Day: September 6, 2016

Աշխատանքային գրքույկում նշում կատարելու վերաբերյալ

Arevik Antonyan.

Բարև ձեզ,
հարցս հետևյալն է. եթե անձը անցնում է երկրորդ աշխատանքի, և նախկին աշխատավայրը համարվում է համատեղությամբ, այդ դեպքում առաջին գործատուն աշխատանքային գրքույկում գրառում կատարելիս նշու՞մ է արդյոք, որ աշխատողը դարձել է համատեղությամբ աշխատող: Արդյո՞ք վրիպում չէ, եթե աշխատանքային գրքույկում երկու տարբեր աշխատանքների ժամկետները համընկնում են:

Կանխավ շնորհակալություն:

Դրամակղային գրքի վրա կալանք է դրվել

Դավիթ.

Բարև ձեզ,
խնդրում եմ շտապ օգնեք։
Հուլիսի 29–ին դրամարկղային գրքի վրա կալանք է դրվել, սակայն օգոստոսին հարկայինը տուգանում է՝ պատճառաբանելով, որ լրացված չէ դրամարկղային գիրքը: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք դրամարկղային գրքի վրա կալանք դրվելուց հետո պետք է լրացվի դրամարկղային գիրքը:
Նախապես շնորհակալություն:

Աշխատողը ազատվում է հիմնական գործատուի մոտից

Armen.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ հիմնական գործատուից ազատվելու դեպքում պե՞տք է ներկայացնեմ տեղեկանք, որպեսզի նշվի համատեղությամբ աշխատանքը, և դա ինչ որ առավելություն ունի՞ ստաժի համար:

Եվ 2013-ից և աշխատել և սովորել եմ առկա համակարգում, գործատուն, ինչպե՞ս պետք է նշի աշխատանքային գրքույկիս մեջ:

ԳՍԱ

249

Ընկերություն՝ ԳՍԱ
Էլ. փոստ՝ hr շնիկ gsa.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ (սեռը՝ իգական) աշխատանքային փորձը և ռուսերենի իմացությունը պարտադիր են: Աշխատանքային ժամերն են 9:00-18:00, աշխատանքային գրաֆիկը՝ հինգօրյա: Աշխատավարձը 100 000 դրամ։ Տարիքը 25-45 տարեկան։ Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականը (ՌԵԶՅՈՒՄԵՆ) ուղարկել hr շնիկ gsa.am էլեկտրոնային հասցեին:

Աշխատավարձի վճարման ժամկետներ

Marine.

Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Կասե՞ք, իսկ ամսի 15-ը արդեն իսկ ուշացու՞մ է համարվում:

Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն զբաղվում է մեծածախ (իրականացնում է առաքում) և մանրածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում: Կարո՞ղ եք ասել, թե տվյալ դեպքում ինչերն են հիմնականում ստուգման ենթարկվում: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել

Արսինե.

Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել և մի քանի րոպե անց նույն գումարը նորից մուտքագրել հաշվին: Այսինքն՝ կանխիկացված գումարը փաստացի չի մուտքագրվել և չի ելքագրվել դրամարկղից: Խնդրում եմ ասեք՝ տվյալ դեպքում դրամարկղային գրքում գրանցվու՞մ է մուտքն ու ելքը, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն: