Day: September 26, 2016

Ի՞նչ վարչական տույժեր են կիրառվում

Սոնա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Կասե՞ք ինձ՝ եկամտային հարկի հաշվետվության ուշացման դեպքում (ձև 109) ի՞նչ վարչական տույժեր են կիրառվում:

Ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից

230

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ՀՀ-ում շրջանառության հարկով հարկվող ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից, որտեղ ռուսական այդ ընկերությունը աշխատում է պարզեցված հարկով: Ինչպե՞ս է կարգավորվում ԱԱՀ-ի հարցը. արդյո՞ք ՀՀ-ում շրջ. հարկ վճարողը ներմուծման համար վճարում է ԱԱՀ: Եվ 2-րդ հարցը. եթե շրջ. հարկ վճարողը ապրանք է արտահանում ԵՏՄ, արդյո՞ք ԱԱՀ-ն ետ է վերադարձվում:

Հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև

Zatikyan Christina.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև, օրինակ, որը կօգնի ինձ մշակել քաղաքականություն մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ կապված

Արա Ա.

Հարգելի գործընկերներ, հարցը կապված է ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ: Կազմակերպությունը չի օգտվել ԱԱՀ հետաձգման արտոնությունից, վճարել է ԱԱՀ մաքսային մարմիններին (ներմուծումը ԵՏՄ անդամ երկրից չէ) ապրիլի 27-ին, սակայն մաքսային մարմիններին դիմում չի ներկայացրել ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ: ԱԱՀ վճարվել է և հաշվանցվել ապրիլի ԱԱՀ հաշվարկով (մայիսի 20-ին):

ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է 05/06-ով: Հետո օգոստոս ամսին ներկայացվել է ապրիլ ամսվա ԱԱՀ հաշվարկի ճշգրտում՝ առանց հաշվանցման գումարի, որի հետևանքով հաշվարկվել են տույժեր մինչև հուլիսի 20-ը: Հարց՝ արդյո՞ք ճիշտ է տույժերի հաշվարկը, եթե ոչ, ապա ո՞ր ժամանակահատվածի համար են հաշվարկվելու տույժերը տվյալ դեպքում: Եվ կարելի է արդյո՞ք ինչ որ բան անել՝ տույժերից խուսափելու համար, քանի որ փաստացի հարկը վճարվել է ժամանակին, ուղղակի ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու դիմումն է ուշ ներկայացվել: Շնորհակալություն: