Month: July 2016

Գլխավոր հաշվապահի վերապատրաստման դասընթացներ

Արփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ վերապատրաստվել և գլխավոր հաշվապահի լիցենզիա ստանալ, ո՞ր կազմակերպություն խորհուրդ կտաք դիմել դասընթացների, որպեսզի լիարժեք գիտելիքներ ստանամ:

Դեպոնենտի գիրք

Nap.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ տրամադրել դեպոնոնտի գրքի ձևի օրինակ: Նախապես շնորհակալություն:

Պետական կազմակերպությունը գնել է օդորակիչ

Ashot Beglaryan.

Բարը ձեզ: Իմ հարցը ավելի շատ գնումներին է վերաբերվում: Պետական կազմակերպությունը 14/07/2016 բանակցային ընթացակարգով առանց նախապես հայտարարելու 131 000դր -ով գնել է օդորակիչ: Պայմանագիր չի կնքվել` հիմք ընդունելով հաշիվ-ապրանքագիրը: 18/07/2016 ապրանքը մատակարարվել է և ակտ է կազմվել: Գնման համապատասխան բոլոր փաստաթղթերը կազմվել են: 20/07/2016 հաշվապահը բերում է հաշիվ-ապրանքագիր, ըստ որի ևս 20 000 առանձին փոխանցվել է նույն ֆիրմային տեղադրման համար: Ասեմ, որ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություն է:

Հարցս հետևյալն է` ես, որպես գնումներ համակարգող, կարո՞ղ եմ սա ներառել նույն ընթացակարգի մեջ՝ անունը դնելով օդորակիչի ձեռքբերման և տեղադրման պայմանագիր, թե՞ այլ կերպ պետք է վարվեմ: Խնդրում եմ պատասխանեք իմ էլ հասցեին՝ a.l.beglaryan շնիկ gmail.com:

ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ

Sona Avagyan.

Բարև ձեզ:
ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել պասիվ եկամտային հաշվետվություններ: 10 ամիս հետո նոր եկել է ծանուցում: Վճարվել է վարչական տուգանք: Բացի այդ առանց ծանուցման պարզել եմ, որ տույժ տուգանքներ են եկել 10 ամիս շարունակ, որոնք հաշվանցվել են իմ վճարումներից, փաստորեն բացի հաշվետվուտյան 0,5% տուգանքներից իմ վճարումներն էլ բաց են մնացել, և դրանց համար ևս տուգանքներ են եկել: Ի դեպ` տուգանքների չափը 0,5-ի փոխարեն ամեն ամիս մոտ 80 տոկոս են կազմում: Դիմում եմ ներկայացրել պետական եկամուտների կոմիտե վերահաշվարկի համար: Ի՞նչ այլ քայլ կարող եմ անել:

Արդյո՞ք պետք է հաշիվը չեղյալ ճանաչել

220

Arsine.

Հարկային հաշվում ապրանքի անվանումը սխալ է գրվել: Արդյո՞ք պետք է հաշիվը չեղյալ ճանաչել: Եթե այո, ապա տվյալ դեպքը ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման հավելված 4-ի` հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգի ո՞ր կետին է համապատասխանում:

Կանխավ շնորհակալություն:

Նոմիդիսկ

206

Ընկերություն` Նոմիդիսկ
Հասցե` ք. Աբովյան
Հեռախոս` 077-254-255
Էլ. փոստ` aleqs-82 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` լրիվ աշխատանքային օր
Աշխատավարձ` պայմանագրային

Նարինե Սարգսյան

Անուն, Ազգանուն՝ Նարինե Սարգսյան
Էլ. փոստ՝ nar-1920 շնիկ mail.ru
Հեռախոս՝ 099866066,095511793
Պաշտոն՝ հաշվապահ, օպերատոր, հաշվետար
Բովանդակություն՝ Փնտրում եմ աշխատանք
Ցանկալի աշխատավարձ՝ 80 000 և ավելի
Այլ նշումներ՝ Ունեմ աշխատանքային փորձ

Մեկ հաշիվ-ապրանքագիր 3 ամսվա համար

Arsine.

Կազմակերպությունը վարձակալությամբ տարածք է տրամադրել այլ կազմակերպության ամսական 50 000 դրամ վարձավճարով: Յուրաքանչյուր ամսվա համար դուրս է գրվել ծառայության հաշիվ-ապրանքագիր: Սակայն երեք ամիս հաշիվ-ապրանքագիր դուրս չի գրվել: Կարո՞ղ եմ արդյոք մեկ հաշիվ-ապրանքագրով դուրս գրել 3 ամսվա գումարը՝ համապատասխանաբար նշելով քանակ` 3, Գին` 50 000, Արժեք` 150 000 դրամ:

Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքի ընդունման հրամանի ձև

Gayane.

Խնդրում եմ ուղարկել ինձ ժամանակավոր աշխատողի ընդունման հրամանի ձև: Կանխավ շնորհակալություն:

Գործատուն չի վճարել աշխատավարձը

Մելանիա.

Աշխատավարձս գործատուն պարբերաբար ուշացրել է, դեռևս երկու տարվանն էլ պարտք է կուտկվել, մեկ ամիս առաջ էլ ազատվել եմ աշխատանքից: Ինչպիսի՞ իրավունքներ ունեմ։ Ու՞ր դիմեմ:

“ՋԻ ՋԻ Գրուպ” ՍՊԸ

100

Ընկերություն՝ “ՋԻ ՋԻ Գրուպ” ՍՊԸ
Հասցե՝ Սևանի 118/6
Հեռախոս՝ 093 47 10 59
Էլ. փոստ՝ businesstechnic շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահ
Աշխատավարձ՝ 80 000 – 120 000

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան

Աննա.

Ունեմ խանութ (ԱՁ), զբաղվում եմ առևտրով ու ցանկանում եմ մատուցել նաև համակարգչային ծառայություններ (print/xerox): Խնդրում եմ ասել՝ ո՞ր հարկատեսակով է հարկվելու՝ 5 %՞, թե՞ մտնելու է շրջանառության հարկի մեջ: Նախապես շնորհակալություն:

ՀԾ-Ձեռնարկություն ծրագրի ուսուցողական գիրք

Անի.

Խնդրում եմ ուղարկեք ՀԾ-Ձեռնարկություն ծրագրի ուսուցողական գիրք ani.yeghiazaryan90 շնիկ gmail.com Շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է որևէ գրանցում կատարել դրամարկղային գրքում

Arsine.

Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել և մի քանի րոպե անց նույն գումարը նորից մուտքագրել հաշվին: Այսինքն՝ կանխիկացված գումարը փաստացի չի մուտքագրվել և չի ելքագրվել դրամարկղից: Խնդրում եմ ասեք՝ տվյալ դեպքում դրամարկղային գրքում գրանցվու՞մ է մուտքն ու ելքը, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

ՀՀ հաշվային պլանի ռուսերեն թարգմանություն

Davit.

Բարև: ՀՀ հաշվային պլանը ռուսերեն թարգմանված ո՞վ կարող է տրամադրել: Շնորհակալ եմ:

Լյուդվիգ Մանուկյան

Անուն, Ազգանուն՝ Լյուդվիգ Մանուկյան
Էլ. փոստ՝ ludo2307 շնիկ mail.ru
Հեռախոս՝ 095650595
Պաշտոն՝ Ցանկացած
Բովանդակություն՝ Սովորում եմ տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսում, անցել եմ նաև հաշվապահական հաշվառման ամբողջական կուրս:
Ցանկալի աշխատավարձ՝ Ցանկացած
Այլ նշումներ՝ Սկսնակ եմ այս ոլորտում, կցանկանայի ձեռք բերել գործնական հմտություններ, և եթե արդյունքը գոհացնի աշխատատուին, անցնել աշխատանքի որևէ ընկերությունում

Գարիկ Գալոյան

Անուն, Ազգանուն՝ Գարիկ Գալոյան
Էլ. փոստ՝ galoyan1 շնիկ yandex.ru
Հեռախոս՝ 099-29-05-35
Պաշտոն՝ Ավագ հաշվապահ
Ցանկալի աշխատավարձ՝ 250 000 – 300 000

Ներմուծված ապրանքի վաճառքի գին

Սերգեյ.

Խնդրում եմ ինձ ասել՝ մինչև ինչքա՞ն էժան կարող եմ վաճառել ներմուծված ապրանքը, ասում են՝ մինչև ինքնարժեքի մոտ կարող ես գին սահմանել, և որտե՞ղ կարող եմ ծանոթանալ սույն կարգավորմանը:

Վառելիքի ծախսի նորմաներ

227

Անդրանիկ.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք գտնել շին. տեխնիկայի և բեռնատար մեքենաների վառելիքի ծախսի նորմաները:

Աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցագիր

Հերմինե.

Խնդրում եմ ուղարկել աշխատողին աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցագրի ձև:

Հրամանի ձև

Անի.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ուղարկեք երեխայի խնամքից վերադառնալուց հետո կրկին աշխատանքի ընդունման հրամանի ձև: Կանխավ շնորհակալություն:

Ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու նպաստի հաշվարկման ժամանակ

Հայկանուշ.

Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ: Հիմնական աշխատավայրում գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, սակայն աշխատում եմ համատեղությամբ երկու այլ հիմնարկություններում: Շուտով նորից տրամադրվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Եթե կարող եք պատասխանեք. որտեղի՞ց է վճարվելու նպաստը, ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու: Եվ եթե հարկայինից տեղեկանքներ են ներկայացվելու հիմնական աշխատատեղ, ապա որտեղի՞ (հիմնական աշխատատեղը Երևանում է, իսկ մյուս երկուսը՝ ուր այս պահին աշխատում եմ այլ քաղաքում):

Ինչպե՞ս է հաշվարկվելու հարկային պարտավորությունը

Դավիթ.

Խնդրում եմ կրկին օգնել (շտապ է, քանի որ գործունեությունը հուլիսի մեկից սկսել եմ):
Ինձ անհրաժեշտ է.
1. ԱԱՀ-ից ազատված գյուղտեխնիկայի և անասնաբուժական դեղորայքի ցանկը (խնդրում եմ համապատասխան հղումով)
2. Եթե ես ունեմ կոմիսիոնի պայմանագիր և վաճառում եմ գյուղտեխնիկա, որի դիմաց ես ստանում եմ միջնորդավճար, ես ինչպե՞ս պետք է հարկվեմ` իմ միջորդավճարի՞ց, թե՞ վաճառված ապրանքի գնից:

Օրինակ.
վաճառել եմ խոտնհնձիչ մեքենա մեկ հատ՝ մեկ միլիոն ՀՀ դրամով, որից համաձայն կոմիսիոն պայմանագրի ես ստանում եմ 5% միջնորդավճար 50.000 ՀՀ դրամ: Բայց ես ՀԴՄ տպում եմ 1.000.000 ՀՀ դրամի համար: Տվյալ դեպքում ԱԱՀ-ի 16.67 %-ը իմ միջնորդավճարի՞ց է գանձվում, թե՞ 1.000.000 ՀՀ դրամից: Եթե իմ միջնորդավճարից է գանձվելու, ապա հարկայինը կտեսնի, որ ես 1.000.000 ՀՀ դրամի ՀԴՄ եմ տպել, բայց հարկ եմ վճարել 50.000 ՀՀ դրամից (միջնորդավճարից), ինչպե՞ս ես պետք է պարզաբանեմ հարկայինին: Եվ դրամարկղային գրքում ես գրում եմ իմ միջնորդավճարը, թե՞ վաճառված ապրանքի գինը:

Հարգանքով,
Դավիթ

Աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի

Լենա.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում, նախապես շնորհակալություն: Կազմակերպությունը ընդունել է վարորդ, մեկ տարի աշխատելուց հետո մեքենա չլինելու պատճառով երեք ամիս է չի ներկայանում աշխատանքի: Ո՞ր հոդվածով իրավունք ունենք ազատել աշխատանքից:

Աշխատանքի ընդունման դիմում և հրաման

Անահիտ.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ուղարկել աշխատանքի ընդունման դիմում և հրաման:

Երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ

Աննա.

Բարև ձեզ, երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ, ի՞նչ է սպասվում դրանից հետո: Կանխավ շնորհակալ եմ, հարցս վերաբերում է գործավարի կատարած աշխատանքին փաստաթղթերի հետ կապված:

Ճշգրտող հաշիվների վերաբերյալ

219

Հովիկ.

Հարգելի գործընկերներ, կասե՞ք՝ ի՞նչ է նշանակում ճշգրտող հաշիվ, արդյո՞ք այն վերաբերում է միայն հարկային հաշիվներին, թե՞ նաև հաշիվ-ապրանքագրերին: Ինչպե՞ս է դուրս գրվում ճշգրտող հաշիվը և ո՞ր դեպքերում: Շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրի երկարաձգման փաստաթղթեր

Աննա.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում` աշխատանքային պայմանագրում նշված ժամկետը երբ լրանում է, և ես պետք է տամ համաձայնագիր ժամկետը երկարաձգելու համար, արդյո՞ք ճիշտ է, որ բացի համաձայնագրից պետք է տամ նաև հրաման:

Ռուզան Սահակյան

Անուն, Ազգանուն` Ռուզան Սահակյան
Էլ. փոստ` sahakyan.ruzan շնիկ bk.ru
Հեռախոս` 77073316
Պաշտոն` Տնտեսագետ, մենեջեր, հաշվետար
Բովանդակություն` Խնդրում եմ ընդունել աշխատանքի:
Ցանկալի աշխատավարձ` 150 000

Մարինա Պողոսյան

Անուն, Ազգանուն` Մարինա Պողոսյան
Էլ. փոստ` lili_asot շնիկ mail.ru
Հեռախոս` 099616311
Պաշտոն` Գլխ. հաշվապահ
Բովանդակություն` Ունեմ 9 տարվա հաշվապահի փորձ, որից 6-ը գլխավոր հաշվապահի։ Աշխատանքային փորձ ունեմ արտադրության, ներմուծման, մանրամեծածախ առևտուրի, ծառայությունների, հասարակական, ռեստորանային և այլ բնագավառներում: Վարում եմ հարկային բոլոր հարկատեսակների հաշվապահական հաշվառում, կազմակերպությունների ներքին հաշվապահություն։
Ցանկալի աշխատավարձ` Ըստ աշխատանքային ծավալից
Այլ նշումներ` Տիրապետում եմ Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն լեզուներին, համակարգչին տիրապետում եմ լիարժեք, աշխատում եմ ՀԾ, 1C, Microsoft office, e-invocing, Տրիոսոֆտ ծրագրերով

Որտեղի՞ց տեղեկանալ ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին

Նարինե.

Հարգելի կոլեգաներ,
անչափ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք ինձ հետ, թե որ կայքերից կամ այլ աղբյուրներից եք օգտվում, որպեսզի միշտ և ճիշտ ժամանակին տեղեկացված լինեք օրենքների փոփոխություններից, պարզաբանումներից, որևէ հարկատեսակի մասով հաշվարկների-հաշվետվությունների ձևաթղթերում փոփոխություններից և ամեն տեսակ հարկային նորություններից:

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը

Lily.

Աշխատակիցը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ (նախնական), և այն շարունակելի է: Այս դեպքում ինչպե՞ս հաշվել նպաստը: Սպասել` ներկայացնի շարունակությունը և երկուսը միաժամանակ, թե՞ առանձին առանձին:

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ

Արսինե.

Հարգելի հաշվապահներ,
ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ արձակուրդայինի հաշվարկի և վճարման դեպքում:

Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք նպաստի գումարը ճիշտ է վճարվել

Թաթուլ.

Բարև ձեզ:

Խնդրում եմ օգնեք մի հարցում:
Կինս 2014թ. սեպտեմբերից գտնվում է ֆիզ. արձակուրդում: 2014թ. օգոստոս ամսվա աշխատավարձը եղել է 82 675 դրամ, հուլիսինը` 82 675 դրամ, հունիսինը` 82 675 դրամ, մայիսինը` 60 520 դրամ, ապրիլինը` 35 038 դրամ: Դրանից առաջ չի աշխատել:

Ֆիզ. արձակուրդը դեռ չլրացած նորից ֆիզ արձակուրդ է գնացել 17.02.16թ.-ից: Առաջին ֆիզի ժամանակ գործատուն նորմալ վճարել է, իսկ երկրորդի ժամանակ առաջինի կեսի չափով է վճարել ֆիզ. արձակուրդի գումարը: Խնդրում եմ ասեք` որքա՞ն է կազմում երկրորդ ֆիզ արձակուրդի գումարը: Երկրորդի համար վճարել են մոտավոր 125 880 դրամ, ճի՞շտ է արդյոք:

Քանի՞ օրվա համար վճարել նպաստը

Արփինե.

Բարև ձեզ:
Աշխատողը ներկայացրել է հիվանդության թերթիկ 29.05.16-18.06.16թթ. համար, քանի՞ օրվա համար պետք է վճարել:

Որքա՞ն կկազմի նպաստը

Շուշան.

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել իմ հարցին։ Արդեն 8 տարի է աշխատում եմ նույն վայրում, և վերջին 2 տարիների ընթացքում կեղտոտ աշխատավարձս կազմում է 96 000 դրամ, իսկ մաքուրը` 67 000 դրամ։ Պետք է ստանամ ֆիզ արձակուրդի գումարը 140 օրվա համար։ Կարո՞ղ եք ասել` ինչքա՞ն կկազմի իմ ֆիզ արձակուրդի գումարը։ Նախօրոք շնորհակալություն։