Day: October 3, 2017

“Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն

Ընկերություն` “Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Կոմիտաս 51, 2-րդ հարկ, 12 սենյակ
Հեռախոս` 238002, 093 727355, 099 727355, 055 727354
Էլ. փոստ` gortsbolorin շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Բարձրակարգ հյուրանոցում պահանաջվում է հաշվապահ: Պահանջներ: Համապատասխան բարձրագույն կրթություն և աշխատանքային փորձ: Տիրապետել ՀԾ ծրագրին: Պահանաջվում է նաև անգլերեն լեզվի լավ իմացություն: Պարտականություններ: Ընթացիկ ձևակերպումների իրականացում, բանկային փոխանցումների կատարում և այլն: Աշխատանքային գրաֆիկ: 5-օրյա, ժամերը՝ 09:00-18:00:
Աշխատավարձ` 130 000 – 150 000 դրամ
Այլ նշումներ` Մանրամասների համար զանգահարել՝ 238002, 099 727355, 055 727354, 093 727355 (երկուշաբթիից ուրբաթ 10:00-19:00, շաբաթ օրը` 10:00-17:00): Էլ. հասցե gortsbolorin շնիկ gmail.com

Արդյո՞ք մանկավարժը կարող է աշխատել համատեղությամբ

Վարդուհի.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ պատասխանել` արդյո՞ք մանկավարժը կարող է համատեղությամբ աշխատել 1.5 դրույքով, և ո՞ր օրենքի համաձայն:

Ալկոհոլ վաճառելու լիցենզիա

Շողեր.

Ինչպե՞ս կարող եմ ստանալ ալկոհոլ վաճառելու լիցենզիա, և որտե՞ղ դիմել սնունդ վաճառելու համար: Հանրային սննդի կետ բացելու համար ի՞նչ ուրիշ թույտվություներ են անհրաժեշտ:

Մայրության նպաստի վերաբերյալ

Մարիամ.

Բարև ձեզ: Ես սեպտեմբերի 1-ից ընդունվել եմ պետական աշխատանքի: Բայց ունեմ 15 տարվա աշխատանքային ստաժ: Նոյեմբերին պետք է ֆիզ. արձակուրդ գնամ: Արդյո՞ք կարող եմ հրաժարվել ֆիզ. արձակուրդից, այսինքն՝ ֆիզ. արձակուրդ չգնալ, փոխարենը՝ երբ գա ծննդաբերության ժամանակը, վերցնեմ բյուլետեն: Հիվանդանոցում հաշվառված եմ որպես չաշխատող: Ապրում եմ Արցախում, բալիկի լույս աշխարհ գալու առթիվ, եթե ֆիզ. չգնամ, չե՞մ կարող օգտվել երեխայի միանվագ ծննդյան գումարից: Եվ արդյո՞ք այս դեպքում օրենքի խախտում արած չեմ լինի: Եվ վերջապես, ինձ հասնու՞մ է ֆիզ. արձակուրդի գումար, եթե հունիսի 1-ից ազատված եմ եղել աշխատանքից: Կանխավ շնորհակալություն: