Day: August 26, 2016

Կազմակերպությունը ստացել է ճշգրտող հաշիվներ

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Օգոստոս ամսին ունի ստացված ճշգրտող հաշիվներ, որոնցով ճշգրտվել են հուլիս ամսվա հաշիվներ` ժամկետանց ապրանքների վերադարձի հիմքով:
1. Տվյալ դեպքում, ո՞ր ասմվա հաշվետվության մեջ է ներառվում ստացված հաշիվները` հուլիս, թե օգոստոս: Նշեմ, որ հուլիս ամսվա հաշվետվության մեջ չեմ ներառել, արդյո՞ք ճիշտ եմ արել
2. Ճշգրտող հարկային հաշվում “Վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են” ու՞մ հասցեն է գրվում` հաշիվը դուրս գրողի, թե՞ ապրանքները վերադարձնողի

Կանխավ շնորհակալություն:

ԵՏՄ վիճակագրական հաշվետվության ներկայացման ժամկետներ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, որքա՞ն ժամանակ է սահմանված ԵՏՄ երկրներից ներմուծման/արտահանման դեպքում վիճակագրական հաշվետվությունը ներկայացնելու համար:

Որակավորված հաշվապահի նոր վկայական ստանալու վերաբերյալ

Hasmik.

Հարգելի գործընկերներ, համաձայն 12.05.2016թ. 490-Ն որոշման` կատարվել են մի շարք փոփոխություններ ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 8-ի 1048-Ն որոշման մեջ: Փոփոխության է ենթարկվել նաև ՀՀ հաշվապահի որակավորման քննության արդյունքում որակավորված անձանց (այսուհետ՝ որակավորված անձ) որակավորման վկայականի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր վկայականի ստացման վերաբերյալ դրույթը: Խնդրում եմ արձագանքեն այն հաշվապահները, որոնք վերը նշված փոփոխության համաձայն հաշվապահի որակավորման նոր վկայական են ստացել: Շնորհակալություն: