Day: September 7, 2016

Եթե տարածքը երկու ֆիզիկական անձերի անունով է

Արմեն.

Գործընկերներ, եթե տարածքը երկու ֆիզիկական անձերի անունով է, ինչպե՞ս, ու՞մ անունից է կնքվում տարածքի վարձակալության պայմանագիրը: Արդյո՞ք սեփականատերերից մեկի գրավոր թույլտվությունը բավարար է, որ մյուսի անունից կնքվի պայմանագիրը կազմակերպության հետ, թե՞ պետք է կնքել եռակողմ պայմանագիր: Եվ այդ դեպքում վարձավճարը ինչպե՞ս է հաշվարկվելու` յուրաքանչյուր ֆիզ. անձին իր մասնաբաժնի համամասնությամբ, թե՞ այլ կերպ: Շնորհակալություն:

ՀԿ-ին գումար են փոխանցել միջոցառում կազմակերպելու համար

Siranush.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. եթե հասարակական կազմակերպությանը գումար են փոխանցել միջոցառում կազմակերպոլու համար, ապա ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնի այդ կազմակերպությանը ՀԿ-ն (պայմանագիր, հաշվարկային փաստաթուղթ), թե՞ ոչինչ պետք չէ: Խնդրում եմ օգնեք ինձ: Շնորհակալություն:

Ժամավճարով աշխատավարձի հաշվարկ

Հասմիկ.

ՀԾ-ով ինչպե՞ս հաշվել աշխատողի աշխատավարձը ժամավճարով, օրինակ, եթե մեկ ժամվա համար վճարվելու է՝ 10 000 դրամ, աշխատակցի հավելում պահում դաշտում ի՞նչ եմ գրում: Կանխավ շնորհակալ եմ:

Տարածքի վարձակալության պայմանագիր

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ցանկանում է տարածքի վարձակալության պայմանագիր կնքել ֆիզ. անձի հետ: Արդյո՞ք պարտադիր է այդ պայմանագրի նոտարական վավերացումը:

Աշխատողին վերջնահաշվարկ չեն վճարել

Լիլիթ.

Բարև ձեզ:
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Քաղաքացին 38 տարի աշխատել է և կենսաթաշակային տարքը լրանալու կապակցությամբ նրա հետ կնքված անժամկետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Ամսական մաքուր աշխատավարձը կազմել է 73 000 ՀՀ դրամ: Իր հետ վերջնահաշվարկ չեն կատարել, արձակման նպաստ չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ 6 տարի առաջ ինքը օրենքով սահմանված ժամկետից ավել է գտնվել արձակուրդում: Արդյո՞ք ճիշտ են պատասխանե՞լ: