Category: Այլ

Կանխիկ վճարում առաքիչին

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, ապրանք ենք ստացել հաշվով և վճարել ենք առաքիչին կանխիկ: Մեզ ուղարկել են իրենց բանկի մուտքի կտրոնը: Կարո՞ղ եմ ձևակերպել 252-251 : Դա ի՞նչ խնդիր կարող է առաջացնել իմ դրամարկղային գրքում լրացնելու դեպքում:

Կարդալ ավելին Կանխիկ վճարում առաքիչին

Շահաբաժնի և փոխառության փոխմարում

Հապետ․

Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է շահաբաժնի և փոխառության փոխմարմանը: 2024թ-ի արդյունքներով առաջացել է բաշխման ենթակա շահաբաժին՝ 29 մլն. դրամ: Հիմնադիը ընկերությանը պարտք է 29 մլն. դրամ փոխառության գումար: Հարց – փոխմարման ժամանակ մարվում է 29/29մլն, թե՞ (29մլն *5% = 27,55)/ 27,55մլն և հիմնադիրը պարտք է մնալու 1,45 մլն դրամ։

Կարդալ ավելին Շահաբաժնի և փոխառության փոխմարում

Շահաբաժնի վճարումներ չեն կատարվել

Վիկա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` եթե գործատուն չի հայտարարել շահաբաժին 2019–ից հետո, ինչպե՞ս կարող է հիմա սկսել վճարել։ Հիմնադիրը, որը և տնօրեն է, ցանկանում է գումար ստանալ, կարո՞ղ է վերցնել փոխառություն և հետո դա ձևակերպել որպես շահաբաժին։ Ինչպիսի՞ պարտավորությունների հաշվանցման փաստաթուղթ կարող է կազմել։ Կարո՞ղ եք հղում տալ։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Շահաբաժնի վճարումներ չեն կատարվել

Քաղցրավենիքի պատրաստում տանը

Մարիամ․

Բարև ձեզ։

Ցանկանում եմ բիզնես սկսել և օրինակացնել, ունեմ մի քանի հարց, խնդրում եմ պատասխանել, նախապես շնորհակալություն։

Տան պայմաններում (առանձին խոհանոց) պատրաստելու եմ տորթեր, քաղցրավենիքներ, աշխատակից չեմ ունենալու, վաճառքը իրականացնելու եմ Instagram-յան էջի միջոցով, աշխատելու եմ միայն առաքումով, առաքումը իրականացնելու եմ ես: Բացի այդ ունենալու ենք փաթեթներ, որ օրինակ փոքրիկ տորթ և փոքրիկ շամպայն է լինելու կամ բաժակ է ներառելու փաթեթը , այս դեպքում այլ ապրանքները , որոնք իմ արտադրանքը չեն ինչպե՞ս եմ կարողանալու վերավաճառել։

1. Խնդրում եմ ասեք, այս ոլորտում բիզնես սկսելու քայլերը, ի՞նչ է պետք անել հերթականությունը նաև իմ բիզնեսի համար ամենահարմար կազմակերպաիրավական տեսակը , հարկման տեսակը, պարտավորությունները եւ վճարումները (ամսական եւ տարեկան) որո՞նք են
2. Արդյո՞ք պետք է առանձին հաշիվ բացեմ փոխանցումների համար, նաև կխնդրեմ նշել օնլայն վաճառքի դեպքում ինչպես եմ ՀԴՄ տրամադրելու

Իմ դեպքում օնլայն ՀԴՄ է լինելու և արդյոք ճի՞շտ է, որ ոչ բոլորին են թույլատրում էլեկտրոնային ՀԴՄ։

Կարդալ ավելին Քաղցրավենիքի պատրաստում տանը

Ռեստորանի տարածքում դրվել է սարք, որը հոսանք է ծախսում

Կարեն․

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը շրջանառության հարկի դաշտում է, ռեստորանի տարածքում դրվել է սարք, որը հոսանք է ծախսում, կցանկանայի իմանալ՝ ի՞նչ տարբերակներով կարելի է վճարել այդ հոսանքի ծախսը։ Ու արդյո՞ք հնարավոր է մեր ընկերությունից վճարել այլ ընկերության հոսանքի վճարը, համապատասխան չափով ինչքան որ սարքը ծախսում է, վարձատուից հաշիվ չպահանջել և մեր մոտ այդ կատարված վճարը որպես ծախս չներկայացնել։
Հարցը հիմանակնում նրանում է, որ գործընկերներին չծանրաբեռնել հավելյալ հաշիվ գրելով։ Մուտքի համար 10% հարկվում է և որպես ծախս նվազեցում տալը տվյալ դեպքում առաջնային չէ։

Կարդալ ավելին Ռեստորանի տարածքում դրվել է սարք, որը հոսանք է ծախսում

Վաճառք Ozon հարթակում

Անի․

Օզոնով վաճառք իրականացնելու հետ կապված 2 հարց ունեմ․
1․ հաշիվը ու՞մ պետք է դուրս գրվի ՝ ՕՄԱՐՄ ՍՊԸ ին, թե՞ յուրաքանչյուր գնորդի անունով
2․ եթե յուրաքանչյուր վաճառքի համար գնորդի անունով պետք է գրվի, ապա ինչպե՞ս լրացնել անձնագրային տվյալները

Կարդալ ավելին Վաճառք Ozon հարթակում

Գույքագրման պահանջ

Ռոբերտ․

Բարև Ձեզ։ Առևտրական գործունեութամբ զբաղվող շրջ. հարկ վճարող կազմակերպությունը պե՞տք է գույքագրի ապրանքները, եթե այո՝ իրավական ակտի հղում կտրամադրե՞ք։

Կարդալ ավելին Գույքագրման պահանջ

ՍՊԸ-ն ցանկանում է հիմնադրել դուստր ՍՊԸ

Նարինե․

Բարև Ձեզ, եթե մի կազմակերպությունը ԱԱՀ-ով հարկվող ՍՊԸ է, ցանկանում է ստեղծել այլ ՍՊԸ, որտեղ ինքը հանդիսանում է որպես 100% բաժնետեր, ապա նոր ստեղծված ՍՊԸ-ն ի՞նչ հարկով է հարկվելու։ Տվյալ նոր ՍՊԸ-ն եթե շահաբաժին է վճարում իր հիմնադիր ընկերությանը, ապա դրանից ի՞նչ հարկեր են առաջանում։ Հիմնադիր ընկերությունը նոր ստեղծած ընկերության ծախսերի համար ներդրումները ի՞նչ ձևով կարող է անել՝ փոխանցման, թե՞ փոխառության ձևով։

Կարդալ ավելին ՍՊԸ-ն ցանկանում է հիմնադրել դուստր ՍՊԸ

Հարցազրույց հաշվապահի հաստիքի համար դիմելու ժամանակ

Աննա․

Բարի երկուշաբթի բոլորին, ցանկանում եմ Ձեզանից խլել մի քանի րոպե ժամանակ, եթե ստացվի)
Վաղուց չեմ եղել հարցազրույցների, բայց պատրաստվում եմ փոխել աշխատանքս ու քանի որ ունեմ խնդիր (կապված լարված ժամանակ հարցերին բանավոր պատասխանելու և միտքս ճիշտ ու արագ ձևակերպելու հետ, դեռ ուսանողական տարիներից միակ բարձր գնահատական ստանալուս տարբերակը նստել հանգիստ մտքերս հավաքել գրելն էր, բանավորը մի խայտառակություն) կցանկանայի իմանալ՝ մոտավոր ի՞նչ հարցեր են տրվում հաշվապահներին հարցազրույցների ժամանակ։

Եթե նաև հուշեիք հաշվապահական գրասենյակներ, որտեղ կարելի է դիմել աշխատանքի համար, ուրեմն չգիտեմ, վիրտուալ կոնյակ-բամբանյերկա ինձանից )
Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հարցազրույց հաշվապահի հաստիքի համար դիմելու ժամանակ

Այլ դասակարգչով գործունեության ծավալում

Սոֆյա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ՍՊԸ է և աշխատում է շրջհարկով։ Գործունեությունը՝ օտար լեզվի դասեր և փայտե իրերի արտադրություն։ Հարցը հետևյալն է ․ Կարելի՞ է արդյոք ՍՊԸ-ի անվան տակ այլ դասակարգիչով գործունեություն ծավալել (ֆեյսբուքյան էջում գովազների տեղադրում վճարովի հիմունքներով), և ձևավորված վճարը ուղարկել ՍՊԸ-ի հաշվեհամարին։ Եթե այո, ի՞նչ դասակարգիչ է, որքա՞ն է հարկվելու, ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ցույց տալ այս հաշիվների մուտքը հաշվեհամարին, եթե անկանխիկով պետք է աշխատենք, և կա՞ արդյոք օրենսդրական որոշում օնլայն գործունեության վերաբերյալ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Այլ դասակարգչով գործունեության ծավալում

Հաշվի դուրսգրում ԱՏԳ դեպքում

Հայկ․

Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
Բեռների, փոստի և (կամ) ուղևորների` ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Սույն մասի կիրառության իմաստով` տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ավարտվող բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը:

Հարց. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունն իրականացրել է բեռնափոխադրում օտարերկյա Ա երկրից դեբի Բ երկիր։ Այս դեպքում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը հաշիվ չի՞ գրելու և եթե այս գործարքը ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ չի, ի՞նչ նրբություն կա։

Կարդալ ավելին Հաշվի դուրսգրում ԱՏԳ դեպքում

Ի՞նչ դասակարգիչ կիրառել առցանց գործունեության համար

Գոռ․

Բարև Ձեզ,
Հարգելի հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է բացել ԱՁ Youtube adsense-ից վաստակած գումարը օրինական կերպով ստանալու և հարկ վճարելու համար։
Ի՞նչ դասակարգիչ է պետք կիրառել այս պարագայում։
Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ի՞նչ դասակարգիչ կիրառել առցանց գործունեության համար

Վառելիքի ծախսի սահմանաչափեր

Ռոբ․

Բարև Ձեզ, կազմակերպությունը աշխատում է շրջ. հարկով և ունի վարձակալությամբ վերցրած մեքենա, որի համար գնում ենք ամեն ամիս վառելիք։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով պետք է վառելիքը ցույց տալ ծախս, կա՞ արդյոք նորմա։

Կարդալ ավելին Վառելիքի ծախսի սահմանաչափեր

ՀԿ գլխավոր հաշվապահի լիցենզիա

Անի․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք նոր փոփոխություններով պարտադիր է, որ ՀԿ գլխավոր հաշվապահը լինի որակավորված և ունենա լիցենզիա։

Կարդալ ավելին ՀԿ գլխավոր հաշվապահի լիցենզիա

Էլեկտրոնային դրամարկղային գրքի խմբագրում

Էրիկ․

Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է օգնել: Էլեկտրոնային դրամարկղի գիրքը գրանցել եմ 21.05.2025-ին:

1. 13.06-ին դրամարկղի մուտքի օրդերը կազմելիս 22.05-ի փոխարեն ընտրվել է 16.05, չէի նկատել ու հաստատել էի: Հնարավո՞ր է խմբագրել հաստատված օրդերը ու փոխել կամ հեռացնել: «Խմբագրել» կոճակը սեղմում եմ, բայց թույլ չի տալիս խմբագրեմ:

2. Մուտքի օրդերը կազմվել է, պահպանվել, հետո ելքի օրդերը նույն օրով ու նույն գումարով պահպանելու ժամանակ բերում է խնդիր, որ ելքի գումարները գերազանցում են մնացորդին, բայց մնացորդը բավարարում է:

Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Էլեկտրոնային դրամարկղային գրքի խմբագրում

Տարբեր գումարներ ընկերության բաժնեմասերի դիմաց

Աննա․

Ընկերության միաձուլման ընթացքում տարբեր մասնաբաժիններ ունեցող ներդրողներին կարո՞ղ է առաջարկվել ընկերության բաժնեմասի դիմաց տարբեր գումարներ։

Կարդալ ավելին Տարբեր գումարներ ընկերության բաժնեմասերի դիմաց

POS տերմինալը սպասարկող բանկի փոփոխություն

Վահե․

Բարև ձեզ, POS տերմինալի բանկը ինչպե՞ս է հնարավոր փոխել, ի՞նչ ձև պետք է լրացնել, և հիմա ո՞ր բանկերն են տրամադրում այդ ծառայությունը բացի Ամերիա և Ակբա բանկերից։

Կարդալ ավելին POS տերմինալը սպասարկող բանկի փոփոխություն

Կազմակերպությունը Glovo – ի և Yandex – ի միջոցով վաճառք է իրականացնում

Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Հանրային սննդի ոլորտում աշխատող կազմակերպությունը Glovo – ի և Yandex – ի միջոցով վաճառք է անում: Քանի որ այդ վաճառքից գումարը փոխանցվում է կազմակերպության բանկային հաշվին Յանդեքսի և Գլովոյի կողմից, ՀԴՄ չպետք է տպվի, այդպե՞ս է: Իսկ ինչպե՞ս կազմակերպությունը հարկայինում ցույց տա եկամուտը:

Կարդալ ավելին Կազմակերպությունը Glovo – ի և Yandex – ի միջոցով վաճառք է իրականացնում

Wildberries հարթակի հետ կապված հարցեր

Արևիկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով, Հայաստանից վաճառում է ապրանքների Wildberries – ի միջոցով և Հայաստանի ներսում և դուրս։
Երկու երկրների իրացումների համար միայն դուրս է գրվում հաշիվ ապրանքագիր, թե՞ Ռուսաստանի վաճառքների համար գրվում է հաշիվ վավերագիր։

Եվս Մեկ հարց․ եթե նախորդ ամիսներից հայտնաբերվել են պակաս դուրս գրված հաշիվներ, որոնք եղել են Վայդբերրիզ ՍՊԸ-ի ժամանակ, ոչ թե ԻՄՎԲԱՄ-ի, կարո՞ղ եմ հիմա Վայդբերրիզին գրել դրա հաշիվը:

Կարդալ ավելին Wildberries հարթակի հետ կապված հարցեր

Ներմուծման ԱԱՀ և բնապահպանական հարկի հաշվեհամարներ

Հայկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ որտե՞ղ կարող եմ տեսնել ԱՁ-ի համար ներմուծման ԱԱՀ-ի և բնապահպանական հարկի վճարման հաշվեհամարները: Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Ներմուծման ԱԱՀ և բնապահպանական հարկի հաշվեհամարներ

Արդյո՞ք ՍՊԸ և ԱՁ կհամարվեն փոխկապակցված

Գարիկ․

Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ հիմնադիրը ԱՁ է գրանցում մեկ այլ գործունեությամբ զբաղվելու համար, բայց ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցված է, ապա նույն հարկային դաշտում է հարկվելու՞ և համարվելու՞ է փոխկապակցված։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք ՍՊԸ և ԱՁ կհամարվեն փոխկապակցված

Կանխիկ վճարում ֆիզիկական անձի կողմից

Սերգեյ․

Հարգելի հաշվապահներ, եթե ֆիզիկական անձին 300 000 դրամի քարածուխ է վաճառվել և հաշիվ վավերագիր է դուրս գրվել, ֆիզիկական անձը կարո՞ղ է կանխիկ վճարել, թե՞ բանկային փոխանցում է անելու:

Կարդալ ավելին Կանխիկ վճարում ֆիզիկական անձի կողմից

ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում

Անուշ․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում։ Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետը լրանում է մայիսի 18-ին։ Ինձ այսօր (մայիսի 13-ին) հարկային տեսչությունից էին զանգահարել, խնդրում էին բանկային հաշվի քաղվածք տրամադրել։ Ես փորձեցի ճշտել լուծարման հաշվեկշռի վերաբերյալ տեղեկություն ստանալ, ասեցին, որ դա հանձնվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, ինչպես բոլոր հաշվետվությունները։ Բայց ես էլեկտրոնային համակարգում նման հաշվետվության ձև չեմ գտնում։ Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հենց հարկային և կոնկրետ ե՞րբ (լուծարման համար)։ Որտեղի՞ց գտնեմ ձևերը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում

Տնական մրգօղիների արտադրություն

Գուրգեն․

Բարև Ձեզ։ Ես ցանկանում եմ սկսել տնական մրգօղիների արտադրություն, ինչպե՞ս իմանամ թույլտվությունների, լիցենզիայի, աքցիզների և այլ կանոնների մասին։

Կարդալ ավելին Տնական մրգօղիների արտադրություն

Վերագրում Վերո համակարգով

Տաթևիկ․

Հարգելի հաշվապահներ, որևէ մեկը կարո՞ղ է ինձ օգնել վերագրում անեմ Վերո համակարգով, առաւին անգամ եմ անելու, քանի որ բավականին մեծ քանակությամբ դեռ ունենք դրոշմապիտակներ, ժամկետի մեջ, նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Վերագրում Վերո համակարգով

Ներմուծում ՌԴ-ից և վաճառք ՀՀ-ում

Գագիկ․

Ողջույն ձեզ։ ԱՁ-ով կատարում եմ ներմուծում ՌԴ-ի օնլայն հարթակներից, և ցանկանում եմ օրինական վաճառք իրականցնել։ Ի՞նչ թղթեր են հարկավոր՝ միայն ֆակտուրա լոգիստիկի կողմից բավարա՞ր է, եթե այո, ես որևէ թուղթ պե՞տք է տրամադրեմ, թե դա բեռնափոխադրումներ կատարող ընկերության պարտավորությունների մեջ է տրամադրել, ու այդ ֆակտուրան բավարար է օրինական դաշտում աշխատելու համար։

Կարդալ ավելին Ներմուծում ՌԴ-ից և վաճառք ՀՀ-ում

Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ

Անի․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն տարածք է վեցրել վարձակալությամբ, կիսել և սարքել է փոքր խանութներ և տվել վարձակալությամբ։ Արդյո՞ք ՍՊԸ-ն համարվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ։

Կարդալ ավելին Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ

Ավտոմեքենայի ներմուծում և արտահանում ՌԴ

Արտյոմ․

Հարգելի հաշվապահներ,

Հարցս հետևյալն է․ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ դաշտում։ Ուզում է ներմուծել մարդատար մեքենա և անհատույց տրամադրել, արտահանել ՌԴ-ում գոծող իր դուստր ընկերությանը։ Կօգնե՞ք հասկանալ ընթացակարգը և առաջացող հարկային պարտավորությունները։

Կարդալ ավելին Ավտոմեքենայի ներմուծում և արտահանում ՌԴ

Ստուգում գործունեության դադարեցման դեպքում

Կիմա․

Բարև ձեզ։ Կարո՞ղ եմ խնդրել օգնել հասկանալ․ ՀԿ գործունեության դադարեցման դեպքում հարկային ստուգում պարտադիր կերպով իրականացնելու՞ են, թե՞ պարտադիր պայման չէ և կարող է առանց դրա էլ փակվել։ Եթե իրականացվում է, ի՞նչ խորությամբ ստուգման մասին է խոսք, ի՞նչ է իրենից ենթադրում։

Կարդալ ավելին Ստուգում գործունեության դադարեցման դեպքում