Category: Հարց ու պատասխան
Հնարավո՞ր է հետ փոխել հարկման համակարգը
Աշոտ․
Բարև Ձեզ, կասե՞ք, եթե շրջ. հարկով հարկման հայտարարություն չի տրվել 2026թ-ի համար, ԱՁ-ն ավտոմատ անցել է ԱԱՀ դաշտ, հնարավո՞ր է հետ փոխել հարկման համակարգը։
Աշխատանքի կատարման վայրի մասին նշում պայմանագրում
Էլեն․
Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել՝ եթե աշխատակիցը իր աշխատանքի ընթացքում կատարում է պարտականությունները տարբեր հասցեներում, արդյո՞ք ճիշտ կլինի աշխատանքային պայմանագրում աշխատանքի վայրը նշել որպես «ՀՀ տարածք»՝ հավելելով, որ աշխատանքը կրում է շարժական բնույթ։
Բաժանորդային ցանցի վաճառք
Նարե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել․ շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն, որն իրականացնում է ինտերնետ ծառայությունների մատուցում, ուզում է իր բաժանորդային ցանցը վաճառել այլ կազմակերպության։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվի այդ գործընթացը, ի՞նչ հարկեր կառաջանան, ինչպե՞ս ցույց տալ ստացվելիք եկամուտը։
Կոմունալ ծախսերի նվազեցում շահութահարկի հաշվարկի ժամանակ
Օքսանա․
Բարև Ձեզ ։
Ընկերությունը ֆիզիկական անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր։ Պայմանագիրը նոտարով հաստատված չէ։ Այդ տարածքի վարձակալության վճարները, կոմունալ վճարները, աղբահանության վճարը շահութահարի ծախսերի մեջ ներառվու՞մ են, թե՞ դրանք համարվում են միայն ֆինանսական ծախսեր։
ՍՊԸ-ն որպես նվիրատվություն ստացել է հիմնական միջոց
Արեգնազ․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել այս հարցին․
USAID –ից ՍՊԸ-ն որպես նվիրատվություն ստացել է հիմնական միջոց 7.0 մլն արժեքով։
1 հարց – Ինչպիսի՞ն կլինեն հաշվապահական ձևակերպումները
2 հարց – Շահութահարկի տարեկան հաշվետվության մեջ սա արտացոլվու՞մ է, թե՞ ոչ
3 հարց – Մաշվածություն հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ
4 հարց – Դիտարկվու՞մ է որպես հարկվող եկամուտ, թե՞ ոչ
Կանխավ շնորհակալություն։
ԱՁ-ն ծավալում է արտադրական գործունեություն և ունի տեղադրած սուրճի սարքավորում
Լիանա․
Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն ծավալում է արտադրական գործունեություն և ունի տեղադրած սուրճի ապարատ, հարց՝ շրջանառության հարկի դաշտում պե՞տք է ներառվի սուրճի ապարատի եկամուտը։ Եվ եկամուտներ ըստ գործունեության պե՞տք է դասակարգել 2 գործունեության։
Ուղղակի 23 տողում նշվում է սուրճի ապարատի շրջանառության գումարը և եկամուտներ ըստ գործունեության պե՞տք է դասակարգել 2 գործունեության։
Հաշվի դուրս գրում Wildberries – ին
Լուիզա․
Բարև Ձեզ, ԱՁ գրանցված է Հայաստանում և Wildberries – ում վաճառք է իրականացնում, սակայն ապրանքները Չինաստանից ուղարկում է անմիջապես ՌԴ ՎԲ-ի պահեստ։ ԱՁ-ն հայաստանյան ՎԲ-ի՞ն է հաշիվ գրելու, թե՞ Ռուսաստանի։ Եվ եթե Ռուսաստանի ՎԲ-ին է գրելու, ապա հաշիվ վավերագի՞ր է գրելու, թե՞ մեկ այլ փաստաթուղթ, որտեղ ցույց կտրվի, որ արտահանում է կատարվում։
Սոցիալական վճարի և դրոշմանիշային վճարի նվազեցում
Տիգրան․
Բարև Ձեզ: Ընդհանուր հարկման դաշտում գործող ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերը 2025թ համար վճարվելիք շահութահարկում ԱՁ-ի տարեկան սոց. վճարը և դրոշմանիշային վճարը կարո՞ղ է ծախսագրել, և եթե կարող է, այդ նվազեցումները հաշվետվության ո՞ր տողում են նշվում։
Միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող ԱՁ մայրության նպաստ
Աստղիկ․
Բարև Ձեզ։ Միկրոձեռնարկատիրությամբ աշխատող (ԱՁ) ապագա մայրիկ եմ: 30 շաբաթականի նպաստի համար պե՞տք է կասեցնեմ ԱՁ գործունեությունը։ Եվ որքա՞ն գումար եմ ստանալու։ Արդյո՞ք շրջանառությունը կապ ունի։
Ի՞նչ հարկեր են առաջանում ֆիզիկական անձի համար
Անի․
Բարև ձեզ։ Եթե ես ֆիզիկական անձ եմ և աշխատում եմ ոչ ռեզիդենտ կազմակերպությունում, և այդ կազմակերպությունը իրենց երկրում հարկեր չի վճարում որպես աշխատակից ինձ համար, այդ դեպքում կասե՞ք՝ ի՞նչ հարկեր են առաջանում այստեղ։
Վնասով գործող ԱՁ սոցիալական վճար
Լուսինե․
Բարև Ձեզ։ Եթե ընդհանու հարկման համակարգում աշխատող ԱՁ-ի տարեկան արդյունքը վնասով է եղել, սոցվճարը ինչպե՞ս է հաշվարկվում։ Վնասը կազմել է 61,216 դրամ։
Գումարի տրամադրում տնօրենի կողմից
Արմինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղորդել. Կազմակերպության տնօրենը, որն ունի ընկերության բաժնեմասերի կեսից ավելին, իրավունք ունի՞ անվերադարձ գումար փոխանցել կազմակերպության բանկային հաշվին, որպես ներդրում: Եթե այո, խնդրում եմ ուղղորդել քայլերը: Խնդրում եմ պատասխանել հնարավորինս շուտ: Նախապես շնորհակալություն։
Արդյո՞ք լրացուցիչ պահված գումարը ենթակա է նվազեցման
Անի․
Բարև ձեզ, ընկերությունը մատուցված ծառայությունների համար հաշիվ է դուրս գրել գործընկերոջը: Պայմանագրի համաձայն տրվել է կանխավճար: Միևնույն ժամանակ պայմանագրով նախատեսվում է, որ վճարման ենթակա գումարը իրենից ներկայացնելու է մատուցված ծառայությունների դիմաց դուրս գրված հաշվով սահմանված գումարից հանելով տրված կանխավճարի գումարը և կանխավճարի տրամադրման դիմաց հաշվարկված լրացուցիչ գումարը: Այսինքն բացի կանխավճարից պահվելու է նաև ինչ-որ չափի գումար: Այդ լրացուցիչ պահված գումարը շահութահարկի առումով հնարավո՞ր է ծախս համարել, թե՞ ոչ:
Արդյո՞ք գործում են արտոնություններ սահմանամերձ գյուղում գրանցված ԱՁ համար
Աննա․
Բարև Ձեզ։ ԱՁ գրանցված է սահմանամերձ գյուղում, տարվա սկզբին հանձնել է շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում։ Զբաղվում է մարդկային ռեսուրսների կառավարման գործունեությամբ։ Արդյո՞ք գործում են տվյալ դեպքում ինչ-որ արտոնություններ՝ որպես սահմանամերձ գյուղում գրանցված ԱՁ։ Շնորհակալություն։
ՍՊԸ-ն զբաղվում է մեքենաների միջնորդական ներմուծմամբ և վաճառքով
Սուրեն․
ՍՊԸ-ն զբաղվում է մեքենաների միջնորդական ներմուծմամբ և վաճառքով։ Հաշվապահական և հարկային ի՞նչ նրբություններ կան տվյալ ոլորտում։ Շնորհակալություն։
Եթե անձն արդեն հաշվառվել է ՊԵԿ-ում
Սյուզի․
Բարև Ձեզ։ Եթե ֆիզ․ անձը հարկային մարմնում հաշվառվել և ձեռք է բերել ՀՎՀՀ 2024 թվականին (եկամուտների տարեկան հայտարարագիր տալու նպատակով), այժմ կարո՞ղ է որպես ԱՁ չհամարվող ֆիզ․ անձ միկրոձեռնարկության սուբյեկտ դառնալ և զբաղվել հագուստի վերանորոգմամբ, և արդյո՞ք ՀԴՄ պարտադիր չէ, այլապես ինչպես է իր շրջանառությունը ցույց տալու, որ չի գերազանցել 24 մլնը, և տարեկան ի՞նչ վճարումներ պիտի անի այս դեպքում։
Ապահովագրավճարը չվճարելու դեպքում
Հապետ․
Բարև Ձեզ, ի՞նչ պատասխանատվության միջոց է կիրառվելու առողջության ապահովագրության վճարը ժամանակին չվճարելու համար։
Արդյո՞ք ԱՁ կհամարվի ոչ ռեզիդենտ
Անահիտ․
Արդյո՞ք ՀՀ-ում գրանցված Անհատ ձեռնարկատերը 183 և ավել օր գտնվելով ՀՀ տարածքից դուրս կդադարի համարվել ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր։ Անհատ ձեռնարկատերը հանդիսանում է ՀՀ քաղաքացի և ունի ՀՀ-ում մշտական բնակության / հաշվառման հասցե։
ԱՁ 2025թ․ հուլիսի 1-ից անցել է ընդհանուր հարկման դաշտ
Տիգրան․
Բարև Ձեզ: Անհատ ձեռնարկատերը 2025թ-հունվարի 01-ից մինչև 2025թ հուլիսի 01-ը գործել է շրջանառության հարկի համակարգում: Խորհրդատվական ծառայությունների մատուցում է իրականացնում: 2025թ հուլիսի 1-ից անցել է ԱԱՀ-ի դաշտ: Հարցս հետևյալում է՝ տարեկան սոց. վճարը և ԱՁ շահութահարկը մինչև 2025թ հուլիսի 1-ը այսինքն շրջանառության հարկով աշխատելու ժամանակահատվածում լինելու և ամսական 5 000 դրամ սոցիալական վճար և շահութահարկ, իսկ հուլիսի 1-ից հետո արդեն կախված շահույթի՞ց։
Էլեկտրոնային հրավիրատոմսերի պատրաստում և վաճառք
Մարիամ․
Բարև ձեզ։ Էլեկտրոնային հրավիրատոմսերի պատրաստումը և վաճառքը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում։ Եվ եթե գնորդները ֆիզ․ անձինք են, այդ դեպքում պետք կգա՞ էլեկտրոնային ՀԴՄ։
Համատեղությամբ աշխատանքի ընդունում
Սերգեյ․
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալի մասին է. ցանկանում ենք ընդունել աշխատակից, որը ունի հիմնական աշխատանք՝ շաբաթական 40 ժամ տևողոությամբ, իսկ մեր մոտ աշխատելու է միայն շաբաթ և կիրակի օրերը։ 6 օրյա աշխատանքային գրաֆիկ է։ Շաբաթ օրը աշխատելու է 8 ժամ, իսկ կիրակի օրը 12 ժամ։ Ինչպե՞ս է կատարվելու վճարումը, ինչպե՞ս ճիշտ կազմել աշխատանքային պայմանագիրը։
Մանիպուլյատորի և էվակուատորի ծառայությունները կարո՞ղ են համարվել միկրոձեռնարկատիրություն
Գարիկ․
ԱՁ ունի մանիպուլյատոր / էվակուատոր, մատուցում է ծառայություններ այլ կազմակերպությունների։ Արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Ֆիզիկական անձի հետ կնքվել է պայմանագիր
Գոհար․
Բարև Ձեզ, ըստ մեկ անձից գնման ընթացակարգի ֆիզիկական անձի հետ կնքվել է պայմանագիր, որի արդյունքում ամսական վճարման ենթակա գումարը կազմում է 80 000 դրամ, խնդրում եմ պարզաբանել, թե ինչպե՞ս է հարկվում և ու՞մ միջոցով են հարկված գումարները փոխանցվում։
Ստեղծագործական աշխատանք իրականացնող աշխատողների աշխատաժամանակ
Մագաղատ․
Բարև Ձեզ։ Ինձ անհրաժեշտ է մշակույթի պալատի ստեղծագործական աշխատանք իրականացնող աշխատողների համար արդյո՞ք կա օրենսդրական ակտ, որով կարող ենք առաջնորդվել և տվյալ աշխատողների համար սահմանել աշխատաժամանակ։ Անկեղծ ասած ես գտնում եմ, որ կարող եմ ֆիքսել ներքին կարգապահական կանոնակարգում և աշխատանքային պայմանագրում որ աշխատում են ոչ նորմալ աշխատանքային օրով, շաբաթական 40 ժամ տևողությամբ, սահմանվում է 1 օր հանգստյան օր պայմանավորված փորձերով, կազմակերպչական աշխատանքներով և միջոցառումներով։ Կխնդրեի արձագանքել՝ ովքեր բախվել են նման հարցերի։
Բնապահպանական հարկ առաջանու՞մ է արդյոք
Լիանա․
Բարև բոլորին, կարո՞ղ եք հուշել՝ բետոնե եզրաքարերի (բորդյուրների) արտադրության դեպքում առաջանու՞մ է բնապահպանական հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։ Հարկային օրենսգրքի 164 հոդվածում կոնկերտ գործունեության տեսակներ չի նշում։
Ձեռքբերումներ առցանց խանութից կազմակերպության քարտով
Գայանե․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք այս հարցում. Կազմակերպության քարտից վճարումներ ենք արել AMAZON-ին (200$-600$) և և ձեռք ենք բերել նյութեր և փոքր սարքավորում արտադրության համար, ես այդ ծախսերը կարո՞ղ եմ որպես ծախս ճանաչել շահութահարկի հաշվարկի ժամանակ: Շնորհակալ կլինեմ արձագանքելու համար։
Շահութահարկի հաշվետվության հետ կապված
Նարինե․
Բարև Ձեզ, ունեմ 2 հարց շահութահարկի հաշվետվության հետ կապված․
1․ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն 2024 թիվը փակել է հարկային վնասով։ Կարելի՞ է հաջորդ 5 տարիների շահութահարկի հաշվետվության մեջ 76 տողում նշել այդ գումարը և նվազեցնել վճարման ենթակա գումարը
2. 2025 թվականին ընկերության հիմնադրին վճարվել է շահաբաժին։ Արդյո՞ք հաշվետվության 80 տողը դրան վերաբերելի է
Կահույքի արտադրությունը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն
Արմինե․
Բարև ձեզ։ Եթե ԱՁ բացենք և զբաղվենք կահույքի արտադրությամբ, կարո՞ղ ենք միկրոձեռնարկատիրությամբ աշխատել։
Մայրության նպաստի հաշվարկ 6 ամիս աշխատելու դեպքում
Liana.
Բարև Ձեզ։ Նոր եմ վերադարձել մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից։ Արդեն աշխատում եմ գրեթե 1 ամիս։ Կրկին հղի եմ։ Հանդիսանում եմ քաղծառայող՝ Մասնագիտական պաշտոնների 2-րդ ենթախմբի աշխատակից եմ։ Նվազագույն պաշտոնային դրույքաչափը՝ ըստ իմ պաշտոնի խմբի 267.072 դրամ է, որի ժամանակ ստացել եմ մաքուր եկամուտ 193.000 դրամ։ Հիմա Ֆիզարձակուրդից վերադառնալուց հետո իմ գործակիցը դարձել է 3.53, հիմնական աշխատավարձս կազմում է 293.696 դրամ, մաքուր գալիս է 214.000 դրամ։ Հղիությունով պայմանավորված աշխատելու եմ մոտ 6 ամիս։ Ուզում եմ իմանալ՝ որքա՞ն կկազմի մոտավոր իմ հղիության և ծննդաբերության արձակուրդի նպաստի չափը այն պարագայում, երբ ես ֆիզարձակուրդի անցնելիս կաշխատեմ միայն 6 ամիսը, և ոչ մեկ տարի։ Ինչպե՞ս է հաշվարկվելու չաշխատած մյուս 6 ամիսների գումարի չափը։ Խնդրում եմ, եթե հնարավոր է, ներկայացնել նաև հաշվարկի կարգը՝ հաշվարկելով միայն աշխատավարձի հիման վրա, քանի որ դեռևս տեղյակ չեմ, թե արդյոք որևէ այլ կողմնակի գումարներ ես կստանամ այս ամիսների ընթացքում։ Կանխավ շնորհակալ եմ։
Էլեկտրոնային դրամարկղային գիրք վարելիս
Յանա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. էլեկտրոնային գիրքը վարելիս արդյո՞ք պետք է ունենալ օրդերների թղթային տարբերակը: Կանխավ շնորհակալություն։
