Day: May 10, 2017

Tools Town LLC

Ընկերություն` Tools Town LLC
Հասցե` ք. Երևան Ն. Տիգրանյան 27
Հեռախոս` 043011727
Էլ. փոստ` accountant շնիկ tools-town.am
Թափուր աշխատատեղ` Գլխ. հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթաշրջանառության վարում …
Աշխատավարձ` 100 000 +
Այլ նշումներ` Աշխատանքային փորձը պարտադիր է, 1C հաշվապահական ծրագրի իմացություն, մասնագիտական կրթություն, համակարգչի լավ տիրապետում,լեզուների իմացությունը ցանկալի է

Հույս-Մոտոր ՍՊԸ

Ընկերություն` Հույս-Մոտոր ՍՊԸ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Արին-Բերդ 17
Էլ. փոստ` finance շնիկ lavavto.am
Թափուր աշխատատեղ` հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Դտ և Կտ պարտքերի մուտքագրում և վերահսկում, դրամարկղային գործառնությունների վարում, աշխատավարձի հաշվեգրում, առհաշիվ անձանց հաշիվների վարում, գործուղման ծախսերի հաշվառում:
Աշխատավարձ` Պայմանավորված կադրի պատրաստակամությունից և ունակություններից
Այլ նշումներ` Առնվազը 3 տարվա մասնագիտական փորձ, 1C և e-invoicing ծրագրերի տիրապետում, աշխատանքային օրենսգրքի իմացությունը կդիտարկվի առավելություն

Նոտարական գրասենյակ

Ընկերություն` Նոտարական գրասենյակ
Հասցե` Կոտայք, Աբովյան
Հեռախոս` 077-848-868
Էլ. փոստ` notar.papinyan շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Նոտարի գործավար
Աշխատանքի նկարագրություն` Նոտարական գրասենյակում գործավար աշխատելու համար աշխատանքի է հրավիրվում համակարգչի իմացությամբ, աշխատանքային փորձով անձ (ցանկալի է բարձրագույն կրթությամբ) : Պարտականություններ` Ընդունել գրասենյակի հաճախորդներին, ծանոթանալ նրանց կողմից կնքվելիք գործարքների պայմաններին, պարզել դրանց բովանդակությունը կողմերի մտադրության հետ և ղեկավարի հսկողությամբ համեմատել դրանց համապատասխանությունն օրենսդրության պահանջների հետ: Ուսումնասիրել գործարքների կնքման համար առկա/ներկայացված փաստաթղթերը և գնահատել դրանց բավարարելիությունը գործարքի կնքման համար: Պատրաստել իրավական բնույթ ունեցող գործարքների նախագծեր՝ պայմանագրեր, լիազորագրեր և այլն Իրականացնել աշխատանք արխիվի հետ: Պատասխանել հեռախոսազանգերին: Իրականացնել աշխատանքային պարտականությունների հետ կապված և/կամ ղեկավարի ցուցումներից բխող այլ գործառույթներ: Պահանջվող հմտություններ. Բարձրագույն կրթություն (ցանկալի է), Համակարգչային և գրասենյակային սարքավորումներով աշխատելու կարողություն, MS Office (Word, Excel), Համապատասխան աշխատանքային փորձ, Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն, Հայերեն լեզվի գերազանց իմացություն (գրավոր եւ բանավոր), ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն (ցանկալի է), Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ, ճնշման տակ աշխատելու կարողություն, բանակցելու, հարաբերությունների կառուցման, խնդիրների լուծման, արագ կողմնորոշվելու և ժամանակին արձագանքելու, նամակագրության և թղթակցության վարման, վերլուծական հմտություններ. Պատասխանատվություն, սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն, նախաձեռնողականություն և թիմում աշխատելու ունակություն:
Աշխատավարձ` Սկսած 70.000 ՀՀ դրամից
Այլ նշումներ` Հավելյալ տեղեկություններ` Նոտարական գրասենյակում կամ նոտարի աշխատակազմում աշխատանքային փորձը, նոտարական aenis ծրագրի իմացությունը և օտար լեզվի (ռուսերեն, անգլերեն) իմացությունը կդիտվի որպես առավելություն և երաշխիք՝ նոտարի աշխատակազմում աշխատանքի ընդունվելու համար: Հնարավոր է, որ դիմորդներն անցնեն առնվազն մեկամսյա փորձաշրջան: Դիմելու Գործընթաց. Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով կամ ինքնակենսագրական (CV) ուղարկել notar.papinyan շնիկ mail.ru էլեկտրոնային հասցեին:

“Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն

Ընկերություն` “Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Կոմիտաս 51, 2-րդ հարկ, 12 սենյակ
Հեռախոս` 238002, 093 727355, 099 727355, 055 727354
Էլ. փոստ` gortsbolorin շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն` Սննդի արտադրությունում պահանաջվում է հաշվապահի օգնական: Պահանջներ: Սեռ՝ իգական, տարիք՝ 25-40, համապատասխան բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ: Տիրապետել ՀԾ ծրագրին: Աշխատանքային գրաֆիկ` 6-օրյա, ժամերը՝ 09:00-18:00:
Աշխատավարձ` 120 000 դրամից սկսած
Այլ նշումներ` Մանրամասների համար զանգահարել՝ 238002, 099 727355, 055 727354, 093 727355 (երկուշաբթիից ուրբաթ 10:00-19:00, շաբաթ օրը` 10:00-17:00): Էլ. հասցե gortsbolorin շնիկ gmail.com

Արդյո՞ք ԱՁ կարող է աշխատել արտոնագրային վճարով

Իննա.

Բարի օր, հարգելի հաշվապահներ:

Կարո՞ղ եք ասել` եթե ԱՁ-ն արագ սննդի կետ ունի շատ փոքր տարածքում (4քմ), կարո՞ղ է աշխատել արտոնագրային վճարով: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն ընկերության լուծարման համար

Սերինե.

Հարգելի հաշվապահներ,

2016թ մարտի 1-ին բացվել է ՓԲԸ: 2016թ․ դեկտեմբերի 29-ին ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը, աշխատակիցները ազատվել են աշխատանքից, որևէ պարտավորություն ընկերությունը ներկայումս չունի: Ընկերությունը միայն պարտադիր վճարում է ռեեստրի վարման համար: Խնդրում եմ օգնել` ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն ընկերության լուծարման համար:

Շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է զրոյական հաշվետվություն ներկայացնել

Արթուր.

Բարև ձեզ, արդյո՞ք ժամանակավոր դադարեցված ԱՁ-ն պարտավոր է շրջանառության հարկի հաշվետվություն ներկայացնել:

Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ

Գայանե.

Բարև ձեզ, կարո՞ղ եք տալ հետևյալ ձևակերպումը`
Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ 01.03.2016-28.04.2016թթ․ համար, և նրա վերջին 12 ամիսների հաշվարկած աշխատավարձը հետևյալն է՝
փետրվար՝ 1.95 մլն․ դրամ
հունվար՝ 1.75 մլն
Դեկտեմբեր՝ 2.3 մլն
նոյեմբեր՝ 1.98 մլն
հոկտեմբեր ՝ 2.32 մլն
հաշվարկել և վճարվել է նպաստը, տալ ձևակերպումները