Արձակուրդայինի հաշվարկի ժամանակ
Gagik.
Ինչպե՞ս անել, որ ՀԾ-Հաշվապահ համակարգում արձակուրդայինի հաշվարկի ժամանակ 30.4 գործակցի փոխարեն կիրառվի 21-ը:
Gagik.
Ինչպե՞ս անել, որ ՀԾ-Հաշվապահ համակարգում արձակուրդայինի հաշվարկի ժամանակ 30.4 գործակցի փոխարեն կիրառվի 21-ը:
Դավիթ Ասատրյան.
ՀԾ-Հաշվապահ 3.0 ծրագիրը արձակուրդային հաշվելիս այն բաժանում է 2 մասի` “ընթացիկ” և “ապագա”, և եկամտահարկը հաշվարկվում է այդ հանգամանքը հաշվի առնելով: Հաջորդ ամսում “ապագան” դառնում է “ընթացիկ-նախորդ”:Խնդրում եմ ասացեք դրա օրենսդրական հիմքը, այսինքն ՀՀ օրենքը կամ կառավարության որոշումը: Ստացվում է որ, օրինակ 100000 դրամ դրույքչափով աշխատողը, որի արձակուրդայինը կազմել է 200000դրամ (պարգևատրությունների հետևանքով)գնացել է արձակուրդ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 30-ը, հետո աշխատել է մեկ օր (օգոստոսի 31-ը) և դիմում է տվել ազատվել աշխատանքից, այսինքն օգոստոսի 31-ի ժամը 18.00-ին, ապա համաձայն ՀԾ-Հաշվապահ 3.0 ծրագրի նա պարտք է մնում ինչ-որ 987 դրամ: Եվ եթե պահվի այդ գումարը աշխատողից, ապա կստացվի անօրինական պահում, եթե այդպիսի օրենք կամ որոշում չկա:
Հարցս ուղղում եմ նաև “Հայկական Ծրագրեր” ՍՊԸ-ին:
Armen.
Բարև Ձեզ, Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:
ՀԾ-Հաշվապահի աշխատավարձ ենթահամակարգի “Աշխատակիցներ” տեղեկատուից փորձում եմ հեռացնել աշխատակցին, որի հետ կապված գործողություները արդեն հեռացրել եմ, թույլ չի տալիս:
Anahit.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում`
ՀԾ-Հաշվապահ համակարգում Տեղեկատուներից ուզում եմ ջնջել գործընկեր, որի հետ կապված նախկինում ունեցել եմ գործողություններ: Գործողությունները ջնջել եմ, բայց գործընկերոջը ջնջելիս գալիս է “տվյալ գործընկերով կա մնացորդ” հաղորդագրությունը:
Արևիկ.
Արդյոք կարո՞ղ եմ ՀԾ-Հաշվապահ համակարգում նոր ենթահաշիվ ավելացնել:
Սահակ.
Բարև Ձեզ, ինչպե՞ս ավելացնեմ նոր տվյալների պահոց ՀԾ-Հաշվապահ համակարգում:
Արծրուն.
ՀԾ-Հաշվապահի բազաները ինչպե՞ս տեղափոխեմ ուրիշ համակարգչի մեջ:
Գայանե.
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, թե ես ինչպես ՀԾ հաշվապահ համակարգով կատարեմ վերջնահաշվարկ: Ես աշխատողին ազատել եմ մայիսի 31-ին, նրա վերջնահաշվարկը հաշվում եմ հունիսի 30-ով, նախ տալիս եմ արձակուրդայինի հաշվարկ, և ստացված գումարով տալիս եմ վերջնահաշվարկ, տալով` ավտոհավելում/պահում և այնտեղ նշելով վերջնահաշվարկ, որտեղ նշված է միայն եկամտահարկի դրոշակը: Դրանից հետո երբ տալիս եմ Ընդլայնված հաշվետվություն այնտեղ ցույց է տալիս, որ Սոցապի պահում է եղել: Ինչպես անեմ, որ սոցապը չպահի?
Հայկ.
Ինչպես ՀԾ-Հաշվապահ համակարգ ներմուծել արտարժույթի փոխարժեքները?
Ալլա.
Հայկական ծրագիրը իմ համակարգիչում հայերեն չի երևում,խնդրում եմ ասեք, թե ինչ ֆոնտեր պետք է օգտագործեմ:
Կանխավ շնորհակալ եմ:
Հայկ.
Ողջույն, հարգելի ՀԾ օգտագործողներ:
Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում` ինչպե՞ս անել,որ ՀԾ-Հաշվապահ համակարգում հաշիվ-ապրանքագիր արտահանելիս երևա կազմակերպության լոգոն:
Գրիշա.
Բարև Ձեզ:
Քանի՞ կազմակերպության հաշվառում կարող եմ վարել ՀԾ-Հաշվապահ համակարգով:
Վալերի.
Բարև Ձեզ:
Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս մարեմ արտարժույթային կրեդիտորական պարտքը ՀԾ-Հաշվապահում:
Վալերի.
Հարցս վերաբերվում է ՀԾ-Հաշվապահ համակարգին:
Խնդրում եմ պատասխանեք: Ինչու դրամարկղի մուտքի օրդեր գրանցելիս “Փաստաթղթի համար” դաշտում հերթական համարը չի առաջարկվում:
ՀԾ-Հաշվապահում “Աշխատաժամանակի” տեղեկագիրը կանչելիս ազատվածներին էլ է բերում: Ի՞նչ անել:
Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.
Development: Babken Juharyan, Ara Ananyan