Month: March 2016

Գյուղատնտեսական մթերքների արտահանում

Աննա.

Բարև ձեզ: Շտապ է, եթե կարող եք` օգնեք:
1.ՍՊԸ կողմից գյուղատնտեսական մթերքների արտահանումը դեպի Ռուսաստան լիցենզավորումը պարտադի՞ր է:
2.Շահութահարկը քանի՞ տոկոսով է հարկվում
3.Վիճակագրությաւն հաշվետվություն պե՞տք է ներկայացնեմ
4. e-Invoicing ծրագրով էլեկտրոնային փաստաթղթեր բաժնում առաքման փաստաթուղթ գրանցում են գյուղտնտեսական արտահանման ժամանակ
Շնորհակալություն:

Նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ

Haykuhi Antonyan.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ուղարկել գանձապահի հետ նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալություն: haka-antonyan շնիկ mail.ru

Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

212

Ռոբերտ.

Խնդրում եմ պատասխանել. եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը բեռնափոխադրում է իրականացնում, և ՀՀ տարածքի ներսում բաժին ընկնող մասից 5 տոկոս շահութահարկ ենք պահում որպես հարկային գործակալ, այդ 5 տոկոսը, պարզ է, որ ոչ ռեզիդենտին ամեն դեպքում վճարելու ենք, սակայն անհասկանալի է` ձևակերպումներ տալուց կարո՞ղ ենք ցույց տալ, որ դա վճարվել է կազմակերպության հաշվին, թե պետք է պարտադիր ցույց տանք, որ ոչ ռեզիդենտին վճարել ենք “n գումար հանած 5 %”:

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Տիգրան.

Բարև ձեզ:
Հարցս վերաբերում է աշխատավարձից գանձվող եկամտային հարկին և նվազագույն աշխատավարձին։

ՀՀ եկամտային հարկի մասին օրենքում նշվում է` մինչև 120.000 ՀՀ դրամ աշխատավարձը հարկվում է 24%-ով։
Եթե աշխատողի աշխատավարձը կազմում է 60.000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն պետք է հարկվի նշված աշխատավարձից։ Եթե 60․000×24%=45.600 ՀՀ դրամ, այդ դեպքում հատում է ՀՀ Նվազագույն աշխատավարձի մասին օրենքի 55․000 ՀՀ դրամ սահմանված շեմը, սակայն Եկամտային հարկի մասին օրենքով էլ նույն 55.000 ՀՀ դրամ նվազագույն աշխատավարձի շեմը չի նվազեցվում։
Ինչպե՞ս է կարգավորվում հետևյալ հարցը։
Շնորհակալություն:

Ինչպե՞ս ստորագրել էլեկտրոնային փաստաթուղթը

Անահիտ.

Ինչպե՞ս էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթը ստորագրել ID քարտի միջոցով: Նախապես շնորհակալություն:

Արման Հարությունյան

Անուն, Ազգանուն` Արման Հարությունյան
Էլ. փոստ` armanharut1994 շնիկ gmail.com
Հեռախոս` 094-87-11-33
Պաշտոն` Հաշվապահ, գլխավոր հաշվապահի օգնական
Բովանդակություն` Հաճախել եմ հաշվապահական դասընթացների, տիրապետում եմ 1C, ՀԾ Հաշվապահ 6, MS Office ծրագրերին: Ներկայումս աշխատում եմ արտադրության ոլորտում, որպես հաշվապահ:
Ցանկալի աշխատավարձ` 150 000 – 180 000

Էդվին Գրիգորյան

Անուն, Ազգանուն` Էդվին Գրիգորյան
Էլ. փոստ` edwingrigoryan շնիկ gmail.com
Հեռախոս` +37477270194
Պաշտոն` Հաշվապահ
Բովանդակություն` Հաշվապահության վերաբերյալ աշխատանք

Քրիստինե Ավետիսյան

Անուն, Ազգանուն` Քրիստինե Ավետիսյան
Էլ. փոստ` 043292981 շնիկ mail.ru
Հեռախոս` 098721089
Պաշտոն` հաշվապահի օգնական/հաշվետար
Բովանդակություն` Ավարտել եմ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի “Մարքեթինգ և բիզնեսի կազմակերպում”ֆակուլտետի “Մարքեթինգ” բաժինը: Սովորել եմ հաշվապահական հաշվառում, 4-ամսյա դասընթաց: Փնտրում եմ հաշվապահի օգնականի կամ հաշվետարի աշխատանք
Ցանկալի աշխատավարձ` 70 000

Կարեն Հարությունյան

Անուն, Ազգանուն` Կարեն Հարությունյան
Էլ. փոստ` karenhar9 շնիկ rambler.ru
Հեռախոս` 095-57-67-96
Պաշտոն` Հաշվապահ
Բովանդակություն` Բարև ձեզ, իմ անունն է Կարեն Հարությունյան, ես հաշվապահ եմ, 32 տարեկան, ունեմ բարձրագույն կրթություն և 2009թ.-ից մինչև 30.12.2015թ.-ը աշխատել եմ որպես հաշվապահ: Վարել եմ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մոտ 150 Ա/Ձ-ների և ՍՊԸ-ների հաշվապահություն (աշխատանքային և այլ պայմանագրերի կազմում, աշխատավարձի հաշվում և հաշվարկում ըստ աշխատաժամերի և օրերի, ինչպես նաև մնացած բոլոր գործառույթների իրականացում` կապված եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման հետ, դրամարկղի գրքի վարում, մուտք ու ելք և այլն):
Ցանկալի աշխատավարձ` 100 000 և ավել

Արդյո՞ք անհրաժեշտ է հաշիվ-ապրանքագիր

Ռուզաննա.

ՍՊԸ-ն զբաղվում է հացարտադրությունով, հաց է մատակարարում նաև դպրոցներին սնունդ ծրագրի շրջանակներում, որի դիմաց դպրոցը տալիս է համապատասխան քանակի ալյուր, ուղարկված հացի համապատասխան ուղարկում եմ հաշիվ-ապրանքագիր, էլեկտրոնային, սակայն դպրոցի տնօրենները չեն ուզում ապրանքագիր, քանի որ ՄԱԿ-ի պարենի ծրագիրն է դա: Խնդրում եմ օգնեք այս հարցիս ճիշտ լուծում տալուն:

Սոցիալական վճար երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար

Աննա.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով:
Սոցիալական վճար կատարող աշխատակիցներից մեկը գնացել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, սակայն նրա անձնական տվյալների մեջ չի նշվել երեխայի ծննդյան ամսաթիվը (05.10.2014), ինչի արդյունքում պարտադիր 3 000 դրամ սոց. վճարը չի վճարվել: Եթե հիմա ուղարկեմ նոր գրանցման հայտ և նշեմ տվյալ տեղեկատվությունը, ի՞նչ տույժ/տուգանքներ կհաշվարկվեն, և արդյո՞ք անհրաժեշտ է նախորդ ամիսների հաշվետվությունների մեջ ճշգրտում մտցնել` ուղարկելով նոր հաշվետվություններ համապատասխան բոլոր ամիսների համար:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կազմակերպությունը իրավունք ունի թղթային հաշիվ-ապրանքագիր տրամադրելու

255

Arsine.

Կազմակերպությունը ձեռք է բերել ավիատոմս, որի դիմաց տրամադրվել է թղթային հաշիվ-ապրանքագիր: Արդյո՞ք վերջինս իրավունք ուներ թղթային տրամադրելու, թե՞ պետք է էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ տրամադրեր:

Կազմակերպությունը աշխատում է արտոնյալ պայմաններով

Margarita.M.

Բարեվ ձեզ, խնդրում եմ ասեք` եթե ՍՊԸ-ն աշխատում է պետության կողմից տրված հավաստագրով, այսինքն շահութահարկի 0 տոկոս և եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափերով (տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ), ուրիշ որևէ հարկ պե՞տք է վճարի, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալ եմ:

Աշխատողի աշխատանքի ընդունման տարեթվի ուղղում

Անի.

Ընկերներ, taxservice.am-ում ինչպե՞ս կարող եմ ուղղում տալ աշխատողի աշխատանքի ընդունման տարեթիվը:

Մարինա Պողոսյան

Անուն, Ազգանուն՝ Մարինա Պողոսյան
Էլ. փոստ՝ lili_asot շնիկ mail.ru
Հեռախոս՝ 099616311
Պաշտոն՝ Գլխավոր հաշվապահ
Բովանդակություն՝ Ունեմ 9 տարվա հաշվապահի փորձ, որից 6-ը գլխավոր հաշվապահի: Աշխատանքային փորձ ունեմ արտադրության, ներմուծման, մանրամեծածախ առևտուրի, ծառայությունների, հասարակական, ռեստորանային և այլ բնագավառներում: Վարում եմ հարկային բոլոր հարկատեսակների հաշվապահական հաշվառում, կազմակերպությունների ներքին հաշվապահություն:
Ցանկալի աշխատավարձ՝ Աշխատանքային ծավալից կախված
Այլ նշումներ՝ Համակարգչին տիրապետում եմ լիարժեք, աշխատում եմ ՀԾ, 1C, Microsoft office, e-invocing, Տրիոսոֆթ և ռեստորանային այլ ծրագրերով: Լեզուներ՝ Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն

Հասմիկ Բինայան

Անուն, Ազգանուն՝ Հասմիկ Բինայան
Էլ. փոստ՝ binayan-hasmik շնիկ rambler.ru
Հեռախոս՝ (099)252 364 / (093) 35 87 17
Պաշտոն՝ Հաշվապահ, Կադրեր, Գլխավոր հաշվապահի օգնական, Հաշվապահ-հաշվետար
Բովանդակություն՝ Փնտրում եմ գլխավոր հաշվապահի օգնականի, կադրերի կամ հաշվապահի աշխատանք: Ունեմ համապատասխան 10 տարվա աշխատանքային փորձ: Կատարում եմ հաշվապահական հաշվառմանը վերաբերող բոլոր փաստաթղթերի և հաշվետվությունների ձևակերպում և կազմում, աշխատավարձ, Էլեկտրոնային հաշվետվությունների կազմում և ներկայացում, կադրային գործ, հարկային հաշվետվությունների կազմում և ուղարկում, E-Invoicing ծրագրի միջոցով հարկային հաշիվների դուրս գրում, ստացում, էլեկտրոնային ստորագրություն: Տիրապետում եմ աշխատանքային և հարկային օրենսդրությանը, 1C, ՀԾ-Հաշվապահ 6, e-invoicing, MS Office, internet համակարգչային ծրագրերին:
Ցանկալի աշխատավարձ՝ Սկսված 120.000 – 150.000 դրամից (կախված ծանրաբեռնվածությունից)
Այլ նշումներ՝ Կկատարեմ նաև ազատ գրաֆիկով աշխատանքներ

Տաթևիկ Սարգսյան

Անուն, Ազգանուն՝ Տաթևիկ Սարգսյան
Էլ. փոստ՝ tatev-ik92 շնիկ mail.ru
Հեռախոս՝ 055-22-40-72
Պաշտոն՝ Հաշվապահ
Բովանդակություն՝ Փնտրում եմ հաշվապահի աշխատանք, կկատարեմ նաև անհատական աշխատանքներ
Ցանկալի աշխատավարձ՝ 120 000

Գոհար Միքայելյան

Անուն, Ազգանուն՝ Գոհար Միքայելյան
Էլ. փոստ՝ gogam85 շնիկ gmail.com
Հեռախոս՝ 091 27-83-84
Պաշտոն՝ Գլխավոր հաշվապահ, հաշվապահ
Բովանդակություն՝ Ունեմ բարձրագույն տնտեսագիտական կրթություն, 7 տարվա մասնագիտական կրթություն, որից 2 տարին գլխավոր հաշվապահի, տիրապետում եմ հարկային և աշխատանքային օրենսդրությանը, համակարգչային ծրագրերին: Կվարեմ ՍՊ ընկերությունների և Ա/Ձ-երի հաշվապահական հաշվառումը

Ժորա Մկրտչյան

Անուն, Ազգանուն՝ Ժորա Մկրտչյան
Էլ. փոստ՝ m_jor շնիկ mail.ru
Հեռախոս՝ 077175050
Պաշտոն՝ Հաշվապահ
Բովանդակություն՝ 2,5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական կենտրոնում
Ցանկալի աշխատավարձ՝ 120 000 AMD

Աշխատողը փետրվարի 22-ից անաշխատունակ է

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք, շտապ է:
Աշխատողը փետրվարի 22-ից անաշխատունակ է, գտնվում է բուժման մեջ: Բացի այդ նա դիմել է համապատասխան մարմին հաշմանդամության կարգ տրամադրելու համար: Աշխատողի ասելով՝ նրան տրամադրվելու է 90 օր ժամկետով անաշխատունակության թերթիկ, որը մինչ այսօր չի ներկայացվել գործատուին:

1. Ե՞րբ է ընկերության կողմից հաշվարկվում և վճարվում անաշխատունակության նպաստը:
2. Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ փետրվար ամսվա աշխատավարձը, եթե 22.02.-ից չի աշխատում:
3. Եթե 22.02.-ից հաշվում ենք 90 օր, ապա ստացվում է, որ անաշխատունակությունը ավարտվում է 21.05.2016թ.: Սակայն աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի 01.04.-ից: Արդյո՞ք ընկերությունը իրավունք ունի թույլ տալու որպեսզի աշխատանքի անցնի 01.04.-ից: Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է վարվեմ նման պարագայում, եթե արդեն իսկ հաշվարկված և վճարված լինի 90 օրվա անաշխատունակության նպաստը:

Կանխավ շնորհակալություն:

Ֆիզ. անձը վարում է տաքսի

Արսինե.

Եթե ֆիզիկական անձը վարում է տաքսի, արդյո՞ք դա հանդիսանում է ձեռնարկատիրական գործունեություն, և պե՞տք է արդյոք հաշվառվի հարկային մարմնում, թե միայն վճարում է պետական տուրքի մասին օրենքով սահմանված ամսական պետտուրք:

Հասարակական կազմակերպության գրանցում

Իրինա.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես ցանկանում եմ հիմնադրել հասարակական կազմակերպություն: Խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքեք` ինչի՞ց սկսեմ, որտե՞ղ դիմեմ: Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք հնարավոր չէ պահպանել նվազագույն աշխատավարձը

Սյուզի.

Ես աշխատում եմ դպրոցում ու ստանում եմ 60 000 դրամ աշխատավարձ (նվազագույն), սակայն աշակերտ թվի հետ կապված 1 դրույքը դարձրեցին 0.5 դրույք: Հիմա հաշվարկել են, որ պետք է ստանամ 30 000 դրամ: Խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք հնարավոր չէ պահպանել նվազագույն աշխատավարձը:

Արդյո՞ք ԱՁ-ն պետք է վարի դրամարկղային գիրք

Արմինե.

Բարի օր: ԱՁ-ն ԱԱՀ վճարող է, գրանցված է ԼՂՀ-ում, խնդրում եմ, ասեք՝ պե՞տք է վարվի դրամարկղային գիրք, թե՞ ոչ:
Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքում նշված է, որ օրենքը տարածվում է ԱԱՀ վճարող ԱՁ-ի վրա:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:

Իսկ դրամարկղային գործառնությունների մասին ԼՂՀ օրենքում նշված է հետևյալը՝ Կարդալ ավելին “Արդյո՞ք ԱՁ-ն պետք է վարի դրամարկղային գիրք”

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ

Ալյոնա.

Սիրելի գործընկերներ, գրանցված անհատ ձեռնարկատերը մատուցում է ծառայություններ կազմակերպություններին: Աշխատում է շրջանառության հարկով: Աշխատող չունի: Սոցիալական վճար վճարող չի: Խնդրում եմ նշել այն հաշվետվությունները, որոնք պետք է ներկայացնի: Բացի շրջանառության հարկի եռամսյակային հաշվարկից էլ ի՞նչ: Կանխավ շնորհակալ եմ:

Փոխարինող հաշվապահը պետք է փաստաթղթերի հանձնում-ընդունում անի

Թագուհի.

Հարգելի հաշվապահներ, ես վերադարձել եմ ֆիզ. արձակուրդից աշխատանքի, և արդեն պետք է ինձ փոխարինող հաշվապահը հաշվապահական թղթերը վերադարձնի ինձ: Կցանկանայի ավելի պրոֆեսիոնալ խորհուրդ ստանալ՝ հանձնում-ընդունումը ի՞նչ մակարդակով պետք է լինի՝ ուղղակի ես, ինձ փոխարինող հսշվապահը և տնօրենը, թե՞ …

Շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումի ուշացման վերաբերյալ

Anna.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով: Ես պետք է մինչև փետրվարի 20 ուղարկեի շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմում-հայտ, սակայն մինչև մարտի 2-ը չեմ ուղարկել: Այժմ փորձում եմ ուղարկել, գրվում է, որ ես ԱԱՀ վճարող եմ: Խնդրում եմ օգնեք իմ հետագա քայլերի հարցում: Ինչպե՞ս լուծել այս հարցը: Կանխավ շնորհակալություն:

Սոց. վճարի գերավճարի հաշվանցման վերաբերյալ

Arsine.

ԱՁ-ն բացվել է 2015թ-ի մարտին (ընդ որում ֆիզ. անձը ծնվել է 1983թ.): 2015թ-ի ընթացքում կատարվել են սոցիալական վճարներ ամսական 5 000 դրամի չափով: 2015թ-ի տարեկան հաշվետվությունը ուղարկելիս ծրագրով արտացոլվում է, որ սոց. վճար կատարող չէ: Հարկային մարմնից ասում են, որ հավանաբար իր անունից դիմում ունի ներկայացված: Ինչևէ, կատարված սոց. վճարները ներկայումս որպես գերավճար են, հետևաբար կարո՞ղ եմ արդյոք դիմում ներկայացնել նշված գերավճարը որպես եկամտային հարկ հաշվանցելու համար:

ԱՁ սոց. վճարների ուշացման հետ կապված

Artur.

Բարև ձեզ:
Անհատ ձեռնարկատերը, որը ծնվել է 01.01.1974թ.-ից հետո, ամեն ամիս իր համար վճարում է սոց. վճար 5.000 դրամի չափով: Յուրաքանչյուր եռամսյակը մեկ ներկայացվում է շրջանառության հարկի մասին հաշվետվություն:

Հարցս հետևյալն է. սոց. վճարների 5.000 դրամները պետք է վճարել 3 ամիսը մեկ՝ 15.000 դրամի տեսքով, թե՞ անկախ շրջանառության հարկի հաշվետվությունից սոց. վճարի 5.000-ը պետք է ամեն ամիս ներկայացնել: Եթե ամեն դեպքում այդ 5.000-ները ամեն ամիս է պետք վճարել, ապա ուշացնելու դեպքում որքա՞ն է կազմում տուգանքը:
Շնորհակալություն:

Բելենս Շիթ հաշվապահական ընկերություն

243

Ընկերություն` Բելենս Շիթ հաշվապահական ընկերություն
Էլ. փոստ` hr շնիկ hashvapah.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն`
1. Հաշապահական և հարկային հաշվառման վարում,
2. Հաշվետվությունների կազմում, և ներկայացում,
3. Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում:

Ինքնակենսագրությունը և ուղեկցող նամակն ուղարկել hr շնիկ hashvapah.com էլ. փոստի հասցեով՝ պարտադիր նշելով պաշտոնի անվանումը:

Արա Գասպարյան

Անուն, Ազգանուն՝ Արա Գասպարյան
Էլ. փոստ՝ ara.gasparyan շնիկ rambler.ru
Հեռախոս՝ 099 201737
Պաշտոն՝ Հաշվապահ
Բովանդակություն՝ Հաշվապահական հաշվառում, աուդիտ
Ցանկալի աշխատավարձ՝ 150 000 – 200 000
Այլ նշումներ՝ 1c, ՀԾ, Excel, E-Invoicing