Day: June 6, 2016

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Արման.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ուժի մեջ է “ԱԱՀ մասին” օրենքի այն դրույթը, որ անկախ մատակարարին վճարելու հանգամանքից կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն:

Աշխատաժամանակի հաշվարկի հետ կապված

Վահագ.

Բարև ձեզ:
Հարցս կայանում է հետևյալում.
Աշխատանքային օրենսգրքի փոփոխության համաձայն հանվել է գործատուների կողմից ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր վարելու պահանջը, և փոխարենը գործատուներին հնարավորություն է տրվել հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը իրենց նախընտրած ձևաչափով, սակայն այնպես, որ ապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել Օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը:

Հիմա ուզում եմ հասկանալ, ես կարո՞ղ եմ շարունակել օգտագործել ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը, թե՞ պետք է պարտադիր աշխատողի համար կազմվի օրինակ շաբաթական աշխատաժամանակի հաշվարկի ձև:

Գումարի վերադարձի հաշվապահական ձևակերպումներ

259

Arpine.

Հարգելի ընկերներ,

Մեր բանկային հաշվին այլ կազմակերպության կողմից սխալմամբ գումար է փոխանցվել, որը ես հետ եմ փոխանցել: Խնդրում եմ ասել, թե նման դեպքերում ինչ ձևակերպում կարելի է տալ:

Շնորհակալություն

Հարգանքով,
Արփինե

ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ

Arsine.

ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ: Վերջինիս լիազորությունները կատարում է ընկերության այլ աշխատակից: Ի՞նչ իրավական հիմք է անհրաժեշտ դրա համար` տնօրենի հրաման, թե՞ հիմնադրի որոշում:

Ծառայություններ մատուցող ԱՁ

Դիանա.

Հարգելի հետևորդ-հաշվապահներ,

Ցանկանում եմ Ա/Ձ բացել՝ տարբեր ծառայություններ մատուցող – մարդկային գործոն: Խնդրում եմ ինձ օգնեք իմանալու, թե ինչ հարկատեսակով կարելի է աշխատել, և արդյո՞ք վարձու աշխատողները, որոնք միայն իմը չեն լինելու, պարտադիր է գրանցել, և եթե այո, արդյո՞ք կա ֆիքսված վճար նման աշխատողի համար:
Կանխավ շնորհակալ եմ:

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Արտյոմ.

Խնդրում եմ պարզաբանել` կինս 2015թ. մարտի 1-ից աշխատել է դպրոցում որպես ֆիզ. արձակուրդում գտնվող ուսուցչուհուն փոխարինող դասվար, զուտ աշխատավարձը կազմել է 83 000 դրամ, դպրոցը 5 օրյա աշխատանքային ռեժիմով է աշխատում: Օգտագործել է այդ ուստարվա արձակուրդը: 2016թ. սեպտեմբերի 1-ից մինչ մայիսի 1-ը նորից շարունակել է աշխատել նույն պայմաններով, սակայն ֆիզ. արձակուրդից հիմնական ուսուցչի ժամանակից շուտ վերադառնալու պատճառով նա ազատվել է աշխատանքից: Այսօր նրան վճարել են 24 700 դրամ, որը երևի վերջնահաշվարկ են համարել: Կխնդրեի բացատրել, թե ինչքան կկազմեր վերջնահաշվարկը, և արդյո՞ք նա կարող է ստանալ արձակուրդային գումար: Ասեմ, որ նրանից պահվել է նաև կուտակային կենսաթոշակի վճար: Նախապես շնորհակալություն: