Day: February 15, 2018

Ի՞նչ փաստաթղթեր պետք է առկա լինեն վարորդի մոտ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը վարձակալել է բեռնատար մեքենա ապրանքներ առաքելու նպատակով: Բացի ապրանքները ուղեկցող փաստաթուղթը էլ ի՞նչ փաստաթղթեր պետք է առկա լինեն վարորդի մոտ: Շնորհակալություն:

Անձը զբաղվում է թերթի տպագրությամբ

Սվետա.

Բարև ձեզ:
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Զբաղվում եմ թերթի տպագրությամբ, աշխատում եմ ԱԱՀ դաշտում, որովհետև համաձայն համապատասխան օրենքի 15 հոդվածի 10-րդ կետի ԱԱՀ հարկից ազատված եմ, նոր հաշվետվության ձևում` “Միասնական հաշվարկ ԱԱՀ և ակցիզային հարկի” 13-ի Ա կետն է վերաբերում մեր գործառույթին, բայց հարկային օրենսգրքի հոդվածին վերաբերող պատուհանում չկա հանապատասխան հոդվածն ու կետը, խնդրում եմ օգնեք` ինչպես լրացնեմ ձևը (խնդրում եմ նշեք հղումը): Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը առցանց ավիատոմս է գնում

Արմինե.

Բարև ձեզ: Մեր կազմակերպությունը օնլայն ավիատոմս է գնում: Արդյո՞ք մենք պետք է ոչ ռեզիդենտի շահութահարկ վճարենք այս դեպքում:

ԱՁ վաճառում է զեղչի կտրոններ

Karen.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` որպես ԱՁ, զեղչի կտրոնների վաճառքի դեպքում (առաքում կամ էլեկտրոնային), ի՞նչ ձևով է իրականացվելու հարկերի մուծումը` առաքման գրքով, շրջանառության հարկով, թե այլ ձևով:

Փրոֆթաքս ՍՊԸ (ProfTax LLC)

Ընկերություն` Փրոֆթաքս ՍՊԸ (ProfTax LLC)
Հասցե` Երևան, Արշակունյաց 49-23
Էլ. փոստ` info շնիկ proftax.am
Թափուր աշխատատեղ` Փորձառու հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` “ProfTax” հաշվապահական ընկերությանն անհրաժեշտ է փորձառու հաշվապահ: Աշխատանքի պայմաններ՝ մշտական Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք Գտնվելու վայրը՝ Երևան ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. • Հաշապահական և հարկային հաշվառման վարում, • Հաշվետվությունների վերլուծում, կազմում և ներկայացում, • Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում, • Հաշվապահական ձևակերպումների իրականացում, • Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում, • Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ, • Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում, • Ներքին հաշվետվությունների կազմում: • Ֆինանսական վերլուծության միջոցների տիրապետում, • Բյուջեի պլանավորում և վերահսկում ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ. • Բարձրագույն կրթություն՝ Հաշվապահի և (կամ) Ֆինանսիստի և (կամ) Տնտեսագետի մասնագիտությամբ: • Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում: • ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի խորը իմացություն: • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն: 1C ծրագրի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն: • Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն: • Անգլերենի իմացություն: Ռուսերենի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն: • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին: • Թիմային աշխատելու ունակություն: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ. Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականները (CV) info շնիկ proftax.am էլեկտրոնային հասցեին` PDF ֆորմատով: Նամակի բովանդակություն տողում (Subject line) նշել միայն հաստիքի անվանումը (Accountant): Միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Այլ նշումներ` ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ProfTax ընկերությունը ավելի քան 10 տարի է, ինչ մասնագիտանում է ֆինանսական, հաշվապահական և հարկային ծառայությունների մատուցման բնագավառներում՝ ակտիվորեն համագործակցելով ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունների հետ: Ընկերության մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղմամբ…

Դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարի հաշվանցման վերաբերյալ

Մանե.

Դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման դիմումի ձևերը հանվել են, և տվյալ օրենքը ուժը կորցրած են ճանաչել, որևէ մեկը տեղյա՞կ է, թե ինչ պետք է լինեն այդ գումարները և ինչպես պետք է հաշվանցվեն, եթե այլևս այդ օրենքը չի գործում:

Պե՞տք է արդյոք հաշիվները ներառել ԱԱՀ հաշվարկներում

Henrik.

Բարև ձեզ: Մի հարց տամ: Եթե կազմակերպությունը հուլիս ամսից ստացված հաշվարկային հաշիվները ստորագրել է հունվարին, ապա այդ ամիսների` հուլիս-հունվար ԱԱՀ-ի հաշվետվությունները կազմելիս, պե՞տք է արդյոք այդ հաշիվները ներառել այդ հաշվետվությունների մեջ:

ՀԴՄ-ով վաճառքը գերազանցում է ստացված հաշիվ-ապրանքագրերի գումարին

Արմեն.

Բարև ձեզ։ Խնդիրը հետևյալում է. հարկայինից տեղեկացրել են, որ ՀԴՄ-ով վաճառքը գերազանցում է ստացված հաշիվ-ապրանքագրերի գումարին։ Ի՞նչ պետք է արվի նման դեպքերում։ Հաշվապահ չեմ, կներեք թերի կամ ոչ մասնագիտական հարցադրման համար։