Day: April 9, 2016

Մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատների դեպքում ՀԴՄ չտրամադրելը

Հակոբ.

Հարգելի կոլեգաներ, եթե կարելի է, մի հարց էլ ես ունեմ:
Մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատների դեպքում ՀԴՄ չտրամադրելը ո՞ր օրենքով է կարգավորվում (կխնդրեի տալ օրենքի կամ օրենքի մի մասի վրա հղումը):
Կանխավ շնորհակալություն:

Շինարարական տենդերի մասնակցելու համար

Արմեն.

Բարև ձեզ, հարգելիներս: Ունեմ առևտրային գործունեություն իրականացնող ՍՊԸ: Ցանկանում եմ մասնակցել շինարարական տենդերի, որը միայն վերանորոգման աշխատանքներ է ներառում: Անհրաժե՞շտ է լիցենզավորվել, եթե այո, ապա լիցենզիա ստանալու համար կարո՞ղ եմ հանդես գալ նույն ՍՊԸ-ով, ինչպիսի պետական տուրքեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:

ԱՁ ուշացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումը

Susi.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես Ա/Ձ եմ, շրջանառության հարկով հարկվող, բայց ուշացրել եմ հայտը` ավտոմատ դառնալով ԱԱՀ վճարող: Հարցս այսպիսին է. ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ, եթե արդեն ԱԱՀ վճարող եմ, եթե հունվար և փետրվար ամիսների համար շրջանառության հարկի հաշվետվություն արդեն ուղարկել եմ: Նախապես շնորհակալ եմ:

Շահութահարկով յուրաքանչյուր հաշմանդամի 150 տոկոսը նվազացնելու համար

Աննա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել.
Շահութահարկով յուրաքանչյուր հաշմանդամի 150 տոկոսը նվազացնելու համար կա՞ արդյոք հաշմանդամին տրված հաշմանդամության կարգի սահմանափակում: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս ձեռք բերել դրոշմապիտակ

Արման.

Ինչպե՞ս ձեռք բերել դրոշմապիտակ:

Արդյո՞ք տնօրենը իրավունք ունի փոխառություն վերցնել հաշվարկային հաշվից

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության (ՓԲԸ) տնօրենը իրավունք ունի՞ փոխառություն վերցնել կազմակերպության հաշվարկային հաշվից: Եթե այո, ապա փոխառության պայմանագրում ո՞վ է ստորագրելու որպես տնօրեն: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել:

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Սյուզաննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս հաշվարկել միջին ամսական եկամուտը մայրության նպաստի հաշվարկի ժամանակ, եթե աշխատակիցը գործատուի մոտ մինչ այդ աշխատել է 12 ամսից պակաս ժամանակ:

Ֆիզ. արձակուրդից աշխատանքի վերադառնալու կարգը

Լիկա.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք, գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բալիկս 2 տարեկան է, ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց գործատուն մերժում է հետ ընդունել և ասում է, որ լավության կարգով քեզ կտեղավորենք մեր լիազորությունների շրջանակներում այլ աշխատանքի: Աշխատանքս պետ. հիմնարկում է, հիմա խնդրում եմ ասեք, իրավունք ունե՞ն ինձ տեղափոխել այլ աշխատանքի: Իսկ եթե այո, ես իրավունք ունե՞մ չհամաձայնվելու: Աշխատավարձի չափը պարտավո՞ր են պահպանել նոր աշխատավայրում: Եվ վերջին հարցս` եթե իրավունքներս պաշտպանելով վերադառնամ իմ աշխատանքին, իրավունք ունե՞ն մինչև երեխայիս 3 տարեկանը լրանալը ինչ-որ պատճառով ինձ հեռացնեն աշխատանքից: Նախապես շնորհակալ եմ, ինձ շատ կօգնեք, եթե հարցերս իրենց պատասխանը կգնեն: