Day: June 1, 2016

Դեղատան հաշվապահական հաշվառում

Արսեն.

Դեղատան հաշվապահական հաշվառում տանելու համար բացի շրջանառության հարկի ու եկամտային հարկի հաշվետվություններից կա՞ արդյոք ուրիշ թղթաբանություն: Շնորհակալություն:

Վճարման ենթակա գումարի չափ

Mesrop Grigoryan.

Բարև ձեզ: Ես ուզում եմ հաշվել 24 ժամյա գրաֆիկով 10 հերթապահությունով աշխատողի օրեկան 1` 24 ժամյա հերթապահության վճարման ենթակա գումարի չափը, ամսական աշխատավարձը կազմում է 70 000 դրամ:

Աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի

Նանե.

Բարև ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում. Աշխատակիցը ցանկանում է օգտվել երեխայի խնամքի համար տրվող չվճարվող արձակուրդից մինչև երեխայի 3 տարին լրանալը: Իրավունք ունի՞ արդյոք նա ետ վերադառնալ աշխատանքի երբ ցանկանա, թե՞ պետք է անպայման երրորդ տարին լրանալուց հետո վերադառնա աշխատանքի:
Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք տնօրենը կարող է կատարել գանձապահի պարտականությունները

Arsine.

ՍՊԸ-ն զբաղվում է մանրամեծածախ առևտրով: Աշխատակիցների թիվը 7 է` տնօրեն, հաշվապահ, վաճառողուհի, 4 առաքիչ: Կազմակերպության ֆինանսական միջոցները գտնվում են տնօրենի մոտ, և ողջ ֆինանսական շարժը կատարվում է տնօրենի կողմից: Արդյո՞ք այս պարագայում տնօրենը իրավունք չունի կրելու գանձապահի պարտականություններ:

Կանխավ շնորհակալություն:

Շահաբաժնի հետ կապված

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ի 2015թ. շահութահարկի հաշվարկով շահույթը կազմել է 1 500 000 դրամ: Շահութահարկ= 1 500 000 * 20% = 300 000:
Հարցերս հետևյալն են`
1. Հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինը = 1 500 000 – 300 000 = 1 200 000
2. Կարո՞ղ եմ արդյոք այդ 1 200 000-ից օրինակ 1 000 000-ը վճարել կանխիկ, դրամարկղից
3. Արդյո՞ք ձևակերպումները հետևյալն են.
դտ342 կտ 529
դտ529 կտ251