Month: October 2017

Վարկային կազմակերպություն

Ընկերություն` վարկային կազմակերպություն
Հասցե` ք. Երևան
Էլ. փոստ` karinesarg շնիկ yahoo.com
Թափուր աշխատատեղ` վակային կազմակերպության գլխավոր հաշվապահ
Այլ նշումներ` թեկնածուն պետք է ունենա վարկային կազմակերպությունում գլխավոր հաշվապահ աշխատելու լիցենզիա, կամ պատրաստ լինի անմիջապես հանձնել քննություն և ձեռք բերել այն:

Էլեկտրոնային հաշվետվությունների էջում բացվում է ծանուցում-պատուհան

Լալա.

Բարև ձեզ:
Վերջերս էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելու համար նախատեսված էջում բացվում է ծանուցում-պատուհան: Ինչի՞ հետ է այն կապված և ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում: Ա/Ձ-ի հետ կապված ի՞նչ գործողություններ պետք է անել, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան: Նախապես շնորհակալություն:

Տաբելի վարում առանց ներքին հրամանի

Sona.

Եթե աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր շարունակել ենք վարել, բայց ներքին հրաման չենք տվել, շա՞տ կոպիտ խախտում է: Շնորհակալություն:

Ա/Ձ ցանկանում է աշխատել ՏՏ ոլորտում

Հարութ.

Ա/Ձ պետք է գրանցվի, որը պետք է աշխատի IT ոլորտում: Կասե՞ք` ի՞նչ հարկեր է տալու, և անհրաժե՞շտ է արդյոք նրան ՀԴՄ: Կանխավ շնորհակալություն:

Ինչպիսի՞ հարկեր կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար

Յուլիա.

Բարև ձեզ:

Ինչպիսի՞ հարկեր, լրացուցիչ վճարումներ կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար, եթե նա կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր ԱՁ-ի հետ, ընդ որում պայմանագիրը նոտարով հաստատված չէ: Եվ արդյո՞ք այսպիսի պայմանագիրը իրավաբանական ուժ ունի:

Քանի՞ ամսական հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի

Լիլիթ.

Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել:
Ես ընդունվել եմ աշխատանքի 3 ամսական հղի կարգավիճակով, երեք ամիս փորձաշրջանից հետո (համոզված եմ` դեկրետային չվճարելու պատճառով) ուզում են ազատել աշխատանքից` պատճառաբանելով, որ 6 ամսական հղիությամբ չեն կարող ընդունել աշխատանքի:
Քանի՞ ամսական հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի:

Աշխատողը կորցրել է աշխատանքային գրքույկը

Մարիամ.

Բարև ձեզ, ես դուրս եմ եկել աշխանքից: Ինչպե՞ս կարող եմ իմանալ` քանի տարվա ստաժ ունեմ օնլայն տարբերակով, ես կորցրել եմ աշխատանքային գրքույկս:

Ռուզաննա Բալույան

Անուն, Ազգանուն` Ռուզաննա Բալույան
Էլ. փոստ` Ruzanna.baluyan շնիկ gmail.com
Հեռախոս` 055320226
Պաշտոն` Գլխավոր հաշվապահի օգնական, Հաշվետար
Բովանդակություն` Գլխավոր հաշվապահի կողմից առաջադրանքների իրականացում
Ցանկալի աշխատավարձ` 130 000

Մերի Ղազարյան

Անուն, Ազգանուն` Մերի Ղազարյան
Էլ. փոստ` gh.mary շնիկ mail.ru
Հեռախոս` 37493163174
Պաշտոն` Հաշվապահ
Բովանդակություն` Կիրականացնեմ հաշվապահական հաշվառման վարում տանից․ -հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացում -ԵՏՄ ապրանքների ներմուծման հարկային հայտարարագրերի և հայտարարության էլեկտրոնային կազմում։ Ունեմ համապատասխան աշխատաքային փորձ խոշոր հարկ վճարող, ներմուծող կազմակերպությունում։
Այլ նշումներ` Համակարգչային գերազանց գիտելիքներ, e-Invoicing, trade.gov.am , taxservice.am, ՀԾ-6

Լուսինե Աղաբաբյան

Անուն, Ազգանուն` Լուսինե Աղաբաբյան
Էլ. փոստ` Lusine_aghababyan շնիկ mail.ru
Հեռախոս` +374 77 34 97 75
Պաշտոն` Գլխավոր հաշվապահի օգնական
Բովանդակություն` Հարկային և հաշվարկկային հաշիվների դուրս գրում, անց կացում ՀԾ ծրագիր, ստացված հաշիվների անց կացում ծրագիր, բանկային քաղվածքների անց կացում,ՀԴՄ-ների անց կացում,վիճակագրական ձևերի լրացում, դրամարկղային գգրքի վարում, գործուղման համարր անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում, եկամտային հարկի հաշվետվությունների կազմում, կրճատ հաշիվների կազմում և այլն:
Ցանկալի աշխատավարձ` 100 000-120 000դր

“Գործ բոլորին” կադրային կենտրոն

Ընկերություն` “Գործ բոլորին” կադրային կենտրոն
Հասցե` Կոմիտաս 51, 2-րդ հարկ, 12 սենյակ
Հեռախոս` 238002, 093 727355, 099 727355, 055 727354
Էլ. փոստ` gortsbolorin շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Ծառայություններ մատուցող ընկերությունում պահանաջվում է հաշվապահ: Պահանջներ: Համապատասխան բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ: Տիրապետել MS Office փաթեթի և 1C ծրագրերին: Հիմնական միջոցների իմացություն (ստանդարտ 16): Պարտականություններ: -Կադրային գործավարություն, -Աշխատավարձ հաշվել, -Ծառայողական այլ հանձնարարությունների կատարում: Աշխատանքային գրաֆիկ: 5-օրյա, ժամերը՝ 09:00-18:00:
Աշխատավարձ` 200.000 դրամից սկսած
Այլ նշումներ` Մանրամասների համար զանգահարել՝ 238002, 099 727355, 055 727354, 093 727355 (երկուշաբթիից ուրբաթ 10:00-19:00, շաբաթ օրը` 10:00-17:00): Էլ. հասցե gortsbolorin շնիկ gmail.com

OneSoft

Ընկերություն` OneSoft
Էլ. փոստ` info շնիկ onesoft.am
Թափուր աշխատատեղ` Accountant
Աշխատանքի նկարագրություն` OneSoft is seeking a professional Accountant with a strong knowledge of accounting and work experience in the relevant field.
Այլ նշումներ` JOB RESPONSIBILITIES: – Make suggestions for appropriate changes according to legislative tax policy; – Work with 1C and 1C:ERP accounting programs; – Prepare and analyze accounting records, financial statements and other financial reports; – Compile and present reports, budgets, business plans, commentaries and financial statements; – Discover system defects, give optimal solutions and recommendations; – Provide training courses and perform related work as assigned.

Եթե կազմակերպության միակ հիմնադիրը նաև տնօրեն է

Margarit.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե հնարավոր է` պատասխանեք իմ հետևյալ հարցին.
Եթե կազմակերպության միակ հիմնադիրը նաև տնօրեն է, ապա տնօրենի աշխատավարձը նվազեցնելու համար, հիմնադիր ժողովի արձանագրությունը պարտադի՞ր է, թե՞ հիմնադրի որոշումը բավական է:
Եթե կա որևէ օրենքից հղում, խնդրում եմ նշեք: Շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք:

Առցանց առևտուր իրականացնելու համար

Արթուր.

Բարև ձեզ:
Ես կցանկանայի իմանալ` օնլայն մանրածախ առևուր իրականցնելիս Ա/Ձ-ով ՀԴՄ պե՞տք է ունենալ, և ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:

Շնորհակալություն:

“Հարկային պարտավորություններ” բաժին

Արթուր.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ձեզ մոտ “Հարկային պարտավորություններ” բաժինը ճիշտ է ցույց տալիս հարկերի գծով պարտքերն ու գերավճարները: Եվ ընդհանրապես արդյո՞ք դրանք ճիշտ թվեր են, թե՞ հնարավոր է ՀՏ ծրագրային խնդիրների հետ կապված սխալներ լինեն:

ԱՁ-ն իր գործունեությունն իրականացնում է հանրային սննդի ոլորտում

Անժելա.

Հարգելի մասնագետներ,

ԱՁ-ն իր գործունեությունն իրականացնում է հանրային սննդի ոլորտում: Սննդի առաքմամբ չի զբաղվում: Իրացումը կազմակերպվում է տեղում (ինքնասպասարկում): Միաժամանակ ջուր, սառը ըմպելիք արտադրող ընկերություններից ստացված ջրեղենի և սոկեղենի վաճառքը (որն ըստ էության նույնպես տեղում է իրացվում) դիտարկվում է որպես մանրածախ առևտուր և հարկվում է շրջանառության հարկով:
Հարց 1. Արդյո՞ք ճիշտ է ջրեղենի վաճառքը համարել շրջ. հարկով հարկվող գործարք (կարծիք կա, որ դա նույնպես պետք է դիտարկվեր որպես արտոնագրային վճարով գործունեություն):
Հարց 2. Շուկայից ձեռք բերումները, որոնք հիմանվորված չեն փաստաթղթերով, այս դեպքում պե՞տք է 11% եկամտային հարկով հարկվեն:

Ի պահի ձևակերպում հաշվապահական ծրագրում

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ասեք` Հայկական ծրագրում որևէ կազմակերպությունից ապրանք ի պահ վերցնելը կամ տալը ինչպե՞ս է ձևակերպվում: Նախապես շնորհակալ եմ:

Եվրոպայից ներմուծման հաշվառումը

Dina.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մեր ՍՊԸ աշխատել է միայն ԵՏՄ երկրների հետ, կարո՞ղ եք պատասխանել` Եվրոպայից ներմուծումը և արտահանումը, հաշվապահության հաշվարկը և ընթացակարգը ինչո՞վ է տարբերվում ԵՏՄ-ից: Կարո՞ղ եք գրել` որտեղ կարող եմ կարդալ Եվրոպայից ներմուծման և արտահանման մասին: Շնորհակալություն:

Զբոսաշրջային կազմակերպությունների արտոնությունները ՀՀ-ում

Ռոզա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կցանկանայի իմանալ` ինչպիսի՞ հարկային առանձնահատկություններ ունեն զբոսաշրջային կազմակերպությունները ՀՀ-ում, արդյո՞ք կան որոշակի արտոնություններ, եթե այո, կնշե՞ք` որ դեպքերում: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատանքային գրքույկում պետք է նշվի անձի ֆիզ արձակուրդ գնալը

Naira.

Հարգելի հաշվապահներ,
Խնդրում եմ տեղեկություն տվեք ինձ ներքոնշյալ հարցի վերաբերյալ։
Արդյո՞ք աշխատանքային գրքույկում պետք է նշվի անձի ֆիզ արձակուրդ գնալը, եթե իր փոխարեն (իր պաշտոնին) մեկ այլ անձ է ընդունվել աշխատանքի տվյալ ժամանակաշրջանի համար (ժամանակավոր)։ Կանխավ շնորհակալ եմ։

“ԴԱՎԻԹ ԷՆԵՐՋԻ” ՍՊԸ

Ընկերություն` “ԴԱՎԻԹ ԷՆԵՐՋԻ” ՍՊԸ
Հասցե` ք.Երևան, Կոմիտաս 34-18
Հեռախոս` +37493000690
Էլ. փոստ` info.denergy շնիկ yandex.com
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Շինարարական կազմակերպությանը պահանջվում է գլխավոր հաշվապահ լրիվ աշխատանքային օրվա զբաղվածությամբ: Մասնագիտական աշխատանքային փորձը և հաշվապահական ծրագրերի գերազանց իմացությունը պարտադիր է, շինարարական ընկերությունում աշխատանքային փորձը՝ ցանկալի: Աշխատավարձը 200 000 դրամ: Համապատասխան թեկնածուները ինքնակենսագրական/ռեզյումե ներկայացնեն info.denergy շնիկ yandex.com հասցեին (զանգահարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում):
Աշխատավարձ` 200.000

“Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն

Ընկերություն` “Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Կոմիտաս 51, 2-րդ հարկ, 12 սենյակ
Հեռախոս` 238002, 093 727355, 099 727355, 055 727354
Էլ. փոստ` gortsbolorin շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Բարձրակարգ հյուրանոցում պահանաջվում է հաշվապահ: Պահանջներ: Համապատասխան բարձրագույն կրթություն և աշխատանքային փորձ: Տիրապետել ՀԾ ծրագրին: Պահանաջվում է նաև անգլերեն լեզվի լավ իմացություն: Պարտականություններ: Ընթացիկ ձևակերպումների իրականացում, բանկային փոխանցումների կատարում և այլն: Աշխատանքային գրաֆիկ: 5-օրյա, ժամերը՝ 09:00-18:00:
Աշխատավարձ` 130 000 – 150 000 դրամ
Այլ նշումներ` Մանրամասների համար զանգահարել՝ 238002, 099 727355, 055 727354, 093 727355 (երկուշաբթիից ուրբաթ 10:00-19:00, շաբաթ օրը` 10:00-17:00): Էլ. հասցե gortsbolorin շնիկ gmail.com

Արդյո՞ք մանկավարժը կարող է աշխատել համատեղությամբ

Վարդուհի.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ պատասխանել` արդյո՞ք մանկավարժը կարող է համատեղությամբ աշխատել 1.5 դրույքով, և ո՞ր օրենքի համաձայն:

Ալկոհոլ վաճառելու լիցենզիա

Շողեր.

Ինչպե՞ս կարող եմ ստանալ ալկոհոլ վաճառելու լիցենզիա, և որտե՞ղ դիմել սնունդ վաճառելու համար: Հանրային սննդի կետ բացելու համար ի՞նչ ուրիշ թույտվություներ են անհրաժեշտ:

Մայրության նպաստի վերաբերյալ

Մարիամ.

Բարև ձեզ: Ես սեպտեմբերի 1-ից ընդունվել եմ պետական աշխատանքի: Բայց ունեմ 15 տարվա աշխատանքային ստաժ: Նոյեմբերին պետք է ֆիզ. արձակուրդ գնամ: Արդյո՞ք կարող եմ հրաժարվել ֆիզ. արձակուրդից, այսինքն՝ ֆիզ. արձակուրդ չգնալ, փոխարենը՝ երբ գա ծննդաբերության ժամանակը, վերցնեմ բյուլետեն: Հիվանդանոցում հաշվառված եմ որպես չաշխատող: Ապրում եմ Արցախում, բալիկի լույս աշխարհ գալու առթիվ, եթե ֆիզ. չգնամ, չե՞մ կարող օգտվել երեխայի միանվագ ծննդյան գումարից: Եվ արդյո՞ք այս դեպքում օրենքի խախտում արած չեմ լինի: Եվ վերջապես, ինձ հասնու՞մ է ֆիզ. արձակուրդի գումար, եթե հունիսի 1-ից ազատված եմ եղել աշխատանքից: Կանխավ շնորհակալություն:

Եթե ՓԲԸ բաժնետերը ունի 1 տոկոս բաժնեմաս

էրիկ.

Եթե փակ բաժնետիրական ընկերության բաժնետերը ունի 1 տոկոս բաժնեմաս և չի ուզում այն վաճառել, մյուս 99 տոկոսի բաժնետերը կարո՞ղ են ստիպել օրենքի սահմանում վաճառել այդ բաժնեմասը:

Անձը ցանկանում է այլ երկրից տեղափոխվել Հայաստան

Հայկ.

Ես Իտալիայից իմ անձնական մեքենայով և գույքով ցանկանում եմ տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանում, ինձ Սփյուռքի նախարարությունից ասել են, որ եթե ես իմ անձնական ավտոմեքենայով և գույքով գամ Հայաստան, մաքսատանը կարող եմ հարկ չմուծել, կարո՞ղ եք ինձ ասել` ի՞նչ ընթացակարգով է դա տեղի ունենում, և արդյո՞ք իմ անձնական ավտոմեքնայով տեղափովելու համար ես որևէ հարկ մուծելու եմ, թե ոչ:

Եթե ՍՊԸ-ն իրեն պատկանող անշարժ գույքը վաճառում է

Էդուարդ.

Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք հասկանալ` եթե ՍՊԸ-ն իրեն պատկանող անշարժ գույքը վաճառում է, ինչքա՞ն հարկ պետք է վճարի: Նախապես շնորհակալություն:

ԱԱՀ վճարող համարվողը սխալմամբ աշխատել է շրջանառության հարկի դաշտում

Anna Manukyan.

Խնդրում եմ ասեք` ի՞նչ պետք է անել, եթե սխալմամբ Ավելացված արժեքի հարկի փոխարեն վճարել ենք Շրջանառության հարկ: