Day: July 6, 2016

Ինչպե՞ս է հաշվարկվելու հարկային պարտավորությունը

Դավիթ.

Խնդրում եմ կրկին օգնել (շտապ է, քանի որ գործունեությունը հուլիսի մեկից սկսել եմ):
Ինձ անհրաժեշտ է.
1. ԱԱՀ-ից ազատված գյուղտեխնիկայի և անասնաբուժական դեղորայքի ցանկը (խնդրում եմ համապատասխան հղումով)
2. Եթե ես ունեմ կոմիսիոնի պայմանագիր և վաճառում եմ գյուղտեխնիկա, որի դիմաց ես ստանում եմ միջնորդավճար, ես ինչպե՞ս պետք է հարկվեմ` իմ միջորդավճարի՞ց, թե՞ վաճառված ապրանքի գնից:

Օրինակ.
վաճառել եմ խոտնհնձիչ մեքենա մեկ հատ՝ մեկ միլիոն ՀՀ դրամով, որից համաձայն կոմիսիոն պայմանագրի ես ստանում եմ 5% միջնորդավճար 50.000 ՀՀ դրամ: Բայց ես ՀԴՄ տպում եմ 1.000.000 ՀՀ դրամի համար: Տվյալ դեպքում ԱԱՀ-ի 16.67 %-ը իմ միջնորդավճարի՞ց է գանձվում, թե՞ 1.000.000 ՀՀ դրամից: Եթե իմ միջնորդավճարից է գանձվելու, ապա հարկայինը կտեսնի, որ ես 1.000.000 ՀՀ դրամի ՀԴՄ եմ տպել, բայց հարկ եմ վճարել 50.000 ՀՀ դրամից (միջնորդավճարից), ինչպե՞ս ես պետք է պարզաբանեմ հարկայինին: Եվ դրամարկղային գրքում ես գրում եմ իմ միջնորդավճարը, թե՞ վաճառված ապրանքի գինը:

Հարգանքով,
Դավիթ

Աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի

Լենա.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում, նախապես շնորհակալություն: Կազմակերպությունը ընդունել է վարորդ, մեկ տարի աշխատելուց հետո մեքենա չլինելու պատճառով երեք ամիս է չի ներկայանում աշխատանքի: Ո՞ր հոդվածով իրավունք ունենք ազատել աշխատանքից:

Աշխատանքի ընդունման դիմում և հրաման

Անահիտ.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ուղարկել աշխատանքի ընդունման դիմում և հրաման:

Երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ

Աննա.

Բարև ձեզ, երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ, ի՞նչ է սպասվում դրանից հետո: Կանխավ շնորհակալ եմ, հարցս վերաբերում է գործավարի կատարած աշխատանքին փաստաթղթերի հետ կապված:

Ճշգրտող հաշիվների վերաբերյալ

219

Հովիկ.

Հարգելի գործընկերներ, կասե՞ք՝ ի՞նչ է նշանակում ճշգրտող հաշիվ, արդյո՞ք այն վերաբերում է միայն հարկային հաշիվներին, թե՞ նաև հաշիվ-ապրանքագրերին: Ինչպե՞ս է դուրս գրվում ճշգրտող հաշիվը և ո՞ր դեպքերում: Շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրի երկարաձգման փաստաթղթեր

Աննա.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում` աշխատանքային պայմանագրում նշված ժամկետը երբ լրանում է, և ես պետք է տամ համաձայնագիր ժամկետը երկարաձգելու համար, արդյո՞ք ճիշտ է, որ բացի համաձայնագրից պետք է տամ նաև հրաման: