Daily Archive: 07/08/2017

Aug 07 2017

“Նինջա-կան մարտարվեստի ֆեդերացիա” ՀԿ

Ընկերություն` “Նինջա-կան մարտարվեստի ֆեդերացիա” ՀԿ
Հասցե` ք. Երևան, Ավան-Առինջ թ., 1մ/շ
Հեռախոս` 043-07-76-67
Էլ. փոստ` ninja-kan շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվապահ
Աշխատավարձ` 10 000 – 15 000 (նախնական)

Aug 07 2017

Անձը կանխավճար է կատարել հյուրանոցային ծառայության դիմաց

Կարեն.

Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը կանխավճար է կատարել հյուրանոցային ծառայության դիմաց, իսկ մնացած գումարը վճարելու է փոխանցումով ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո: Կանխավճարի համար տրամադրվել է ՀԴՄ կտրոն: Հարց. ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո հաշիվը գրվելու է ամբողջ գումարի, թե՞ տարբերության մասով: Շնորհակալություն:

Aug 07 2017

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ապրանքներ է ներմուծել

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը առաջին անգամ է ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծում: Խնդրում եմ ասել` ի՞նչ նրբություններ կան տվյալ հարցի շուրջ, ինչպե՞ս է կատարվում մաքսազերծումը, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՀՏ: Նախապես շնորհակալություն:

Aug 07 2017

Էլեկտրոնային դրամարկղային գիրք

Հարութ.

Գործընկերներ, ե՞րբ է պարտադիր դառնալու էլեկտրոնային դրամարկղային գիրքը: Շնորհակալություն:

Aug 07 2017

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով

Արմեն.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով: Արդյո՞ք հաստատագրված վճարը դուրս է գալու 2018թ-ից, և այդ դեպքում ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրման գործունեությունը: Շնորհակալություն: