Month: September 2016

Վահագն Մարգարյան

Անուն, Ազգանուն՝ Վահագն Մարգարյան
Էլ. փոստ՝ moon84 շնիկ mail.ru
Հեռախոս՝ +(374) 93 791488, +(374) 95 240213
Պաշտոն՝ Հաշվապահ
Բովանդակություն՝ Փնտրում եմ հաշվապահի աշխատանք: Ունեմ բարձրագույն կրթություն (մաթեմատիկա, ֆիզիկա), 2008թ.-ին մասնակցել եմ Հաշվապահական հաշվառում, աուդիտի եվ հարկային քաղաքականության դասընթացների և 2008թ.-ից մինչև հիմա աշխատել եմ որպես հաշվապահ մի շարք կազմակերպություններում (Հանրային սնունդ, ծառայություններ, մեծածախ և մանրածախ առևտուր, արտադրություն)
Ցանկալի աշխատավարձ՝ 100 000 – 150 000 դրամ

Սյուզաննա Բաղդասարյան

Անուն, Ազգանուն՝ Սյուզաննա Բաղդասարյան
Էլ. փոստ՝ syuzibagdasaryan շնիկ mail.ru
Հեռախոս՝ 094576594
Պաշտոն՝ Հաշվապահ, հաշվետար
Բովանդակություն՝ Աշխատանքային փորձ չունեմ, ունեմ համապատասխան գիտելիքներ, հնարավորության դեպքում կլինեմ ամենալավ հաշվապահը, շնորհակալություն:
Ցանկալի աշխատավարձ՝ 100 000 – 200 000

Տիգրան Մինասյան

Անուն, Ազգանուն՝ Տիգրան Մինասյան
Էլ. փոստ՝ tigranminasyan6 շնիկ gmail.com
Հեռախոս՝ 099007688
Պաշտոն՝ Հաշվապահ-հաշվետար
Բովանդակություն՝ Ունեմ 2 ամսվա աշխատանքային փորձ
Ցանկալի աշխատավարձ՝ 70 000

Անուշ Ղևոնդյան

Անուն, Ազգանուն՝ Անուշ Ղևոնդյան
Էլ. փոստ՝ anush_ik_85 շնիկ yahoo.com
Հեռախոս՝ +37494619316
Պաշտոն՝ Գլխավոր հաշվապահ, հաշվապահ
Բովանդակություն՝ ՀԾ 6 ծրագրի, ՀԾ ձեռնարկություն փաթեթի տիրապետում, աշխատել եմ որպես գլխավոր հաշվապահ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունում, նաև որպես հաշվապահ՝ Շին․ մոնտաժային աշխատանքներ իրականացնող, քիմիական նյութերի արտադրությամբ, ձավարեղենի արտադրությամբ, խմիչքների (կոնյակ, վիսկի) արտադրությամբ զբաղվող ընկերություններում։ Տիրապետում եմ ԵՏՄ ոլորտին (արտահանում, ներմուծում)։
Ցանկալի աշխատավարձ՝ 40 000
Այլ նշումներ՝ Ցանկալի է ազատ գրաֆիկով

Անի Մելոյան

Անուն, Ազգանուն՝ Անի Մելոյան
Էլ. փոստ՝ meloyan.ani շնիկ mail.ru
Հեռախոս՝ 093483673
Պաշտոն՝ Սկսնակ հաշվապահ
Բովանդակություն՝ Ցանկանում եմ փորձ ձեռքբերել

Արտահանվող հաշիվներում չի երևում գնորդի անունը

Արմինե.

Բարև ձեզ, երեկվանից e-invoicing-ում խնդիր կա: Արտահանվող հաշիվներում չի երևում գնորդի անունը, չնայած սխալ չի հայտնաբերված: Ինչպե՞ս կարող եմ լուծել այդ խնդիրը:
Շնորհակալություն:

Հիմնադիր պայմանագրի նմուշ

Ամի.

Բարև ձեզ,
ինձ հարկավոր է բաժնետիրական ընկերության հիմնադիր պայմանագրի նմուշ, որտեղի՞ց կարող եմ ներբեռնել:

Կազմակերպությունը ժամավարձով ընդունում է աշխատող

Լալա.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե կազմակերպությունը ժամավարձով ընդունում է աշխատող, և տվյալ հաստիքը չունենք, ապա ի՞նչ պայմանագիր պետք է կնքենք:

Հաշվապահական հաշվառման քաղաքականություն

Հայարփի.

Հարգելի հաշվապահներ, մեր ՊՈԱԿ-ին (ավագ դպրոց) անհրաժեշտ է Հաշվապահական հաշվառման քաղաքականություն: Կարո՞ղ եք օգնել:

Որքա՞ն կկազմի նպաստի գումարը

Հասմիկ.

Բարև ձեզ: Տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 19.10.2014 թվից: 2016-ի նոյեմբերի 1-ից գտնվելու եմ ֆիզարձակուրդում, միջին ամսական աշխատավաչձը կազմում է 120 000 դրամ, ունեմ 22 օր չօգտագործված արձակուրդ: Որքա՞ն կկազմի նպաստի գումարը:

Վերջնահաշվարկի վճարման կարգ

Ռուզաննա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ներկայացնել վերջնահաշվարկի վճարման կարգը: Աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.10.2010թ. և ազատվել 01.09.2016թ.:

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Անահիտ.

Բարև ձեզ: Իմ մաքուր աշխատավարձը կազմում է 55 000, սեպտեմբեր ամսին գնացել եմ 20 օրով արձակուրդ, հիմա իմ այս ամսվա աշխատավարձը որքա՞ն կկազմի: Ասեմ, որ աշխատում եմ 01.12.2015թ.-ից: Նախապես շնորհակալություն:

Ապրանքի անվանման նշումը ՀԴՄ կտրոնի վրա

arpine.

Բարև ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ նոր գրանցված ԱՁ-ն աշխատելու է շրջանառության հարկով, նոր սերնդի ՀԴՄ-ում պարտադի՞ր է ապրանքատեսակի լրացումը 2017թ.-ից և ի՞նչ բացվածքով: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն

Arsine.

Հարգելի հաշվապահներ, շտապ է:
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Հունիս ամսին դուրս է գրվել 2 հարկային հաշիվ` ընդհանուր մոտ 70 000 դրամի, որոնցում մատակարարման ամսաթիվը 20.06.2016թ-ի սխալմամբ նշվել է 20.05.2016: Մայիս ամսվա ԱԱՀ հաշվետվությունը ուղարկվել է առանց այդ երկու հաշիվների, որոնք ներառվել են հունիս ամսվա հաշվետվության մեջ:

Հարկայինից ստացվել է ծանուցում կամերալ ստուգման արդյունքների մասին, որով արձանագրվել է, որ մայիս ամսվա շրջանառությունը 70 000 դրամով պակաս է ներկայացված:

Նշեմ, որ ՀՏ-ն միայն արձանագրել է մայիս ամսվա պակաս շրջանառությունը, սակայն չի արձանագրել, որ հունիսին 70 000-ով ավել է ներկայացվել:

Ի՞նչ խորհուրդ կտաք: Արժե՞ արդյոք ներկայացնել ԱԱՀ ճշտված հաշվետվություն: Տվյալ դեպքում պետք է ներկայացվի մայիս և հունիս ամիսների ճշտում: Թե՞ ուղղակի կարելի է բացատրություն ներկայացնել, որ ամսաթվերը պատահաբար սխալ են գրվել և դրանք ներառված են հունիս ամսվա հաշվետվության մեջ:

Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ վարչական տույժեր են կիրառվում

Սոնա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Կասե՞ք ինձ՝ եկամտային հարկի հաշվետվության ուշացման դեպքում (ձև 109) ի՞նչ վարչական տույժեր են կիրառվում:

Ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից

230

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ՀՀ-ում շրջանառության հարկով հարկվող ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից, որտեղ ռուսական այդ ընկերությունը աշխատում է պարզեցված հարկով: Ինչպե՞ս է կարգավորվում ԱԱՀ-ի հարցը. արդյո՞ք ՀՀ-ում շրջ. հարկ վճարողը ներմուծման համար վճարում է ԱԱՀ: Եվ 2-րդ հարցը. եթե շրջ. հարկ վճարողը ապրանք է արտահանում ԵՏՄ, արդյո՞ք ԱԱՀ-ն ետ է վերադարձվում:

Հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև

Zatikyan Christina.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև, օրինակ, որը կօգնի ինձ մշակել քաղաքականություն մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ կապված

Արա Ա.

Հարգելի գործընկերներ, հարցը կապված է ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ: Կազմակերպությունը չի օգտվել ԱԱՀ հետաձգման արտոնությունից, վճարել է ԱԱՀ մաքսային մարմիններին (ներմուծումը ԵՏՄ անդամ երկրից չէ) ապրիլի 27-ին, սակայն մաքսային մարմիններին դիմում չի ներկայացրել ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ: ԱԱՀ վճարվել է և հաշվանցվել ապրիլի ԱԱՀ հաշվարկով (մայիսի 20-ին):

ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է 05/06-ով: Հետո օգոստոս ամսին ներկայացվել է ապրիլ ամսվա ԱԱՀ հաշվարկի ճշգրտում՝ առանց հաշվանցման գումարի, որի հետևանքով հաշվարկվել են տույժեր մինչև հուլիսի 20-ը: Հարց՝ արդյո՞ք ճիշտ է տույժերի հաշվարկը, եթե ոչ, ապա ո՞ր ժամանակահատվածի համար են հաշվարկվելու տույժերը տվյալ դեպքում: Եվ կարելի է արդյո՞ք ինչ որ բան անել՝ տույժերից խուսափելու համար, քանի որ փաստացի հարկը վճարվել է ժամանակին, ուղղակի ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու դիմումն է ուշ ներկայացվել: Շնորհակալություն:

Չաշխատող մայրերի նպաստի հաշվարկ

Նունե.

Բարև ձեզ: Կխնդրեի բացատրել չաշխատող մայրերի մայրության 126 600 դրամ տրվելիք գումարը ինչպես են հաշվում: Գիտեմ՝ միջին աշխատավարձը 55 000 դրամ է: Կանխավ շնորհակալություն:

Դրամարկղային գրքի լրացված էջի օրինակ

Մարինե.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք դրամարղի գրքի լրացված որևէ էջ ուղարկել կամ թեկուզ չլրացված ձև: Նախապես շնորհակալություն:

Որքա՞ն կկազմի նպաստը

Ռիմա.

Եթե իմ մաքուր աշխատավարձը 75 600 դրամ է, ես աշխատում եմ 01-02-2016-ից, դեկրետ եմ գնացել 13-09-2016-ից, ինչքա՞ն կլինի իմ դեկրետային աշխատավարձը: Խնդրում եմ, օգնեք:

Զավեն Մկրտչյան

Անուն, Ազգանուն` Զավեն Մկրտչյան
Էլ. փոստ` mkrtchyan-z շնիկ list.ru
Հեռախոս` 041479701
Պաշտոն` Սկսնակ հաշվապահ, պրակտիկանտ
Բովանդակություն` Փորձ չունեմ, ցանկանում եմ սկսել սկսնակի դերում և անցնել իմ մասնագիտական ուղին

Բալոյան Արմինե

Անուն, Ազգանուն` Բալոյան Արմինե
Էլ. փոստ` bal-armine շնիկ mail.ru
Հեռախոս` 055695116
Պաշտոն` Հաշվապահ, գլխ. հաշվապահի օգնական
Բովանդակություն` Ցանկության դեպքում կուղարկեմ ինքնակենսագրական
Ցանկալի աշխատավարձ` 120 000 դրամ

Aren Davtyan

Անուն, Ազգանուն` Aren Davtyan
Էլ. փոստ` aren.davtyan.1995 շնիկ mail.ru
Հեռախոս` 094148198
Պաշտոն` Հաշվապահ
Բովանդակություն` սովորելու հետ համատեղ
Ցանկալի աշխատավարձ` 100 000

Հղիության և ծննդաբերության արձակուրդ / չվճարվող արձակուրդ

Սիրարփի.

Աշխատում եմ 2 տեղ, մեկից ստացել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդը բժշկի թղթի հիման վրա: Ի՞նչ գործընթացով եմ ստանում չվճարվող արձակուրդ 2-րդ գործատուից: Միայն դիմումը բավարա՞ր է արդյոք, թե՞ պարտավոր եմ ներկայացնել այլ հիմքեր:

Բախշիկ Հարությունյան

Անուն, Ազգանուն` Բախշիկ Հարությունյան
Էլ. փոստ` vip.bakhshi շնիկ mail.ru
Հեռախոս` + (374) 77-378-779 ; 91-616-193
Պաշտոն` Գլխավոր հաշվապահ
Բովանդակություն` Փնտրում եմ աշխատանք հաշվապահության ոլորտում, ունեմ 1 տարվա 4 ամսվա աշխատանքային փորձ, ՏԻՄ -ում (ՏԵՂԱԿԱՆ ԻՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ)
Ցանկալի աշխատավարձ` 120 000 և ավելի
Այլ նշումներ: Տիրապետում եմ MS Office, e-Invoicing, Vector Pluse, ClientTreasury (գանձապետական ծրագիր), ՀԾ հաշվապահ (բազային գիտելիք), 1C (բազային գիտելիք)

Վարդուհի Մանուկյան

Անուն, Ազգանուն՝ Վարդուհի Մանուկյան
Էլ. փոստ՝ mvard72 շնիկ mail.ru
Հեռախոս՝ 095379931
Պաշտոն՝ հաշվապահ
Բովանդակություն՝ Տիրապետում եմ ՀԾ – 6, Excel, Word ծրագրերին, e-invoicing համակարգին, կարող եմ ներկայացնել հարկային հաշվետվություններ Էլեկտրոնային եղանակով, ունեմ 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
Ցանկալի աշխատավարձ՝ 120 000
Այլ նշումներ՝ Ունեմ բարձրագույն տնտեսագիտական կրթություն, 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում

Accountant.am կայքը նվերներ է բաժանում իր մասնակիցներին

gifts

Եղի՛ր ակտիվ, հրապարակի՛ր հետաքրքիր հարցեր և հոդվածներ Accountant.am կայքում, պատասխանի՛ր այլ մասնակիցների հարցերին և ստացի՛ր նվերներ Accountant.am կայքի կողմից:

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է հաշվանցել ԱԱՀ

Arsine.

ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով:
Կանխիկ (հիմք` ՀԴՄ կտրոն) ձեռք է բերել ապրանքներ, որոնք վաճառել է հարկային հաշվով: Եթե, օրինակ, ձեռք բերված ապրանքի ՀԴՄ կտրոնը 300 000 դրամի է, ապա իրավունք ունի՞ արդյոք հաշվանցել դրանում առանձնացված ԱԱՀ-ն:

Կանխավ շնորհակալություն:

Նվիրատվության պայմանագրի օրինակ

Siranush.

Բարև ձեզ, ներեցեք, ինձ անհրաժեշտ է նվիրաբերության պայմանագրի ցանկացած օրինակ: Կանխավ շնորհակալություն:

Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք

Նաիրա.

Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար, եթե դեռևս վեց ամիս առաջ հիմնական աշխատավայրի գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո աշխատողին ազատել է աշխատանքից՝ համաձայն ՀՀ ԱՕ 111-րդ հոդվածի: Եթե այո, ապա կա՞ անհրաժեշտություն մինչև տեղեկանքի տրամադրելը ընդունելու իրավական ակտ՝ աշխատողի կարգավիճակը համատեղությունից հիմնականի փոխելու համար:

Գույքահարկի հաշվարկ

Վովա.

Բարև ձեզ: Որքա՞ն կկազմի 150 ձիաուժ 1993թ. արտադրության մարդատար ավտոմեքենայի գույքահարկը: Շնորհակալություն:

Աշխատանքի ընդունման դիմումի ձև

Tamara Martirosyan.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ուղարկել աշխատանքի ընդունման դիմում:

Շուշան Գրիգորյան

Անուն, Ազգանուն՝ Շուշան Գրիգորյան
Էլ. փոստ՝ grigoryanshush շնիկ mail.ru
Հեռախոս՝ 055 16 05 00, 096 031 251
Պաշտոն՝ Հաշվապահ, հաշվետար
Բովանդակություն՝ Գիտեմ ՀԾ, 1C, E-invoising ծրագրերը
Ցանկալի աշխատավարձ՝ 120 000-ից սկսած

Տաթևիկ Մուրադյան

Անուն, Ազգանուն՝ Տաթևիկ Մուրադյան
Էլ. փոստ՝ tat.ev.1995 շնիկ mail.ru
Հեռախոս՝ +37494206896
Պաշտոն՝ Հաշվապահ
Բովանդակություն՝ Փնտրում եմ աշխատանք հաշվապահության ոլորտում, ունեմ 1 տարվա աշխատանքային փորձ, աշխատել եմ ԱԱՀ-ով և շրջանառության հարկով
Ցանկալի աշխատավարձ՝ 120 000
Այլ նշումներ՝ Տիրապետում եմ հարկային և աշխատանքային օրենսգրքին, E-invoicing, Microsoft word և Excel ծրագրերի գերազանց իմացություն

Սարգսյան Արմենուհի

Անուն, Ազգանուն՝ Սարգսյան Արմենուհի
Էլ. փոստ՝ armlentex շնիկ mail.ru
Հեռախոս՝ 077-028-670
Պաշտոն՝ հաշվապահ
Բովանդակություն՝ Տիրապետում եմ ՀԾ – 6, 1C, Exel, Word ծրագրերին ,e-invoicing համակարգին, կարող եմ ներկայացնել հարկային հաշվետվություններ Էլեկտրոնային եղանակով
Ցանկալի աշխատավարձ՝ սկսած 150 000-ից
Այլ նշումներ՝ կարող եմ աշխատել նաև տնային պայմաններում, բնակվում եմ Գյումրիում

Գրիգորյան Լուսինե

Անուն, Ազգանուն՝ Գրիգորյան Լուսինե
Էլ. փոստ՝ arlusarp շնիկ mail.ru
Հեռախոս՝ 095-084408, 098-074499
Պաշտոն՝ Հաշվետար, ներքին հաշվապահ
Բովանդակություն՝ Փնտրում եմ աշխատանք ներքին հաշվապահությունում, ունեմ 4 տարվա գանձապահ-օպերատորի, 3 տարվա հաշվապահ-օպերատորի (ներքին հաշվապահություն) փորձ:
Այլ նշումներ՝ Ցանկալի է աշխատանքը լինի ոչ լրիվ դրույքով:

Արդյո՞ք պետք է կատարվի վերջնահաշվարկ

Մար.

Բարև ձեզ: Աշխատակիցը աշխատել է որպես գիշերային պահակ և ստացել հավելավճար մինչև 01.08.2016թ., սակայն հրամանով տեղափոխվել է այլ աշխատանքի 13.06.2016թ. առանց հավելավճարի: Արդյո՞ք պետք է կատարվի վերջնահաշվարկ, և հետ պահվի հավելավճարը, և ի՞նչ կարգով:

Առավելագույնը քանի՞ գիրք կարող են ուղարկել

Քնարիկ.

Բարև ձեզ, ինձ արտասահմանից առավելագույնս քանի՞ գիրք կարող են ուղարկել առանց հարկային պարտավորությունների: Իսկ կապ ունի՞, թե կազմակերպությունն է կազմակերպությանն ուղարկում, թե՞ ֆիզիկական անձը ֆիզ. անձին: Շնորհակալություն:

Վիճակագրական հաշվետվությունները առցանց հանձնելու համար

Արմեն.

Հաշվապահներ, ո՞վ է տեղյակ՝ ինչ է անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները առցանց ուղարկելու համար, թե չէ յուրաքանչյուր ամսվա սկզբում բավական ժամանակատար գործընթաց է դառնում վիճ. հաշվետվություններ հանձնելը:

Վարձավճարը կանխավճար կատարելու դեպքում

228

Սամվել.

Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր և ցանկանում է վեց ամսվա վարձավճարը կանխավճարի տեսքով վճարել, ապա այս դեպքում եկամտային հարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարի վճարման պահին, թե՞ յուրաքանչյուր ամսվա վերջում: Շնորհակալություն:

Վերջնահաշվարկը կատարելիս մինչև քանի՞ տարի են հետ գնում

Լիլիթ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ վերջնահաշվարկը կատարելիս մինչև քանի՞ տարի են հետ գնում արձակուրդի չօգտագործված կամ ավել օգտագործված օրերը հաշվելու համար, և ավել օգտագործված ավերի համար պահում անելիս ո՞ր օրենքով են ղեկավարվու՞մ: Կանխավ շնորհակալություն:

Եթե հաստիքացուցակով թափուր տեղ չկա

Լենա.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` եթե հաստիքացուցակով չունենք թափուր հաստիք, տնօրենը իրավունք ունի՞ ընդունել այլ մասնագետի:

Եթե տարածքը երկու ֆիզիկական անձերի անունով է

Արմեն.

Գործընկերներ, եթե տարածքը երկու ֆիզիկական անձերի անունով է, ինչպե՞ս, ու՞մ անունից է կնքվում տարածքի վարձակալության պայմանագիրը: Արդյո՞ք սեփականատերերից մեկի գրավոր թույլտվությունը բավարար է, որ մյուսի անունից կնքվի պայմանագիրը կազմակերպության հետ, թե՞ պետք է կնքել եռակողմ պայմանագիր: Եվ այդ դեպքում վարձավճարը ինչպե՞ս է հաշվարկվելու` յուրաքանչյուր ֆիզ. անձին իր մասնաբաժնի համամասնությամբ, թե՞ այլ կերպ: Շնորհակալություն:

ՀԿ-ին գումար են փոխանցել միջոցառում կազմակերպելու համար

Siranush.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. եթե հասարակական կազմակերպությանը գումար են փոխանցել միջոցառում կազմակերպոլու համար, ապա ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնի այդ կազմակերպությանը ՀԿ-ն (պայմանագիր, հաշվարկային փաստաթուղթ), թե՞ ոչինչ պետք չէ: Խնդրում եմ օգնեք ինձ: Շնորհակալություն:

Ժամավճարով աշխատավարձի հաշվարկ

Հասմիկ.

ՀԾ-ով ինչպե՞ս հաշվել աշխատողի աշխատավարձը ժամավճարով, օրինակ, եթե մեկ ժամվա համար վճարվելու է՝ 10 000 դրամ, աշխատակցի հավելում պահում դաշտում ի՞նչ եմ գրում: Կանխավ շնորհակալ եմ:

Տարածքի վարձակալության պայմանագիր

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ցանկանում է տարածքի վարձակալության պայմանագիր կնքել ֆիզ. անձի հետ: Արդյո՞ք պարտադիր է այդ պայմանագրի նոտարական վավերացումը:

Աշխատողին վերջնահաշվարկ չեն վճարել

Լիլիթ.

Բարև ձեզ:
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Քաղաքացին 38 տարի աշխատել է և կենսաթաշակային տարքը լրանալու կապակցությամբ նրա հետ կնքված անժամկետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Ամսական մաքուր աշխատավարձը կազմել է 73 000 ՀՀ դրամ: Իր հետ վերջնահաշվարկ չեն կատարել, արձակման նպաստ չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ 6 տարի առաջ ինքը օրենքով սահմանված ժամկետից ավել է գտնվել արձակուրդում: Արդյո՞ք ճիշտ են պատասխանե՞լ:

Աշխատանքային գրքույկում նշում կատարելու վերաբերյալ

Arevik Antonyan.

Բարև ձեզ,
հարցս հետևյալն է. եթե անձը անցնում է երկրորդ աշխատանքի, և նախկին աշխատավայրը համարվում է համատեղությամբ, այդ դեպքում առաջին գործատուն աշխատանքային գրքույկում գրառում կատարելիս նշու՞մ է արդյոք, որ աշխատողը դարձել է համատեղությամբ աշխատող: Արդյո՞ք վրիպում չէ, եթե աշխատանքային գրքույկում երկու տարբեր աշխատանքների ժամկետները համընկնում են:

Կանխավ շնորհակալություն: