Day: October 28, 2017

Վարկային կազմակերպություն

Ընկերություն` վարկային կազմակերպություն
Հասցե` ք. Երևան
Էլ. փոստ` karinesarg շնիկ yahoo.com
Թափուր աշխատատեղ` վակային կազմակերպության գլխավոր հաշվապահ
Այլ նշումներ` թեկնածուն պետք է ունենա վարկային կազմակերպությունում գլխավոր հաշվապահ աշխատելու լիցենզիա, կամ պատրաստ լինի անմիջապես հանձնել քննություն և ձեռք բերել այն:

Էլեկտրոնային հաշվետվությունների էջում բացվում է ծանուցում-պատուհան

Լալա.

Բարև ձեզ:
Վերջերս էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելու համար նախատեսված էջում բացվում է ծանուցում-պատուհան: Ինչի՞ հետ է այն կապված և ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում: Ա/Ձ-ի հետ կապված ի՞նչ գործողություններ պետք է անել, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան: Նախապես շնորհակալություն:

Տաբելի վարում առանց ներքին հրամանի

Sona.

Եթե աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր շարունակել ենք վարել, բայց ներքին հրաման չենք տվել, շա՞տ կոպիտ խախտում է: Շնորհակալություն:

Ա/Ձ ցանկանում է աշխատել ՏՏ ոլորտում

Հարութ.

Ա/Ձ պետք է գրանցվի, որը պետք է աշխատի IT ոլորտում: Կասե՞ք` ի՞նչ հարկեր է տալու, և անհրաժե՞շտ է արդյոք նրան ՀԴՄ: Կանխավ շնորհակալություն:

Ինչպիսի՞ հարկեր կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար

Յուլիա.

Բարև ձեզ:

Ինչպիսի՞ հարկեր, լրացուցիչ վճարումներ կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար, եթե նա կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր ԱՁ-ի հետ, ընդ որում պայմանագիրը նոտարով հաստատված չէ: Եվ արդյո՞ք այսպիսի պայմանագիրը իրավաբանական ուժ ունի:

Քանի՞ ամսական հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի

Լիլիթ.

Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել:
Ես ընդունվել եմ աշխատանքի 3 ամսական հղի կարգավիճակով, երեք ամիս փորձաշրջանից հետո (համոզված եմ` դեկրետային չվճարելու պատճառով) ուզում են ազատել աշխատանքից` պատճառաբանելով, որ 6 ամսական հղիությամբ չեն կարող ընդունել աշխատանքի:
Քանի՞ ամսական հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի:

Աշխատողը կորցրել է աշխատանքային գրքույկը

Մարիամ.

Բարև ձեզ, ես դուրս եմ եկել աշխանքից: Ինչպե՞ս կարող եմ իմանալ` քանի տարվա ստաժ ունեմ օնլայն տարբերակով, ես կորցրել եմ աշխատանքային գրքույկս: