Daily Archive: 15/03/2018

Mar 15 2018

Բենզինի և դիզելային վառելիքի ծախսի նորմաներ

Հարություն.

Հարգելի գործընկերներ, որտե՞ղ կարող եմ կարդալ բենզինի և դիզելային վառելիքի ծախսի նորմաների մասին: Շնորհակալություն:

Mar 15 2018

Կոստյումի արտադրամաս բացելու համար

Sergey Karapetyan.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ցանկանում եմ բացել կոստյումի արտադրամաս, կտորը ստանալու եմ ԵՏՄ-ից, այսինքն ոնց հասկանում եմ` մաքսազերծելու կարիք չի լինի: Կպատասխանեք` ոնց ճիշտ կլինի` ԱՁ-ով ծավալեմ գործունեություն, թե ՍՊԸ-ով, և ինչ հարկատեսակներ կգործեն:
Շնորհակալություն:

Mar 15 2018

ԱՁ չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Edvard.

Հարգելի գործընկերներ,

Ա/Ձ-ն մատուցում է համակարգչային ծառայություններ: Մինչև փետրվարի 20-ը չենք ներկայացրել Շրջանառության հարկ վճարող համարվողի հայտարարությունը: Գիտեմ, որ արդեն համարվելու ենք ԱԱՀ վճարող: Խնդրում եմ ասեք, բացի ԱԱՀ-ից էլ ի՞նչ հարկեր եմ վճարելու (եկամտային հարկն էլի՞ վճարելու եմ 5 000 դրամ, թե այլ չափով ու տոկոսներով): Կանխավ շնորհակալություն:

Mar 15 2018

ԵՏՄ ներմուծում

Բարև ձեզ:
Մաքսային վիճակագրական հաշվետվության մեջ վիճակագրական արժեքս ռուբլիյով պետք է գրեմ, իսկ տեղափոխման գումարը դրամով է: Ո՞ր օրվա փոխարժեքով պետք է փոխեմ դրամը ռուբլիի: Շնորհակալություն: