Day: October 10, 2016

ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, մեր ռուս գործընկերները ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք են ուզել մեր կազմակերպությունից: Խնդրում եմ բացատրել այդ փաստաթուղթը ստանալու կարգը: Շնորհակալություն:

Ծրագրավորման դասավանդման կենտրոն

Արսեն.

Բարև բոլորին:
Ես ցանկանում եմ բացել ուսումնական կենտրոն, որտեղ կդասավանդվի ծրագրավորում, բայց չգիտեմ` ինչից սկսել: Նկատի ունեմ` օրենքով ինչպե՞ս է դա կատարվում (լիցենզիա, այլ…):

Ինչպե՞ս է հաշվարկվելու միջին աշխատավարձը

Անի.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ:
Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, կանխավ շնորհակալ եմ:
Եթե աշխատակցին նույն աշխատավայրում տեղափոխում են այլ պաշտոնի, սակայն աշխատակիցը 2 ամիս աշխատելուց հետո, սեփական դիմումի հիման վրա դուրս է գալիս աշխատանքից, ապա վերջնահաշվարկը ինչպե՞ս է կատարվում, միջին աշխատավարձը ո՞ր ժամանակահատվածով է կատարվում:

Որքա՞ն կկազմի նպաստը

Marina.

Բարև ձեզ, կասե՞ք խնդրում եմ` ես աշխատում եմ պետակամ հիմնարկում, մաքուր աշխատավարձս կազմում է 156 000 դրամ, բայց ստանում եմ մոտ 110 000 դրամ, աշխատում եմ արդեն 5 տարի, պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ, ինչքա՞ն կկազմի արձակուրդիս վճարը, շնորհակալություն: Ֆիզ-ը հաշվարկվում է մաքու՞ր աշխատավարձից: