Daily Archive: 17/08/2017

Aug 17 2017

Գործուղման հրամանի օրինակ

Տաթև.

Բարև ձեզ, խնդրում եմ գործուղման հրամանի օրինակ ուղարկել: Կանխավ շնորհակալություն:

Aug 17 2017

ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոն

Ընկերություն` ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոն
Հասցե` Կորյուն 19ա, գր. 38
Հեռախոս` 010 58 49 45, 099 58 49 45, 094 58 49 45, 055 58 49 45
Էլ. փոստ` info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար-օպերատոր
Աշխատանքի նկարագրություն` Կազմակերպության մասին` պարենային ապրանքների ներմուծում Պարտականություններ` կանխիկ գործարքների գրանցում, պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում, պահեստի շարժի ապահովում, անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում, գլխավոր հաշվապահի այլ առաջադրանքների կատարում: Պահանջներ` բարձրագույն կրթություն, MS Office, 1С ծրագրի-ի (8.2) իմացություն: Աշխատանքային փորձ` ոչ պակաս, քան 1 տարի Տարիք` 22-35 Սեռ` իգական Աշխատանքի տևողությունը` լիարժեք աշխատանքային օր Աշխատանքային ժամեր` 09.00 – 18.00 Աշխատավարձ ` 100.000 AMD Պահանջվող փաստաթղթեր` ռեզյումե աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ: Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ, փորձաշրջանը` 1 շաբաթ:
Աշխատավարձ` 100 000
Այլ նշումներ` Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայք-էջը ՝ www.accept.am կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարվ ՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45:

Aug 17 2017

Անձը իր այգում մոշ է աճեցնում

Arman.

Բարև ձեզ, ես իմ այգում (300 քառ․ մ․) մոշ եմ աճեցնում, մյուս տարի արդեն բերք կհավաքեմ: Բերքը վաճառելու համար պե՞տք է գրանցվեմ որպես Ա/Ձ և ի՞նչ հարկ պետք է մուծեմ:

Aug 17 2017

Մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում

MARIAM.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում, ինչպես սովորական խանութ` շրջանառության հարկով, թե՞ գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա: Նախապես շնորհակալություն:

Aug 17 2017

Ծրագրի ուսուցողական գիրք

Խնդրում եմ, եթե կարող եք, ուղարկեք “ՀԾ հաշվապահություն” ծրագրի ուսուցողական գիրք: Նախապես շնորհակալություն:

Aug 17 2017

Ինչպե՞ս կարող ենք ստուգել` ունե՞նք տույժ կամ տուգանք

Շուշանիկ.

Բարև ձեզ: Իսկ ինչպե՞ս կարող ենք ստուգել` ունե՞նք տույժ կամ տուգանք, թե ոչ: Ուշացրել ենք եկամտային հարկի վճարումը, պետք է յուրաքանչյուր օրվա համար վճարենք 0.15 տոկոս տույժ: Հնարավո՞ր է որևէ տեղ տեսնել` որքան է կազմում այս պահի դրությամբ կուտակված գումարը: Շնորհակալություն: