Day: June 15, 2016

C&F Co LLC

238

Ընկերություն՝ C&F Co LLC
Հասցե՝ Շարուրի 43
Էլ. փոստ՝ career շնիկ cfcom.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահի տեղակալ
Աշխատանքի նկարագրություն՝ -Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում -Հաշիվ-ապրանքագրերի համակարգչային ծրագիր ներմուծում, համակարգում և արխիվացում -E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում -Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում, ձևակերպում -Աշխատանք 1C, ՀԾ ծրագրերով -Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում Պահանջներ` -Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում, -Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների և/կամ հաշվապահության ոլորտներում -MS office փաթեթի գերազանց իմացություն -ՀԾ-Հաշվապահ համակարգի, 1C, e-invoicing ծրագրերի գերազանց իմացություն -Հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների լավ իմացություն -Հայերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն

Ավտոմատ ֆոտոխցիկի և մերսման աթոռի գործունեություն

Lianna.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք, թե ինչ հարկատեսակով է հարկվելու ավտոմատ ֆոտոխցիկը և մերսման ավտոմատ աթոռը, ի՞նչ վճարումներ պետք է կատարեմ, եթե գործունեությունը ծավալում եմ Ա/Ձ-ի միջոցով: Կանխավ շնորհակալություն:

Պատճենահանման ծառայություն

Գայանե.

Բարև բոլորին, նախ շնորհակալություն կայքից՝ բավականին հարցերի պատասխաններ կարողանում եմ գտնել, հիմա խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ինչպե՞ս առավել ճիշտ կլինի պատճենահանման ծառայությունը գրանցել հարկային դաշտում, հետագայում ՀԴՄ-ով աշխատելը շատ դժվար կլինի:

Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Սամվել.

Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցերին՝
1.Մեր կազմակերպությունը 2015թ. աշխատել է շրջանառության հարկի դաշտում, ժամանակին ներկայացրել է հաշվետվությունները և ժամանակին մուծել վճարումները:
2015թ. կազմակերպությունը աշխատել է վնասով, չի ունեցել շահույթ, վնասը եղել է մոտ 12 մլն դրամ, որը փակվել է փոխառություններով:
2016թ. շրջանառության հարկի համար հայտը ժամանակին չներկայացնելու համար ավտոմատ համարվել ենք ԱԱՀ վճառող:
Հարկային մարմինը պահանջում է, որպեսզի մենք որպես շահութահարկի 2016թ. եռամսյակային կանխավճար մուծենք 2015թ. շրջանառության հարկի 30 %-ի 18 %-ը:
2016թ. 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճար մուծել ենք 1-ին եռամսյակի շրջանառության 1 %-ը:
2. Մեր կազմակերպությունը ԲԲԸ է, բաժնեմասի 90 %-ից ավելին պատկանում է 1 անձին, որը հանդիսանում է և՛ տնօրենների խորհրդի նախագահը, և՛ գլխավոր տնօրենը: Ելնելով ֆինանսական ծանր վիճակից՝ ցանկանում է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Դադարեցումից հետո ինչպիսի՞ կարգավիճակում կլինեն տնօրենների խորհուրդը և նախագահը, գլխավոր տնօրենը և տեղակալը, գլխավոր հաշվապահը, նյութական պատասխանատու անձինք և պահակային ծառայության աշխատողները, և ինչպե՞ս պետք է լինի նրանց վճարման կարգը:

Հարգանքներով՝
Ս.Եսայան

Ֆիզիկական անձը ծառայություն է մատուցում հասարակական կազմակերպությանը

Սարգիս.

Բարև ձեզ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Ֆիզիկական անձը որոշակի ծառայություն է մատուցում շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությանը (օրինակ՝ ինտերնետային կայքի պատրաստում կամ ինչ-որ հետազոտություն կամ տվյալների հավաքագրում), կողմերի միջև ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի, ի՞նչ հարկեր պետք է վճարվի և ո՞վ պետք է վճարի հարկերը:

Նախապես շնորհակալ եմ:

Տաթև Ճաղարյան

Անուն, Ազգանուն` Տաթև Ճաղարյան
Էլ. փոստ` tatev.tshagharyan շնիկ gmail.com
Հեռախոս` +374 55 777161
Պաշտոն` Հաշվապահ
Բովանդակություն` Փնտրում եմ հաշվապահի աշխատանք ազատ գրաֆիկով ։ 26 տարեկան եմ, ունեմ բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում, 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում։ Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին, ռուսերեն և անգլերեն լեզուներին։ Ներկայումս աշխատում եմ որպես ֆինանսական մասնագետ միջազգային կազմակերպությունում և վերապատրաստվում եմ ACCA քննությունները հանձնելով։

Վարդան Կարապետյան

Անուն, Ազգանուն` Վարդան Կարապետյան
Էլ. փոստ` vardan.karapetyan.1980 շնիկ bk.ru
Հեռախոս` 055-45-55-41
Պաշտոն` Հաշվապահ
Բովանդակություն` Հաշվապահական և հարկային հաշվառման վարում

“Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն

224

Ընկերություն՝ “Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե՝ Կոմիտաս 51, 2-րդ հարկ, 12 սենյակ
Հեռախոս՝ 238002, 099 727355, 093 727355, 055 727354
Էլ. փոստ՝ gortsbolorin շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծող և մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպությունում պահանջվում են հաշվետարներ: Պահանջներ: Տարիք` մինչև 40, ՀԾ կամ 1C ծրագրի իմացություն, աշխատանքային փորձը պարտադիր է: Պարտականություններ: Հաշիվ ապրանքագրերի մուտքագրում և կազմում, Ե-ինվոյսինգ հաշիվների դուրս գրում, ապրանքների մուտքի և ելքի վարում,գլխավոր հաշվապահի այլ առաջադրանքների կատարում: Աշխատանքային գրաֆիկ: 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, ժամերը` 09:00-18:00:
Աշխատավարձ՝ 150 000 դրամից սկսած

Արթուր Լալազարյան

Անուն, Ազգանուն` Արթուր Լալազարյան
Էլ. փոստ` lalazaryan.a շնիկ yandex.ru
Հեռախոս` 096108211 055 10 82 11
Պաշտոն` Գլխավոր հաշվապահ
Բովանդակություն` Գլխավոր հաշվապահ