համացանցի միջոցով սովորել: Նշեք որևէ կայք կամ գրականություն, որից կարող եմ օգտվել: Կանխավ շնորհակալություն:

Օրապահիկի վերաբերյալ

lusine.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ հուշել` որտեղ կարող եմ գտնել օրապահիկ հասկացության և դրանում ներառվող ծախսերի վերաբերյալ լիարժեք սհմանում: Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ-ն վաճառում է հողատարածք իր շինությունով ֆիզ. անձին

Կարեն.

Խնդռում եմ ինձ օգնել: Եթե ՍՊԸ-ն վաճառում է հողատարածք իր շինությունով ֆիզ. անձին, ապա այդ դեպքում ի՞նչ գումար է ճիշտ գրել պայմանագրի մեջ, որպեսզի հետագայում 20% ԱԱՀ վճարելիս քիչ վճարվի: Եվ կադաստրայի՞ն արժեքն են հաշվի առնում, թե՞ բալանսայինը:

Անհատույց վարձակալություն

27

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ է արդյոք ֆիզ. անձն իր վարձակալած տարածքի մի մասը անհատույց օգտագործման հանձնել կազմակերպությանը: Եվ եթե այո, արդյո՞ք հարկեր կառաջանան: Նախապես շնորհակալ եմ:

ՀԿ հաշվառման առանձնահատկություններ

Գոհար.

Հարգելի կոլեգաներ, եթե հասարակական կազմակերպությունը ստանում է դրամաշնորհ, ինչպե՞ս կարելի է հաշվառումը վարել, ինչպիսի՞ առանձնահատկություններ կան, կամ ինձ կարո՞ղ եք գրականություն ցույց տալ, որպեսզի կարողանամ օգտվել:

Եվ հաջորդ հարցը: Եթե ՀԿ-ին գումար են տվել, ենթադրենք էլի դրամաշնորհի նման, միջոցառում կազմակերպելու համար, ասենք “տոլմայի օր”, ինչպե՞ս կարող եմ ծախսեր ցույց տալ, չէ՞ որ ոչ մի գյուղացի գյուղատնտեսական մթերք գնելու համար ՀԴՄ չի տալիս, կամ խուսափում է իր անձնագրային տվյալներն ինձ ասելու, կամ ասենք մասնակիցներին հատկացնում ենք երթուղային տաքսիներ միջոցառման վայր հասնելու համար: Խնդրում եմ օգնել:

Գյուղատնտեսական արտադրանքի ոլորտ

Hermine.

Փնտրում եմ հաշվապահի, ով ունի փորձ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և իրացման ոլորտում:

ՍՊԸ-ն վերցրել է փոխառություն և հիմնադիրից

Արման.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել երկու հարցում.

1)ՍՊԸ-ն վերցրել է փոխառություն տնօրենից 4 մլն.դրամ – 0%, և հիմնադիրից 12մլն դրամ – 0%: Խնդրում եմ պատասխանեք` գումարային պահով սահմանապակում կա՞: Այսինքն, ես իրավունք ունե՞մ վերցնել 16 մլն դրամ փոխառություն 0 տոկոսադրույքով

2) ժամկետի տեսակետից ես կարո՞ղ եմ կնքել 1 տարով կամ 2 տարով 0 %-դրույքով: Խնդրում եմ, եթե կարող եք, շտապ պատասխանեք: Շնորհակալություն:

Անտոկոս ու անժամկետ փոխառությունը կարո՞ղ է ծախս համարվել

Նարինե.

Անտոկոս ու անժամկետ փոխառությունը կարո՞ղ է ծախս համարվել, թե՞ ծախս է համարվում միայն տոկոսների պահով, եթե նրանք կան: Օրինակ, ենթադրենք, հիմանդիրը մի քանի տարվա թնթացքում 100 մլն դրամի փոխառություն է տրամդրում, և կազմակերպությունը ամեն տարի 20 մլն-ի չափով մարում է պարտքը, արդյո՞ք 20 մլն -ը շահութահարկից նվազեցվող ծախս կհամարվի:

ՍՊԸ ձեռք է բերել տրանսպորտային միջոց

Lara.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ՓՄՁ է և 2011 թ-ի մարտին ձեռք է բերել 2011 թ. տրասնպորտային միջոց, որը գնել է 5 700 000 դրամով (ԱԱՀ վճարող չէ և չի հաշվանցել) : Հարցերս հտևյալն են`
1. Ին՞չ մինիմալ գնով իրավունք ունի դա վաճառել
2. Վաճառքի գումարը համարվելու՞ է որպես հասույթ և հարկվելու՞ դա է արդյոք:

Շատ եմ խնդրում` պատասխանը գրեք ձեր բառերով, ոչ թե օրենքից մեջբերումով:

Հաշվապահների որակավորման քննությունների վերաբերյալ

Աղավնի.

Բարև Ձեզ, հարցս վերաբերում է հաշվապահների որակավորման քննություններին: Ֆին. նախ-ի կայքից բեռնել եմ հարցաշարը, նաև հավելվածը հարցաշարից հանված հարցերի վերաբերյալ, սակայն պատասխանների մեջ և գործող օրենսդրության մեջ կան շատ և շատ անհամապատասխանություններ: Զանգիս պատասխանեցին, թե ՖՆ կայքում տեղադրվածն է վերջին գործող հարցաշարը, բայց մի՞թե կարող են քննություններ անցկացվել հին հարցաշարով, որում կան ակնհայտ անճշտություններ (ԱԱՀ օրենքի փոփոխություններ, ԱՕ փոփոխություններ, Աուդիտի ստանդարտների փոփոխություններ և այլն, կան նույնիսկ հարցեր օրենքների ուժը կորցրած կետերի վերաբերյալ, հիմա էլ նոր հաշվային պլանը): Խնդրում եմ օգնեք դուրս գալ այս խառնաշփոթից:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank
Powered by WordPress | Designed by: buy backlinks | Thanks to seo, seo services and Insanity Workout