Day: September 7, 2017

Yeremyan Projects

Ընկերություն` Yeremyan Projects
Հասցե` Երևան, Տերյան փող., 8 շենք
Հեռախոս` +374 10 605060, +374 99 555389
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Ավագ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ • Հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում՝ պահպանում, սահմանված կարգով արխիվացում. հաշվապահական գրքերի/մատյանների վարում և քաղվածքների պատրաստում. • Ընկերության հաշվապահական հաշվառման համար տեղեկությունների հավաքագրում, հաշվապահական հաշվառման վարում և ֆինանսական հաշվետվությունների կազմում ու ներկայացում համապատասխան մարմիններին. • Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում. • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում. • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և անհրաժեշտության դեպքում վճարում. • Գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում ՀԾ հաշվապահ ծրագրով. Պահանջվող Հմտություններ • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, • Համակարգչի լավ իմացություն • Հայկական ծրագրերի իմացություն • Նվազագույնը 3 տարվա հաշվապահական փորձ • Ճշտապահություն, ազնվություն • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն • Սթրեսակայունություն • Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն • Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն