Daily Archive: 03/08/2017

Aug 03 2017

ԱԱՀ հաշվանցման հետ կապված

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների իրականացման դեպքում ԱԱՀ վճարողների կողմից առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման և (կամ) վերադարձման օրենքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում: Իսկ այդ առանձնացված ԱԱՀ-ի գումարները վերաբերվում են բոլո՞ր հարկային հաշիվներին, թե՞ միայն այն հարկային հաշիվներին, որտեղ կոնկրետ նշված է այն հասցեն, որտեղ գտնվում է տվյալ առևտրի կենտրոնը: Հաշվանցման ենթակա՞ են այն հարկային հաշիվներից կուտակված ԱԱՀ-ի գումարներն, որոնք դուրս են գրվել այլ հասցեով, որտեղ աշխատում են նույն կազմակերպության վարչակազմի աշխատողները:

Aug 03 2017

Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն

Ընկերություն` Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Տիգրան Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար կիսաֆաբրիկատի արտադրամասում
Աշխատանքի նկարագրություն` Կիսաֆաբրիկատների արտադրամասում պահանջվում է մինչև 35տ. 1C ծրագրի իմացությամբ աղջիկ հաշվետար: Գրաֆիկը՝ 09:00-18:00, կիրակի հանգիստ; Աշխատավարձը՝ 100.000 դրամ: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 1072
Աշխատավարձ` 100 000 դրամ

Aug 03 2017

Վերջնահաշվարկի հետ կապված

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Հարցս հետևյալն է՝ 1994-2017 թվականը աշխատել եմ համայնքապետարանում: 2017 թվականի հունվարից ազատվել եմ աշխատանքից: Աշխատանքային պայմանագիր գործատուի հետ կնքվել է 2006 թվականին: 1994 -2006 թվականները ամենամյա արձակուրդ չեմ գնացել և վերջնահաշվարկի ժամանակ տվել են վերջին 3 տարվա արձակուրդայինս, այժմ անցել է 6 ամիս, և ես ցանկանում եմ բողոքարկել մնացած արձակուրդայինիս համար: Խնդրում եմ ասել` իրավունք ունե՞մ բողոքարկելու և եթե այո` օրենքի ո՞ր կետով:Նշեմ նաև, որ ունեմ գործատուի հետ համաձայնագիր վերջնահաշիվս ստանալու պահին:

Aug 03 2017

Հարց աշխատանքային օրեսգրքից

Եթե աշխատողը մեկ անգամ ծանուցվելուց, բայց աշխատանքից չազատվելուց հետո համարվում է անորոշ ժամկետով պայմանագրով աշխատող, ո՞ր դեպքում գործատուն իրավունք ունի նրան ազատել աշխատանքից: