"Այլ" բաժնի արխիվ

Շրջանակային համաձայնագրով ձեռք է բերվել սննդամթերք

Անի.

Շրջանակային համաձայնագրով ձեռք ենք բերել սննդամթերք, բայց տեխնիկական բնութագրում սննդամթերքներից մեկի քանակը սխալ ենք գրել: Հայտարարությունը արդեն տրված է, ու պայմանագրի գումարն էլ ուղարկված է մարզ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ կարելի է անել: Այդ ապրանքը առաջին անհրաժեշտության է:

Երեխայի ծննդյան միանվագ 50 000 դրամ նպաստ ստանալու համար

Էլեն.

Բարև ձեզ: Չե՞ք ասի` երեխայի ծննդյան միանվագ 50 000 դրամ նպաստ ստանալու համար մինչև երբ պետք է դիմել: Լսել եմ, որ մինչև երեխայի 6 ամսական դառնալն է: Ճի՞շտ է:

Արդյո՞ք լիազորագիրը ենթակա է վավերացման

SATENIK.

Բարև Ձեզ: Արդյո՞ք ենթակա է վավերացման օտարերկրյա քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացուն տրված լիազորագիրը` ՀՀ բանկի իր հաշվեհամարից գումարներ դուրս հանելու համար, թե՞ ոչ: Եթե ենթակա է պարտադիր վավերացման, ապա ո՞ր օրենքով կամ իրավական ակտով է դա սահմանվում: Շնորհակալություն:

Արդյո՞ք կազմակերպությունը պարտադիր պետք է տնօրեն ունենա

Լևոն.

Բարը ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ես ունեմ ՍՊԸ, որը կազմված է միայն 1 հոգուց` ինձ է պատկանում 100%-ը, ես եմ ՍՊԸ-ի տնօրենը և գործադիր մարմնի ղեկավարը: Այս դեպքում ես պարտադիր պե՞տք է ինքս ինձ աշխատավարձ նշանակեմ և վճարեմ եկամտային հարկ նշանակված աշխատավարձից: Եթե այո, ապա կարո՞ղ եմ ինձ հեռացնել տնօրենի պաշտոնից և շարունակել գործունեությունը, թե՞ առանց տնօրենի հնարավոր չէ: Նախապես շնորհակալություն:

Որակավորման քննությունների հարցաշար

Վահագն.

Հարգելի հաշվապահներ, Հայաստանի Ֆինանսների նախարարության որակավորման վկայական ստանալու համար քննության հարցաշարը որտե՞ղ է հրապարակված: Եթե հնարավոր է, կուղակե՞ք svk_vahagn շնիկ mail.ru հասցեին: Կանխավ շնորհակալ եմ:

Խանութ 40 քմ տարածքում

Mayis Margaryan.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Ցանկանում եմ Երևանում խանութ բացել 40 քմ տարածքում: Խնդրում եմ նկարագրել առաջին քայլերը` կապված գրանցվելու հետ, ինչպես նաև պատասխանել, թե ինչ հարկեր պետք է վճարեմ:

Բեռնափոխադրման միջնորդային գործունեություն

Արմեն.

Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ տեղյակ պահել, թե ով է զբաղվում միջազգային բեռնափոխադրման միջնորդային գործունեության հաշվապահությունով:

Ներմուծված ապրանքի ինքնարժեքի հաշվարկ

Տաթև.

Բարև: Խնդրում եմ ինձ օգնեք` կա՞ որևիցե մի աղյուսակ, excel file, որի միջոցով կարող եմ հաշվարկել ներմուծված ապրանքի ինքնարժեքը:

Կազմակերպությունը վարկ է ստացել

Հ.Ա..

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

1. Համաձայն բանկի հետ կնքված վարկային պայմանագրի կազմակերպությունը վարկ է ստացել $ 90 000, այս գումարը ստացել է ոչ թե միանգամից, այլ մաս մաս, ձևակերպումը կատարելիս ո՞ր օրվա ԿԲ կուրսը պետք է հիմք ընդունել` պայմանագրի կնքմա՞ն, թե՞ ընկերությանը վարկի փաստացի տրամադրման օրերի

2. Վերը նշված $ 90 000 վարկի դիմաց ընկերությունը բանկին պետք է վճարի օր. $ 9 000: Տվյալ դեպքում ես ինչպե՞ս պետք է վարվեմ, վարկի տրամադրման օրվա ԿԲ կուրսի և տոկոսների մարման օրվա ԿԲ կուրսի միջև եղած տարբերությունները պե՞տք է ձևակերպեմ 725 կամ 625 հաշիվներով, թե՞ վճարված ամբողջ գումարը (տոկոսի վճարումները կատարվում են դրամով) շահութահարկից նվազեցվող ծախս ճանաչեմ, այսինքն 714 (22.03.2010թ. N 4 պարզաբանումը այնքան էլ լավ չհասկացա):

Կազմակերպությունը ձեռք է բերել մեքենաներ լիզինգով

46

Eva.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունը ձեռք է բերել մեքենաներ լիզինգով, տեխ. անձնագրերի վրա գրված է լիզինգային ընկերության անվանումը: Այդ մեքենաները ես կարո՞ղ եմ նստեցնել մեր բալանսում և հաշվարկել մաշվածություն: Եթե այո, ի՞նչ արժեքով, ինչպե՞ս վարվել տոկոսների հետ:

Մանկական քոլեջ բացելու վերաբերյալ

LUSINE.

Բարև ձեզ, ես կցանկանայի իմանալ` եթե ես ցանկանում եմ մանկական քոլեջ բացել, ի՞նչ պայմաններ կան, և ինչքա՞ն գումար պետք է վճարեմ, օրինակ, քոլեջում 20 երեխա և 2-ժամյա դասընթացների դեպքում: Խնդրում եմ ծանոթացնել բոլոր պայմաններին:

Փոխտնօրենի գործառույթների կատարում հաշվապահի կողմից

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, ինձ կարո՞ղ եք օգնել: Եթե ընկերությունում գրանցված եմ որպես հաշվապահ, կարո՞ղ եմ նաև փոխտնօրենի գործողությունները կատարել և որոշ փաստաթղթերում երևամ որպես փոխտնօրեն:

Գործունեության դասակարգչի վերաբերյալ

Ruzanna.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք շրջանառության հարկի հաշվարկի լրացման մեջ: Եթե ՍՊԸ-ն, լինելով ուսումնական կենտրոն, վաճառել է իր հիմնական միջոցը, ապա “գործունեության եկամուտների տեսակներ” աղյուսակում բացի ուսումնական գործունեության դասակարգչից նաև հիմնական միջոցի վաճառքից ստացված եկամտի վերաբերյա՞լ պետք է դասակարգիչ ցույց տալ: Եթե այո, ապա կասե՞ք` տրանսպորտային միջոցի վաճառքից եկամուտի դասակարգիչը որն է:

Գնորդը օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում է

Արմեն.

Բարև ձեզ:
1. Պետք է վաճառենք ապրանք մի կազմակերպությանը, որը համարվում է Օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում, հաշվառված է ՀՀ Պետ. ռեգիստրում և ունի ՀՎՀՀ:
Հարց` արդյո՞ք նա համարվում է ոչ ռեզիդենտ, և կարո՞ղ եմ ես դուրս գրել հաշիվ ապրանքագիր արտարժույթով: Եթե այո, ապա ինչպե՞ս ես կարող եմ դա անել, եթե ես դուրս եմ գրում հարկային հաշիվներ էլեկտրոնային տեսքով, և համակարգը թույլ է տալիս դա անել միայն ՀՀ դրամով:

2. Տվյալ ապրանքները ներմուծվել և մաքսազերծվել են համաձայն պայմանագրի, որը կնքվել է օտարերկրյա իրավաբանական ստորաբաժանման հետ (Bill to), և պայմանագրում նշված է, որ ապրանքներ ստացողը (ship to) տվյալ առանձնացված ստորաբաժանումն է:
Հարց` կարո՞ղ եմ ապրանքները վաճառել ստորաբաժանմանը, այլ ոչ թե տվյալ օտարերկրյա կազմակերպությանը:

Կազմակերպությունը զբաղվելու է բեռնափոխադրումներով

44

Ռուբեն.

Հարգելիներ, խնդրում եմ ինձ օգնեք, եթե կարող եք: Պատրաստվում եմ բացել ՍՊԸ, որը զբաղվելու է բեռնափոխադրումներով և լինելու է ԱԱՀ վճարող: Վճարելու եմ հայկական կազմակերպություններին.

1. վճարելու եմ երկաթ գծով ներմուծման համար Այրում – Երևան ներառյալ ԱԱՀ
2. վճարելու եմ տերմինալային վճարները ներառյալ ԱԱՀ
3. վճարելու եմ հայկական կազմակերպության, որպեսզի բեռնարկղը (կոնտեյները) մեքենայով տերմինալից հասցնի պահեստ առանց ԱԱՀ
4. վճարելու եմ երկաթ գծով դատարկ կոնտեիները արտահանման համար Երևան-Այրում առանց ԱԱՀ և պետք է դուրս գրեմ հաշիվ արտասահմանյան կազմակեպության:

Հարց` ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրեմ` ԱԱՀ-ով, թե՞ առանց, թե՞ պետք է տարանջատեմ` որ մասը ԱԱՀ-ով, որ մասը` ոչ: Մի խոսքով` ինչպե՞ս պետք է ճիշտ իրականացնել այս ամենը, և ինչպես է հարկվելու գործունեությունը: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը զբաղվում է քարթրիջների լիցքավորմամբ

Արմեն.

Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը զբաղվում է քարթրիջների լիցքավորմամբ: Ըստ Ձեզ, այդ գործառույթը դասվում է ծառայությունների մատուցմա՞ն, թե՞ առևտրի ոլորտում:

Օրապահիկի և գիշերեվարձի ծախսեր

Gayane.

Ասացեք խնդրեմ` որտեղի՞ց կարող եմ օգտվել Մոսկվա և Թբիլիսի գործուղման օրապահիկի և գիշերեվարձի ծախսերը հաշվարկելու համար: Taxinfo-ում դրանք չկան: Շնորհակալ եմ:

Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել տուգանքը

Էմմա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: ՍՊԸ-ն հաշվետվությունը ուշ ներկայաղնելու համար վարչական տուգանքը ո՞ր հաշվեհամարին պետք է վճարի: taxservice.am և taxinfo.am կայքերում տարբեր հաշվեհամարներ են նշված:

ՀԿ դադարեցնում է իր աշխատանքը

Tamara.

Հարգելի կոլեգաներ, ՀԿ դադարեցնում է իր աշխատանքը, ինչ է պետք ներկայացնել Հարկային Տեսչություն: Նախապես շնորհակալ եմ:

Խմորեղենի արտադրությամբ զբաղվելու համար

Մարիա.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք պարզել մեկ հարց: Ես ցանկանում եմ զբաղվել խմորեղենի արտադրությամբ: Ի՞նչ խորհուրդ կտաք գրանցվել` որպես Ա/Ձ, թե՞ ՍՊԸ: Կցանկանայի իմանալ նաև, թե ինչ հարկեր պետք է վճարեմ թե Ա/Ձ, և թե ՍՊԸ-ի դեպքում տվյալ գործունեությունը իրականացնելու ընթացքում:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank
Powered by WordPress | Designed by: buy backlinks | Thanks to seo, seo services and Insanity Workout