Month: April 2018

Պարտադի՞ր է նոր կազմավորվող ընկերությանը նոր սերնդի ՀԴՄ

Արման.

Բարև ձեզ: Պարտադի՞ր է նոր կազմավորվող ընկերությանը նոր սերնդի ՀԴՄ:

Մաքսազերծման գործընթացը անձամբ կատարելու համար

aram2018.

Բարև ձեզ: Ես փոքր ՍՊԸ-ի տնօրեն եմ, կատարում եմ կոսմետիկ նյութերի ներկրում-վաճառք Եվրոպայից (Նիդերլանդներ): Մինչ այժմ մաքսազերծման պրոցեսը կատավել է բրոքերի կողմից: Այժմ ցանկանում եմ դա անել անձամբ: Ո՞վ կարող է բացատրել ինձ, թե ինչպես է դա կատարվում քայլ առ քայլ, սկսած բեռնափոխադրողի ապրանքը ՀՀ տարածք ներկրելուց, մինչև մաքսատնից դա դուրս բերելը: Նկատի ունեմ` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և մաքսազերծման պրոցեսում ի՞նչ ծրագիր է անհրաժեշտ իմանալ: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:

ԱՁ եկամտային հարկի վերաբերյալ

Գագիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ մի շատ կարևոր հարցի մասին հարցնել, որը եկող տարվա սկզբին լուրջ խնդիր է առաջացնելու: Բանն այն է, որ հիմա չկա 5 000 դրամ Ա/Ձ վճարումները, և Ա/Ձ ները եկամտային հարկը վճարելու են տարեկան եկամտային հաշվարկը ներկայացնելուց հետո, իսկ դուք մտածե՞լ եք հաշվել, արտոնագրով կամ շրջ. հարկով աշխատող Ա/Ձ ները, աշխատող չունեն կամ քիչ աշխատողներ ունեն, ինչպե՞ս են նվազեցումներ անելու: Դուրս է գալիս, որ նախկին 60 000 դրամի փոխարեն վճարելու ենք մի քանի անգամ շատ: Ես խնդրում եմ ձեզ ուշադիր ուսումնասիրել այս հարցը և խորհուրդներ տալ: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել

Կարեն Հակոբյան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել շահութահարկի փոխարեն, և արդյո՞ք հնարավոր է ԱԱՀ-ի առաջացած գերավճարը հետ վերադարձնել, եթե կազմակերպությունը արտադրանքը չի արտահանում: Կանխավ շնորհակալություն:

Անձը ցանկանում է ապրանքներ ներմուծել

Հովհաննես.

Ողջույն, հարգելի հաշվապահներ:
Բացել եմ ՍՊԸ, որի 100% բաժնետեր եմ, աշխատելու եմ շրջանառության հարկով: Հարցեր՝
1. Քանի որ միայն ես եմ աշխատող, կարո՞ղ եմ ինքս ինձ աշխատավարձ չտալ, հետևաբար՝ եկամտային հարկ և սոց. վճար ևս չկատարել: Եթե ոչ, ապա նվազագույն վճարներն ինչքա՞ն են:
2. Բերելու եմ ապրանք արտասահմանից և վաճառեմ ինտերնետով` կանխիկ կամ հաշիվ-ապրանքագրով: ՀԴՄ-ն պարտադի՞ր է:
3. Հաշվապահ պե՞տք է ունենամ, թե՞ ինքս էլ կարող եմ:
4. Ունե՞նք խմբում հաշվապահ, ով ունի փորձ արտասահմանից ապրանք բերելու և մանրածախ վաճառքի մեջ:

Շնորհակալություն:

Սեմուր ընդ Կո ՍՊԸ

Ընկերություն` Սեմուր ընդ Կո ՍՊԸ
Հասցե` ք.Եղվարդ, Երևանյան խճղ.118
Հեռախոս` 010-52-24-90 (206)
Էլ. փոստ` accountant շնիկ semur.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` “Սեմուր ընդ Կո” ընկերությունը (արտադրություն) հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվետարի (մինչև 50տարեկան) ՀԾ-Հաշվապահ7 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: Պարտականություններ` -Արտադրամասի շարժի ձևակերպումներ (մուտք, ելք, տեղաշարժ, վաճառք, կոմպլեկտավորում); – Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում; – Պահանջվող Որակավորումները -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel), ՀԾ-Հաշվապահ7; -Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; -Թիմում աշխատելու ունակություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն: Աշխատանքի տևողությունը՝ երկարաժամկետ: Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant շնիկ semur.am էլ. փոստի հասցեով, նշելով պաշտոնը:
Աշխատավարձ` պայմանագրային

Կարաս ազգային սննդի ցանց

Ընկերություն` Կարաս ազգային սննդի ցանց
Հասցե` Լենինգրադյան 1
Հեռախոս` 091 01 08 66, 096 32 53 55
Էլ. փոստ` hr շնիկ karas.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Կարաս ազգային սննդի ցանցը առաջարկում է հաշվետարի թափուր աշխատանք: Պարտականությունները. Կազմել հաշվապահական փաստաթղթեր Ղեկավարի հանձնարարությամբ կատարել մուտքեր, ելքեր, ձևակերպումներ և այլ պարտականություններ Պահանջվող հմտություններ՝ Բարձրագույն կրթություն ֆինանսական, տնտեսագիտական ոլորտում MS office փաթեթի (հատկապես excel) իմացություն, այլ ծրագրերի իմացությունը կդիտվի, որպես առավելություն, Օտար լեզուների իմացությունը ցանկալի է Տվյալ աշխատանքին դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականները hr շնիկ karas.am կայքին՝ թեմա դաշտում նշելով ՛՛Հաշվետար՛՛: Հարգանքով՝ Կարաս ազգային սննդի ցանց

ACCEPT Employment Center

Ընկերություն` ACCEPT Employment Center
Հասցե` Office 38, 19A Koryun St.
Հեռախոս` +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45
Էլ. փոստ` info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ` Financial Manager
Աշխատանքի նկարագրություն` The Finance Manager is responsible for the Country financial and tax (and in some countries, purchasing, and inventory control) systems implementation. This role provides necessary information to internal and external auditors, and helps the Company minimize costs through the optimization of its financial, purchasing and inventory processes.
Այլ նշումներ` Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայք-էջը ՝ www.accept.am կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարվ ՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45

Արմֆրութ ՍՊԸ

Ընկերություն` Արմֆրութ ՍՊԸ
Հասցե` Սևանի 116/8
Հեռախոս` 041650750
Էլ. փոստ` info-armfruit շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար-օպերատոր
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվում է Հաշվետար-օպերատոր (1C, MS office-i,Internet) : Աշխատանքային փորձը ցանկալի է: Ճկուն մտածելակերպը,արագ կողմորոշվելու և թիմում աշխատելու կարողությունը պարտադիր պայման է:
Աշխատավարձ` մանրամասները տեղում
Այլ նշումներ` աշխ. ժամերը 09:00 – 18:00

Կարաս ազգային սննդի ցանց

Ընկերություն` Կարաս ազգային սննդի ցանց
Հասցե` ք. Երևան
Հեռախոս` 091 01 08 66, 096 32 53 55
Էլ. փոստ` hr շնիկ karas.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` -Վարել ընկերության ներքին հաշվապահությունը – Համակարգել ներքին և արտաքին գործարքների մուտքագրված, ծրագրային տվյալների ստուգումը և ճշգրտումը -Հաշվապահական ձևակերպումների իրականացում -Դրամական միջոցների հաշվառման ապահովում
Այլ նշումներ` Պահանջվող հմտություններ – Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում – Հարկային օրենդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն -Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում -Հաշվապահական ծրագրերի իմացություն 1 C, ՀԾ, e-invoicing -Բարդ իրավիճակներում արագ և հիմնավորված լուծումներ գտնելու և գործելու հմտություններ: Տվյալ հաստիքին դիմելու համար ուղարկեք Ձեր իքնակենսագրականները hr շնիկ karas.am կայքին , թեմա դաշտում նշելով ՛՛Հաշվապահ՛՛: Հարգանքով, Կարաս ազգային սննդի ցանց Հեռ.՝ 091 01 08 66 ; 096 32 53 55