Day: May 20, 2016

Արթուր Տոնոյան

Անուն, Ազգանուն` Արթուր Տոնոյան
Էլ. փոստ` arturstella շնիկ mail.ru
Հեռախոս` 094857150
Պաշտոն` Հաշվապահ
Բովանդակություն` 34 տարեկան եմ, ունեմ բարձրագույն կրթություն, տիրապետում եմ համակարգչի, ունեմ համապատասխան վկայական, տիրապետում եմ ռուսերենին, անցել եմ հաշվապահական կուրսեր, ունեմ համապատասխան վկայական և 6 տարվա աշխատանքային փորձ
Ցանկալի աշխատավարձ` 160 000 – 200 000դր

Երեխայի խնամքի արձակուրդի տրամադրում և նպաստի վճարում

Զարինե.

Բարև ձեզ: Ես ուզում եմ երեխա որդեգրել և աշխատում եմ: Որդեգրելուց հետո ինձ երեխայի արձակուրդ հասնու՞մ է մինչև երեխայի 3 տարին լրանալը, ու ինձ երեխայի 18 000 դրամ նպաստը կհասնի՞: Կանխավ շնորհակալ եմ:

Որքա՞ն ժամանակ է թուլատրվում ժամանակավոր պարտականություն դնել աշխատողի վրա

Լիլիթ.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով: Ես մեր կազմակերպությունում աշխատում եմ հաշվապահ, բայց արդեն 2 տարի է` ինձ վրա է դրված նաև գանձապահի պարտականությունները ժամանակավոր: Որքա՞ն ժամանակ է թուլատրվում ժամանակավոր պարտականություն դնել աշխատողի վրա: Կանխավ շնորհակալություն:

Համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ

Լալա.

Բարև ձեզ, մեզ մոտ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ և հիմնական աշխատավայրից մեզ չի կարող ներկայացնել արձակուրդի վերաբերյալ քաղվածք: Մեզ մոտ անհրաժե՞շտ է հրաման տալ արձակուրդի համար, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա կազմել հերթական տաբելը: Կանխավ շնորհակալություն:

Վերջնահաշվարկ

Անահիտ.

Բարև ձեզ: Օգնեք հաշվել վերջնահաշվարկը, եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.12.2015թ., ազատվել է աշխատանքից 01.04.2016թ., յուրաքանչյուր ամիս ստացել է 90 000 դրամ: Աշխատանքային շաբաթը 5-օրյա է: