Day: April 27, 2017

Տանժեռ

Ընկերություն` Տանժեռ
Հասցե` Կասյան7-11
Հեռախոս` 275310, 091291892, 077291892
Էլ. փոստ`info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Գլխավոր հաշվապահ արտասահմանյան ընկերության ներկայացուցչությունում: Գլխավոր հաշվապահը ենթարկվում է գլխավոր տնօրենին և մայր ընկերության աուդիտի բաժնի ղեկավարին, իսկ հաշվապահության աշխատակիցները, օպերատորները և գանձապահներ գտնվում են իր ենթակայության տակ: Պարտականությունները՝ – Ղեկավարել, վարել հաշվապահությունը (հաշվապահական և հարկային հաշվառումը): – Ըստ մայր ընկերության պահանջների կառուցել և վարել հաշվապահական գործընթացը: Պատրաստել ձևափոխվող աղյուսակներ ՖՀՄՍ-ի (ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ) նպատակների համար: Պահանջները՝ 24-55 տարեկան, բարձրագույն կրթություն, գրավոր և բանավոր հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, համակարգչային գիտելիքները՝ Excel, 1C: Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ: Օրենսդրության համաձայն կասային կարգապահության պահանջների իմացություն և կիրառում:Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00:
Աշխատավարձ` Դրույքաչափը՝ 687 000 դրամ:

ՀԾ համակարգով բազա մուտքագրող

Անի.

Հարգելի հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է ՀԾ համակարգով բազա մուտքագրող: Խնդրում եմ արձագանքել:

Եկամտային հարկի հաշվարկը սխալ է լրացվել

Logiko.

Բարև ձեզ, մարտ ամսվա եկամտային հարկի և սոց. վճարի իմ ուղարկած հաշվետվության մեջ սխալ եմ գտել, տարբերությունը ընդամենը 3 500 դրամ է: Հիմա ժամկետը անցել է, կասե՞ք` ինչ պետք է անեմ: Ի՞նչ տույժեր կան:

Անձը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ

Նարինե.

Բարև ձեզ:
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Զբաղվում եմ գյուղմթերքի արտադրությամբ, հարկերից ազատված եմ, ապրանքը վաճառելուց օգտագործում եմ ՀԴՄ: Որքա՞ն պիտի լինի իմ տարեկան շրջանառության շեմը (խնդրում եմ նշեք հղումը): Կանխավ շնորհակալություն:

Ո՞րն է դեբիտորական պարտքը

Անի.

Բարև ձեզ:
Եթե դեբետորական պարտքը գոյանում է, երբ կազմակերպությանը պարտք են, ապա ո՞րն է համարվում կոնկրետ առևտրային կազմակերպության դեբիտորական պարտք (ավելի հստակ` սուպերմարկետներում), այսինքն ո՞րն է համարվում սուպերմարկետի դեբետորական պարտք:

Շնորհակալություն:

Մոնետիզացիա

Աննա.

Հարգելիներս, կհուշե՞ք մոնետիզացիա տերմինի հայերեն համարժեքը:

Արտոնագրային վճարը ուշացնելու համար

Mariam.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Արտոնագրային վճարը պետք է վճարեի մարտի 01 – 31.03.2017 – ի ընթացքում ամսական 75 000դր, վճարումը ուշացրել եմ` կատարելով ապրիլի 6-ին: Ի՞նչ տուգանք է նախատեսվում: Արդյո՞ք տուգանք է նախատեսվում վեցապատիկի չափով: Շնորհակալություն: