Day: July 19, 2017

Սաթենիկ Դաջունց

Անուն, Ազգանուն` Սաթենիկ Դաջունց
Էլ. փոստ` dajunc1993 շնիկ mail.ru
Հեռախոս` 095117545
Պաշտոն` հաշվապահ
Բովանդակություն` Ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը,ունեմ մասնագիտական փորձ,տիրապետում եմ ՀԾ-6,MC Office, E-invoicing ծրագրերին
Ցանկալի աշխատավարձ` 20 000 – 25 000 դրամ ԱՁ-ների հաշվապահություն, 200 000 դրամ և ավելին լրիվ դրույքով հաշվապահի աշխատանքի պարագայում
Այլ նշումներ` գործող հաշվապահ եմ, կվարեմ ԱՁ-ների հաշվապահություններ, ցանկալի է ազատ գրաֆիկով

Հիմնական միջոցների դուրսգրում

Արևիկ.

Ի՞նչ նորմատիվ ակտերով է կարգավորվում հիմնական միջոցների դուրսգրման գործընթացը:

Շահութահարկի կանխավճարի հաշվարկ

Էլեն.

Ըստ Շահութահարկի մասին օրենքի հոդված 47.2-ի շահութահարկի կանխավճարը կատարվում է յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18.75 տոկոսի չափով: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք հուլիսի 15-ին կատարվող կանխավճարը որոշելու համար պետք է երկրորդ եռամսյակի շահութահարկին նորից գումարենք նախորդ տարվա շահութահարկի փաստացի մեծությունը և նոր դրանից տոկոսով հաշվենք կանխավճարը:

Արդյո՞ք գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման

Սամվել.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել կողմնորոշվելու հետևյալ հարցում.
ՊՈԱԿ-ը փոխառության պայմանագրով ձեռք է բերել վառելիք 5 ամսվա ընթացքում նույնքան վառելիք վերադաձնելու պայմանով: ՊՈԱԿ-ը համարվում է ԱԱՀ վճարող:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի “Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք”:

Համաձայն Ավելացված արժեքի հարկի մասին օրենքի “ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում`
1) ապրանքների մատակարարումը՝ գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով”:

Խնդրում եմ պատասխանել` գործարքը ԱԱՀ-ով հարկման ենթակա է, թե՞ ոչ, և հարկային հաշիվ դուրս գրելու կարիք կա՞ արդյոք:

Շրջանառության հարկի մասին օրենքի 7 հոդվածի 1.1 կետ

Ռոբերտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
Շրջանառության հարկի մասին օրենքի 7 հոդվածի 1.1 կետում ասվում է, որ շրջանառության հարկի գումարը նվազեցվում է ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարի չափով, խնդրում եմ պատասխանեք` արդյո՞ք մաքսատուրքն էլ պետք է ներառվի, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Ընկերությունը զբաղվում է բնական սեղմված գազի իրացմամբ

Լարիսա.

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել` բնական սեմղված գազի իրացմամբ զբաղվող կազմակերպությունը իրացման համար վճարվող ակցիզային հարկի գումարը կարո՞ղ է արդյոք ծախս համարել: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս է հարկվում արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքի գործունեությունը

Ալբերտ.

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է, թե հարկվու՞մ է արդյոք և ինչպե՞ս է հարկվում արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքի գործունեությունը։ Օրինակ՝ ամերիկյան Nasdaq-ից բաժնետոմսեր գնել-վաճառելուց։ Ըստ նոր օրենսգրքի 149 հոդվածի՝ արժեթղթերի առք ու վաճառքի արդյունքում առաջացած հասույթը դիտարկվում է որպես նվազեցվող եկամուտ, հետևաբար չի հարկվում։ Ի՞նչ մտքերով կամ պարզաբանումներով կարող եք կիսվել այս թեմայի շուրջ։