Day: September 11, 2017

Կանանց իրավունքների կենտրոն

Ընկերություն` Կանանց իրավունքների կենտրոն
Հասցե` Երևան
Էլ. փոստ` info շնիկ wrcorg.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Կանանց իրավունքների կենտրոնը փնտրում է իգական սեռի աշխատասեր և մոտիվացված անձնավորության, ով կիրականացնի կազմակերպության հաշվապահական գործառույթները: Աշխատանքային օրերն են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10-ից – 18:30: Աշխատանքային փորձը հասարակական կազմակերպությունում պարտադիր է: Պահանջվող հմտություններ: – Բարձրագույն մասնագիտական կրթություն, – MS Office, 1C, ՀԾ հաշվապահ, E-invoicing, Հարկային օրենսդրության, Աշխատանքային օրենսդրության գերազանց տիրապետում և այլն – ՀՀ-ում ՀԿ ոլորտի առանձնահատկությունների տիրապետում, – Պատասխանատվության զգացում և վերջնաժամկետին առաջադրանքն ավարտելու ունակություն, – Նոր գիտելիքներ ձեռք բերելու և արագ սովորելու ունակություն, CV-ներն ուղարկել info շնիկ wrcorg.am հասցեին:

Հաշվապահական ծրագրի ուսուցում

Նաիրա.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ հայտնեք ինձ` ո՞ր ուսուցման կենտրոնում կարելի է որակյալ 1С ծրագիր սովորել: Շնորհակալություն:

Կոսմետոլոգի և լազերային էպիլացիայի ծառայություններ

Սերգեյ.

Բարև ձեզ:

Կարո՞ղ եք ինձ հուշել` կոսմետոլոգի և լազերային էպիլյացիայի ծառայությունները արտոնագրային վճարով հարկվու՞մ են, թե՞ ոչ:

Մայրության նպաստի ստացում ԱՁ-ի կողմից

Հրաչյա.

Բարև ձեզ, մի հարց. կնոջս անունով ԱՁ ունենք, և ինքը հղի է, խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք դեկրետային գումար ստանանք, եթե այո` ասեք ինչպես: