Day: March 28, 2017

Հուլիսի 1-ից ԱԱՀ-ի գումարները կվերադարձվեն նաև հանրապետության տարածքում գործունեություն ծավալող հարկ վճարողներին

Աղբյուր՝ lragir.am

“Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” և “Հարկերի մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերը հավանության արժանացան կառավարության կողմից: ՀՀ պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է՝ 2017թ. հուլիսի 1-ից սկսած ԱԱՀ-ի գումարները վերադարձնել ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներքին տարածքում գործարքներ իրականացնող հարկ վճարողներին: Հարությունյանի խոսքով, այս փոփոխությունը շատ կարևոր քայլ է ներդրումային միջավայրի բարելավման գործում:

“Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասն օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Միաժամանակ ակնկալվում է, որ այն դրական ազդեցություն կունենա նաև գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի վրա”,- “Արմենպրես”-ի հաղորդմամբ, ընդգծեց ՊԵԿ նախագահը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկումը, այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված:

Աղբյուր՝ lragir.am

ԱՁ զբաղվում է մսի վաճառքով

Մխիթար.

Բարև ջեզ, ես Ա/Ձ եմ ներկայացնում, որը աշխատում է շրջանառության հարկով, գործունեության տեսակը մսի վաճառք է: Ես կխնդրեի ինձ ասեք` ո՞ր տոկոսադրույքով կհարկվեմ, եթե անասունները ես եմ բուծում:

ՊՈԱԿ-ը ստացել է դասախոսություններ կազմակերպելու ծրագիր

Սամ.

Ունենք ՊՈԱԿ, որը ծրագիր է ստացել դասախոսություններ կազմակերպելու և ստացել է 12 մլն դրամ, որից 4 մլնը աշխատավարձ, 1 մլնը ձեռք է բերել գրքեր, 7 մլնը ուսումնական կենտրոնի ծախսեր: Մենք պետք է հարկենք այդ գումարները, ճի՞շտ է: 4 մլն աշխատավարձը` եկամտային հարկով, մյուս երկուսը հարկու՞մ ենք, թե՞ ոչ, եթե այո, ապա ԱԱՀ-ո՞վ, թե՞ այլ հարկով:

Արձակուրդայինի հաշվարկ

Հասմիկ Ավագյան.

Արձակուրդի հաշվարկի մեջ պարգևատրման գումարը երկրորդ անգամ կարո՞ղ է մտնել հաշվարկի մեջ, եթե տվյալ ամիսը մտնում է հաշվարկի մեջ: Կանխավ շնորհակալություն:

Հարկային հաշվի և հաշվարկային փաստաթղթի տարբերությունը

Acc.

Խնդրում եմ նշել հարկային հաշվի և հաշվարկային փաստաթղթի տարբերությունը, ո՞ր դեպքերում ո՞ր ձևով է հաշիվ դուրսգրվում:
Նախապես շնորհակալություն: