Daily Archive: 01/08/2017

Aug 01 2017

Ինչպե՞ս է հաշվարկվում բժիշկների աշխատավարձը

arcax1988.

Հարգելի հաշվապահներ, որպես սկսնակ կուզենայի իմանալ Ձեր կարծիքը մի երկու հարցի վերաբերյալ. 1. Բուժհաստատության, որը աշխատում է 5 օրյա աշխատանքային գրաֆիկով, միջին և կրտսեր անձնակազմի աշխատանքի վարձատրությունը ինչպե՞ս է իրականացվում գիշերային և շաբաթ-կիրակի օրերի համար, եթե նրանց աշխատանքային ժամը սկսվում է 09:00-ից մինչև հաջորդ օրվա 09:00 և ժամի տարիֆային արժեքը 435 դրամ է:
2. Ընկերության հիմնական Բժիշկների վարձատրությունը, որոնք ժ.17:00-ից հետո մինչև առավոտվա 09:00 հերթապահում են, գիշերային ժամերի և շաբաթ-կիրակի օրերի համար, որոնց ժամի տարիֆային արժեքը 450 դրամ է:
3. Եվ այն բժիշկների գիշերային ժամերի և շաբաթ-կիրակի օրերի վարձատրությունը, որոնք հրամանով ընդունված են որպես հերթապահող բժիշկներ և աշխատանքային ժամը սկսվում է 17:00-ից մինչև 09:00 աշխատանքային օրերին և շաբաթ-կիրակի օրերին 09:00–ից մինչև հաջորդ օրվա 09:00 ( որոնց ժամի տարիֆային արժեքը նույնպես 450 դրամ է):

Aug 01 2017

Նպաստի վճարում կազմակերպության լուծարման դեպքում

Marina.

Բարև ձեզ: Ես ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ պետք է գնամ նոյեմբերին, բայց մեր կազմակերպությունը լուծարվում է: Այդ դեպքում ես ինչպե՞ս և ումի՞ց եմ ստանալու իմ ֆիզ. արձակուրդի գումարը: Կամ ստանալու եմ ընդհանրապես:

Aug 01 2017

Արդյո՞ք պետք է հաշվարկել մայրության նպաստը ժամանակավոր պայմանագրի դեպքում

Հայա.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե աշխատողին ընդունել ենք աշխատանքի (աշխատանքային պայմանագրով) որոշակի ժամկետով՝ 01.12.16-01.12.17 թթ. ժամանակահատվածի համար, ու աշխատողը 15.11.17 թ-ից գտնվելու է ֆիզ. արձակուրդում, արդյո՞ք պետք է հաշվարկենք և վճարենք մայրության նպաստը, տանք երեխայի խնամքի արձակուրդ և պայմանագրի ավարտից հետո աշխատողը համարվում է կազմակերպության աշխատակից:
Կանխավ շնորհակալություն:

Aug 01 2017

BMB Partners

Ընկերություն՝ BMB Partners
Էլ. փոստ՝ t.v.mirzoyan շնիկ yandex.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ցանկալի է ավտոպահեստամասերի ոլորտում աշխատանքային փորձով, գործառույթները՝ ներմուծման ձևակերպում, ԵՏՄ հաշվետվությունների ներկայացում (հարկային հայտարարագիր, հայտարարություն, մաքսային վիճակագրական ձև) , ինքնարժեքի հաշվարկ, մանրամեծածախ վաճառք և դրանց հետ կապված այլ գործառույթներ: Բարձր աշխատավարձ: CV-ները ներկայացնել հետևյալ էլեկտրոնային հասցեին t.v.mirzoyan շնիկ yandex.ru

Aug 01 2017

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ԱԱՀ հաշվարկի մեջ ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների և ծառայությունների տողում պետք է արտացոլել ստացված վարկի համար բանկին վճարված տոկոսները, միջնորդավճարները, կանխիկացման համար գանձնված գումարները: Շնորհակալություն:

Aug 01 2017

Արդյո՞ք պետք է հաշվարկել սոցիալական վճար

Արման.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք հուլիս ամսվա համար արդեն պետք է հաշվարկենք սոցիալական վճար բոլոր 1974թ.-ից հետո ծնված աշխատողների համար: Շնորհակալություն:

Aug 01 2017

Կազմակերպությունը վարձակալությամբ տարածք է տրամադրել այլ կազմակերպության

Շավարշ.

Բարև ձեզ:
ՍՊԸ 1-ը (որի տնօրենը նաև 100% բաժնետերն է, և չունի վարձու աշխատող) անշարժ գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա տարածք է տրամադրել ՍՊԸ 2-ին, ՍՊԸ 1-ը հարկվելու է շրջանառության հարկով: Խնդրում եմ պարզաբանել, արդյո՞ք ՍՊԸ 1-ի տնօրենը պետք է գրանցվի որպես աշխատող և ներկայացնի ամսեկան եկամտային հարկի հաշվետվություն: