Month: May 2016

Եկամտային հարկի հաշվարկները սխալ են ներկայացվել

Lala.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք: 2014թ.-ի և 2015թ.-ի համար ներկայացրել եմ Ա/Ձ-ի հաշվետվությունը: Սոց. վճարող եմ: Հաշվետվության մեջ նշել եմ միայն եկամտային հարկի համար վճարված 60 000-ը: Չեմ լրացրել 5.4 կետը: Այսօր 24.05.2016թ. ինձ զանգահարել են ՀՏ-ից և տեղեկացնում են, որ 2014 և 2015թթ.-ի համար ուղարկված հաշվետվությունները սխալ են և տույժ ու տուգանքներ են ավելացել: Իմ այն հարցին, թե ինչու՞ են հիմա (մեկ տարի անց) ինձ տեղյակ պահում, պատասխանեցին, որ նոր են տեսել:
Հիմա ի՞նչ պետք է անեմ, ո՞րն է լինելու իմ հաջորդ քայլը և արդյո՞ք հնարավոր է գոնե տույժն ու տուգանքը չվճարել:

ՀԴՄ գրանցման հայտի մեջ սխալ է թույլ տրվել

Սոնա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: ՀԴՄ-ի գրանցման հայտի մեջ սխալ է թույլ տրվել, մասնավորապես՝ գործունեության հասցեն անգլերեն տառատեսակով է գրվել: Խնդրում եմ, ասեք` ինչպե՞ս պետք է ուղղում արվի: Նոր հայտը լրացնելուց գրում է, որ տվյալ ՀԴՄ-ն արդեն գրանցված է: Արդյո՞ք պետք է ՀԴՄ-ն հանել գրանցումից և նոր հայտ ուղարկել, այն դեպքում, երբ այդ ՀԴՄ-ով արդեն մի քանի օր է գործունեություն է ծավալվել:

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան նվիրատվության դեպքում

258

Garnik.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանման կարգով պատասխանեք. առևտրային ընկերությունը ցանկանում է նվիրատվություն անել մեկ այլ առևտրային ընկերությանը մեքենա: Արդյո՞ք որևէ խնդիր կա այստեղ կամ սահմանափակում, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Նախապես շնորհակալություն:

ՀՀԱԱ գրքեր

Yuar.

Բարև ձեզ:
Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի (aaaa.am) գրքերը (թեկուզ էլեկտրոնային տարբերակներով): Շնորհակալություն:

ԱՁ զբաղվելու է զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ

Սամվել.

Բարև ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, զովացուցիչ ըմպելիքի արտադրամաս: Խնդրում եմ ասեք ինձ` ի՞նչ է անհրաժեշտ, ես միայն տեղյակ եմ ԱՁ բացելու կարգից, մնացած ոչինչից տեղյակ չեմ, արդյո՞ք պետք է լիցենզիա, որքա՞ն գումար կպահանջվի ամբողջ գործընթացի համար, սանէպիդկայանի հետ կապ ունի՞ այդ ԱՁ-ն, թե՞ ոչ, հնարավոր ամեն ինչ կասե՞ք, շատ-շատ շնորակալ եմ:

Արթուր Տոնոյան

Անուն, Ազգանուն` Արթուր Տոնոյան
Էլ. փոստ` arturstella շնիկ mail.ru
Հեռախոս` 094857150
Պաշտոն` Հաշվապահ
Բովանդակություն` 34 տարեկան եմ, ունեմ բարձրագույն կրթություն, տիրապետում եմ համակարգչի, ունեմ համապատասխան վկայական, տիրապետում եմ ռուսերենին, անցել եմ հաշվապահական կուրսեր, ունեմ համապատասխան վկայական և 6 տարվա աշխատանքային փորձ
Ցանկալի աշխատավարձ` 160 000 – 200 000դր

Երեխայի խնամքի արձակուրդի տրամադրում և նպաստի վճարում

Զարինե.

Բարև ձեզ: Ես ուզում եմ երեխա որդեգրել և աշխատում եմ: Որդեգրելուց հետո ինձ երեխայի արձակուրդ հասնու՞մ է մինչև երեխայի 3 տարին լրանալը, ու ինձ երեխայի 18 000 դրամ նպաստը կհասնի՞: Կանխավ շնորհակալ եմ:

Որքա՞ն ժամանակ է թուլատրվում ժամանակավոր պարտականություն դնել աշխատողի վրա

Լիլիթ.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով: Ես մեր կազմակերպությունում աշխատում եմ հաշվապահ, բայց արդեն 2 տարի է` ինձ վրա է դրված նաև գանձապահի պարտականությունները ժամանակավոր: Որքա՞ն ժամանակ է թուլատրվում ժամանակավոր պարտականություն դնել աշխատողի վրա: Կանխավ շնորհակալություն:

Համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ

Լալա.

Բարև ձեզ, մեզ մոտ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ և հիմնական աշխատավայրից մեզ չի կարող ներկայացնել արձակուրդի վերաբերյալ քաղվածք: Մեզ մոտ անհրաժե՞շտ է հրաման տալ արձակուրդի համար, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա կազմել հերթական տաբելը: Կանխավ շնորհակալություն:

Վերջնահաշվարկ

Անահիտ.

Բարև ձեզ: Օգնեք հաշվել վերջնահաշվարկը, եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.12.2015թ., ազատվել է աշխատանքից 01.04.2016թ., յուրաքանչյուր ամիս ստացել է 90 000 դրամ: Աշխատանքային շաբաթը 5-օրյա է:

Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների՝ աշխատանքից ազատում

Մանե.

Բարև ձեզ, խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հետևյալ հարցին.
Մեր ընկերությունում կան տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողներ, որոնց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր անորոշ ժամկետով: Հարցս հետյալն է. ՀՀ ԱՕ 113հ. 1-ին մասի 11-րդ կետն է. “11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: ( փոփոխված է 22.06.2015թ.)”
Ի՞նչ է նշանակում. “… եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով”: Եթե նշված չէ, ինչպե՞ս կարող ենք ազատել աշխատանքից տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողների:
Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Սոնա.

Բարև ձեզ: Ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի անձը, ով ձեռքի աշխատանքով պատրաստում է կոսմետիկ միջոցներ, և որակի հետ կապված լիցենզիա արդյո՞ք անհրաժեշտ է: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք արտոնագրային վճար վճարողը կարող է վարձու աշխատող ունենալ

Վիկա.

Բարև ձեզ: Ես հանդիսանալով արտոնագրային վճարող՝ կարո՞ղ եմ ընդունել վարձու աշխատող, թե՞ ոչ, և վիճ. հաշվետվություն ներկայացնու՞մ եմ, թե՞ ոչ:

Որքա՞ն կկազմի արձակուրդային գումարը

Alina.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել ինձ, իմ աշխատանքային 10-րդ ամիսը կլրանա հունիսի 19-ին հիմնական դպրոցում որպես գրադարանավարուհի, աշխատավարձս կազմում է 54 000 դրամ, ես կարո՞ղ եմ ստանալ արձակուրդային և ինչքա՞ն:

Սկզբնական հաշվառման փաստաթղթեր

Անուշ.

Բարև ձեզ, ցանկանում էի իմանալ, թե որոնք են հանդիսանում սկզբնական հաշվառման փաստաթղթերը: Շնորհակալություն:

Աննա Վարդանյան

Անուն, Ազգանուն՝ Աննա Վարդանյան
Էլ. փոստ՝ vardanyan_anna շնիկ list.ru
Պաշտոն՝ Ֆինանսական հաշվետվությունների ստուգում և ստորագրում
Բովանդակություն՝ Ֆինանսական հաշվետվությունների ստուգում և ստորագրում աուդիտորի որակավորում և երկար տարիների գլխավոր հաշվապահի փորձ ունեցողի կողմից:
Ցանկալի աշխատավարձ՝ պայմանագրային

Լիլիթ Մելքոնյան

Անուն, Ազգանուն՝ Լիլիթ Մելքոնյան
Էլ. փոստ՝ Lilit1-1 շնիկ mail.ru
Հեռախոս՝ 094 79 22 71
Պաշտոն՝ Հաշվապահ
Բովանդակություն՝ Փնտրում եմ հաշվապահի աշխատանք: Ունեմ համապատասխան աշխատանքային փորձ: Կաշխատեմ համատեղության կարգով:

Լուսինե Սարգսյան

Անուն, Ազգանուն՝ Լուսինե Սարգսյան
Էլ. փոստ՝ sargsyan.lusine.1992 շնիկ mail.ru
Հեռախոս՝ 094412044
Պաշտոն՝ Ներմուծման և արտահանման մասնագետ, մաքսային ձևակերպումների որակավորված մասնագետ
Բովանդակություն՝ Արտահանման և ներմուծման հետ կապված բոլոր գործընթացների կազմակերպում, մաքսազերծում
Ցանկալի աշխատավարձ՝ 250 000 – 300 000

Վարդուհի Մկրտչյան

Անուն, Ազգանուն՝ Վարդուհի Մկրտչյան
Էլ. փոստ՝ varduhimk շնիկ gmail.com
Հեռախոս՝ 091 777 631
Պաշտոն՝ Հաշվապահ, հաշվետար, մուտքագրող օպերատոր 1C 8.3
Բովանդակություն՝ Փնտրում եմ աշխատանք ազատ գրաֆիկով: Տիրապետում եմ 1C 8.3 ծրագրի ամբողջական փաթեթին (հաշվապահություն, առևտրի կառավարում, աշխատավարձ): Անհրաժեշտության դեպքում կարող եմ կատարել նաև խորհրդատվություն:

Արփի Պողոսյան

Անուն, Ազգանուն՝ Արփի Պողոսյան
Էլ. փոստ՝ arpi.poghosyan.92 շնիկ mail.ru
Հեռախոս՝ 094308680
Պաշտոն՝ Տնտեսագետ, Հաշվապահ
Բովանդակություն՝ Տնտեսագետ, Հաշվապահ
Ցանկալի աշխատավարձ՝ 60 000 – 150 000

Տանժեռ

206

Ընկերություն՝ Տանժեռ
Հասցե՝ Կասյան7-11
Հեռախոս՝ 275310, 091291892, 077291892
Էլ. փոստ՝ info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-գործավար
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվետար-գործավար ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում:
Պարտականությունները՝ ապրանքների մուտքագրում, տենդերային փաթեթների պատրաստում: Պահանջները՝ կին մինչև 35 տարեկան, համակարգչային գիտելիքները՝ MS Office: Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:30: Աշխատավարձը (մաքուր)՝100 000 դրամ:
Աշխատավարձ՝ 100 000

Ի՞նչ կտա հարկային նոր օրենսգիրքը

harkayinorensgirq

Աղբյուր՝ © 168.am

“Հարկ վճարողների պաշտպանություն” հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ օրենսգիրք ունենալու պահանջը պայմանավորված էր նաև նրանով, որ առկա էին հարկային ոլորտին վերաբերող մի շարք փաստաթղթեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, կառավարության որոշումներ. «Հարկ վճարողներն ամբողջականությունը շատ դեպքերում խառնում էին՝ պայմանավորված դրանց շատության, տարբեր հարցերը տարբեր տեղերում կարգավորված լինելու հանգամանքով»: Բացի այդ՝ նա նշեց, որ հաջորդը հնարավոր նոր կարգավորումներ նախատեսելն էր:

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ, Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանն ասաց, որ իրականում փաստաղթուղթը պահանջ ուներ: Նրա խոսքով՝ օրենսդրությունը «ցաքուցրիվ» էր, կային օրենքներ, կառավարության որոշումներ, պաշտոնական բազմաթիվ պարզաբանումներ. այդ առումով փորձ արվեց ամենը կենտրոնացնել մի փաստաթղթում: Կարդալ ավելին “Ի՞նչ կտա հարկային նոր օրենսգիրքը”

HR MIR

107

Ընկերություն` HR MIR
Հեռախոս` +374 93 60 80 33
Էլ. փոստ` recruiting շնիկ hrmir.am
Թափուր աշխատատեղ` Head of Internal Audit Department
Աշխատանքի նկարագրություն` Job responsibilities – Define audit objectives and prepare audit plans – Complete on-site business audits, evaluate the effectiveness of controls and writing up reports – Interviewing business teams about working practices and business processes – Challenging current working practices and find ways to improve internal risk controls – Collect and review financial accounts and other data – Proactively evaluate risks and internal controls against changing trends and market/economic conditions – Sharing with the auditees the results of the audit and agree appropriate corrective actions to remedy any non-conformances and the date by which the actions should be carried out – Reviewing compliance, ensuring the organization is adhering to rules, codes or practice, business ethics, internal guidelines and principles – Identify ways in which the organization can deliver better value for money and service Required qualification and competences – Not less than 3 years of Auditing experience in managerial positions – Master’s Degree or equivalent in Economics/Finance – Excellent written and verbal communication skills of Armenian, English and Russian languages – Confident and professional manner – Knowledge of Accountancy and Financial business processes and reporting standards, including IFRS – Strong managerial and leadership skills – Description, design and reengineering of business processes – Ability to achieve results and meet strict deadlines in an effective manner – Analytical skills
Այլ նշումներ` Application procedure and deadline: Interested candidates are kindly invited to send their resumes with the cover letters to recruiting շնիկ hrmir.am, not later than May 20, 2016. Please clearly mention in the subject line of you e mail the title of position “Head of Internal Audit Department” and be informed that only shortlisted candidates will be invited for the interview.

Լուսինե Ալեքսանյան

Անուն, Ազգանուն՝ Լուսինե Ալեքսանյան
Էլ. փոստ՝ Lika_1982 շնիկ inbox.ru
Հեռախոս՝ 099 995 395
Պաշտոն՝ Հաշվապահ
Բովանդակություն՝ Փնտրում եմ հաշվապահի աշխատանք: Ունեմ համապատասխան աշխատանքային փորձ: Կատարում եմ հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում, բանկային փոխանցումների իրականացում, աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկում, ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում, հարկային հաշվետվությունների կազմում,
Այլ նշումներ՝ Տիրապետում եմ e-Invoicing -ծրագրին, ՀԾ, Excel, Word ծրագրերին: Աշխատանքային գրաֆիկը նախընտրելի է 5 օրյա ժամերը 9:00-18:00

Սվետլանա Ավետիսյան

Անուն, Ազգանուն՝ Սվետլանա Ավետիսյան
Էլ. փոստ՝ Svetlana-201272 շնիկ mail.ru
Հեռախոս՝ 091-754-337, 094-835-158
Պաշտոն՝ Հաշվապահ, հաշվետար, օպերատոր
Բովանդակություն՝ Աշխատում եմ մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպությունում որպես գլխավոր հաշվապահի օգնական: Տիրապետում եմ 1-C 7.7 առևտուր, հաշվապահ, ՀԾ հաշվետար , բանկ-հաճախորդ, E-Invoicing ծրագրերին:
Ցանկալի աշխատավարձ՝ 120 000-ից սկսած

Սուսաննա Գրիգորյան

Անուն, Ազգանուն՝ Սուսաննա Գրիգորյան
Էլ. փոստ՝ susgrigoryan շնիկ mail.ru
Հեռախոս՝ 077614745
Պաշտոն՝ Հաշվապահ
Բովանդակություն՝ Աշխատանք համատեղության կարգով

Աննա Մարկոսյան

Անուն, Ազգանուն՝ Աննա Մարկոսյան
Էլ. փոստ՝ anna.markosyan.85 շնիկ mail.ru
Պաշտոն՝ Հաշվապահ
Բովանդակություն՝ Փնտրում եմ հաշվապահի աշխատանք

Հաշվապահական հաշվառման գիրք

Mariana.

Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է դպրոցի համար նախատեսված հաշվապահական հաշվառման գիրք: Խնդրում եմ ուղարկել հետևյալ էլ. փոստին melqonyan.mariana շնիկ mail.ru Կանխավ շնորհակալություն:

Համաձայնագրեր կնքելու վերաբերյալ

Լուսի.

Բարև ձեզ, ինձ անհրաժեշտ է իմանալ՝ արդյո՞ք գործատուն կարող է տարվա մեջ 2-3 անգամ համաձայնագիր կնքել նույն աշխատողի հետ: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կվճարվի վերջնահաշվարկ

Ելենա.

Բարև ձեզ: Հարցս այսպիսին է: Ես գնացել եմ կրկնակի դեկրետ և փաստացի 4 տարի տանն եմ եղել: Ինձ երկրորդ դեկրետի գումարն էլ է վճարվել: Արդյո՞ք ես ազատման դիմում գրելուց հետո կունենամ վերջնահաշվարկի գումար: Շնորհակալություն:

ԱՁ ցանկանում է զբաղվել գործունեությամբ սահմանամերձ շրջանում

David.

Բարև ձեզ,
Ես ցանկանում եմ բացել Ա/Ձ սահմանամերձ շրջանում, որը պետք է զբաղվի անասնաբուժական դեղորայքի և գյուղտեխնիկայի վաճառքով (տրակտոր, կթի ագրեգատներ, խոտհնձիչ մեքենա և այլն), խնդրում եմ ասեք.
1. Ես շրջանառության հարկով, թե Ավելացված Արժեքի Հարկով պետք է հարկվեմ (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով),
2. Եկամտային հարկման մասով սահմանամերձ շրջանը ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով),
3. Ա/Ձ բացելու համար ի՞նչ հերթական քայլեր են պետք
4. Որքա՞ն գումար է մոտավոր անհրաժեշտ Ա/Ձ բացելու համար (ՀԴՄ սարքը ներառյալ) և որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Ա/Ձ գրանցելու համար

Ինչպե՞ս հաշվարկել ԱՁ մայրության նպաստը

Ռուզաննա.

Ա/Ձ-ն սկսել է գործունեությունը 01.02.2016թ.-ից և օգոստոսից պետք է օգտվի ֆիզ. արձակուրդից: Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ նպաստը: Նախապես շնորհակալ եմ:

Ժամկետանց մանկական սննդի վերադարձ

Քնարիկ.

Բարև ձեզ, հաշվապահներ ջան, մի հուշում, խնդրում եմ. աշխատում եմ շրջանառության հարկով, դեղատուն է, ժամկետանց մանկական սնունդը պետք է հետ վերադարձ անեմ: Ի՞նչ գործողություն պետք է կատարեմ:

Ո՞ր դեպքերում են լրացվում էլեկտրոնային գրքերը

Կարեն.

Հարգելի գործընկերներ, “Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր” ծրագրում կա “Էլեկտրոնային գրքեր” բաժին: Ո՞ր դեպքերում են լրացվում էլեկտրոնային գրքերը: Շնորհակալություն:

Արդյո՞ք հնարավոր է, որ կազմակերպությունը առանց տնօրեն գործունեություն ծավալի

Լիանա.

Բարև ձեզ:

Կազմակերպությունը զբաղվելու է արտադրությամբ և նախատեսում է աշխատանքի ընդունել ընդամենը մեկ բանվորի: Արդյո՞ք հնարավոր է տնօրեն որպես այդպիսին չունենալ և առանց տնօրենի գործունեություն ծավալել, և հիմնադիրը կարո՞ղ է տվյալ անձի հետ պայմանագիր կնքել:

Մայրության նպաստի վերաբերյալ

Անի.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Ես 19 տարեկան եմ, չունեմ աշխատանքային ստաժ, ԲՈՒՀ-ի ուսանող եմ, պատրաստվում եմ մայրանալու: Խնդրում եմ ասել իմ արտոնությունների մասին:
1. Բուլետեն գնալու և վճարի մասին
2. Աշխատանքի ընդունվելու մասին

Նույնականացման քարտի հետ կապված

Գրետա.

Բարև ձեզ, նույնականացման քարտի ստացման հետ կապված խնդիրներ կան, իսկ ինձ անհրաժեշտ է նրա միջոցով կնքել գործարք: Ինչպե՞ս կարող եմ ես այդ գործարքը կնքել: Ես տնօրենն եմ, կարո՞ղ է փոխտնօրենը իր ID-ով դա իրականացնել:

Արդյո՞ք կարելի է արձակուրդ տրամադրել աշխատակցին

Նարինե.

Բարև ձեզ,

Ես մի հարց ունեմ արձակուրդ տրամադրելու հետ կապված. եթե աշխատակիցը աշխատում է հերթափոխային գրաֆիկով և օրինակ 01.05.16թ. վերջինիս համար աշխատանքայիին օր է, իրավունք ունե՞նք այդ օրը տրամադրել արձակուրդ և եթե ոչ, ապա ինչու՞:

Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է վճարել եկամտային հարկը

mayis38.

ԱՁ-ն գրանցվել է 2016թ. մարտի 31-ին ժամը 16:30, արդյո՞ք պետք է վճարի մարտ ամսվա չարաբաստիկ 5 000 դր. եկամտային հարկը: