Day: May 22, 2017

ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայությունում գրանցվելու համար

Արմինե Գրիգորյան.

Պատասխանեք խնդրում եմ իմ հետևյալ հարցին: Ես նոր եմ բացել ԱՁ, վիճակագրականում գրանցված չեմ: Կուզենայի իմանալ` արդյո՞ք ես պետք է դիմեմ, թե՞ նամակով կտեղեկացվեմ: Կանխավ շնորհակալություն:

ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման հետ կապված

Ռոման.

Բարև ձեզ:
Հարցս վերաբերվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման Հավելված N 2-ում տրվող ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐ-ին: Դրանք առավելագու՞յն, թե՞ նվազագույն չափերն են: Կարելի՞ է արդյոք հատկացնել վերոհիշյալ հավելվածում նշվածից քիչ գումար:
Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:

ԱՁ զբաղվելու է թարգմանչություններով

Մինասյան.

Ցանկանում եմ գրանցել ԱՁ գրավոր և բանավոր թարգմանչություն իրականացնելու համար։ Ի՞նչ հարկեր պետք է մուծեմ, ի՞նչ կարգով: Ի՞նչ կարգ է կիրառվում, եթե, ենթադրենք, տվյալ եռամսյակում գործունեություն չեմ ծավալել և հետևաբար եկամուտ չեմ ունեցել:

ԱՁ անցնում է ԱԱՀ-ով հարկման դաշտ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.
1. Եթե շրջանառության հարկ վճարող Ա/Ձ-ն ներմուծում անելու նպատակով անցնում է ԱԱՀ դաշտ, ի՞նչ քայլեր պետք է անի ԱԱՀ վճարող դառնալու մասին հայտարարություն ուղարկելուց հետո
2. ԱԱՀ վճարող դառնալու մասին հայտարարություն ուղարկելուց որքա՞ն ժամանակ հետո կարող է հարկային հաշիվ դուրս գրել
3. Եթե եռամսյակային հաշվետվությունը դեռ չի ուղարկվել, իսկ Ա/Ձ -ն անցնում է ԱԱՀ-ի դաշտ, ինչպե՞ս է պետք հաշվարկել հարկերը։

Նախապես շնորհակալություն։

Պատճենահանված լիազորագրի վերաբերյալ

Թեհմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված չէ` արդյո՞ք պատճենահանված լիազորագիրը ունի օրինական ուժ: Խնդրում եմ պատասխանի հետ հղում տալ օրենքին: Կանխավ շնորհակալ եմ:

Ապրանքների գները սահմանելու հետ կապված

Garnik.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը ներմուծում է օդափոխիչներ տարբեր գներով: Առաջին ներմուծված օդափոխիչը վաճառվել է X գնով: Խնդրում եմ ասել` մյուս օդափոխիչների գները քանի՞ տոկոսով կարող են տարբերվել X-ից: Թե՞ ինչ գնով ցանկանանք, կվաճառենք` անկախ ՀՏ զեղչի հայտարարություն տալու հանգամանքից: Իհարկե պետք է վաճառել ինքնարժեքից բարձր գնով, բայց կա՞ արդյոք հատուկ կարգավորող նորմ: Նախապես շնորհակալություն:

Գյուղատնտեսական մթերքի առևտուր

Գևորգ.

Քաղաքացին (Ա/Ձ չէ) ցանկանում է որևէ խանութում վարձակալությամբ տարածք վերցնել և զբաղվել գյուղատնտեսական մթերքի առևտրով: Իրավունք ունի՞, թե՞ ոչ, և արդյո՞ք հարկեր պետք է վճարի և եթե այո, ապա ի՞նչ հարկ:

Էլեկտրոնային դրամարկղային գրքերի լրացնելու հետ կապված

Նարչիկ.

Հարգելի կոլեգաներ,
ե՞րբ դրամարկղային գրքերը պարտադիր պետք է էլեկտրոնային եղանակով լրացնել: Ի՞նչ նորություններ կան, որ հասարակական կազմակերպությունները պետք է իմանան և կիրառեն:

ԱՁ օրգանական ելակ է աճեցնում ու իրացնում

Մարիամ.

Բարև ձեզ, եթե ես օրգանական ելակ եմ աճեցնում ու իրացնում ու գրանցվում եմ որպես ԱՁ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:

Բնապահպանական հարկ բնապահպանական վճարի փոխարեն

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, եթե կարող եք: Ինչու՞ 2018թ-ից բնապահպանական վճարի փոխարեն կօգտագործվի բնապահպանական հարկ հասկացությունը: Եվ ի՞նչ տարբերություն կա այդ երկու հասկացությունների միջև:

Ինչպե՞ս խուսափել վարչական տուգանքից

Aram Harutyunyan.

Բարև ձեզ: ԱՁ-ն 2017-ի հունվար ամսից ժամանակավորապես չի գործում, իսկ 2017-ի ապրիլի 20-ին ես տվել եմ 2016-ի եկամտային հարկի պարզեցված հաշվետվություն՝ այսինքն 5 օր ուշացրել եմ, քանի որ ԵԿԵՆԳ-ի ծանրաբեռնվածության պատճառով էլ. ստորագրությունս ակտիվ չէր, դրանով խախտել եմ եկամտային հարկի մասին օրենքի 22 հոդվածի 1 կետը, և առաջացել է վարչական իրավախաղտման համար տուգանք։

Խնդրում եմ պատասխանեք` կա՞ արդյոք վճռաբեկ դատարանի նախադեպ, որով կմեղմանա հանգամանքը, որ ստորագրությունս ակտիվ չի եղել, կամ ուրիշ ի՞նչ կերպով կարող եմ խուսափել տուգանքից։ Կանխավ` շնորհակալություն։