Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Grigor.

Մեր ընկերությունն ունի կրպակ-խանութ շինանյութի շուկայում և զբաղվում է ջեռուցման համակարգերի մանրածախ առևտրով և տեղադրումով: Մեր ՍՊԸ-ի աշխատողների ընդհանուր թվաքանակը կազմում է հինգ մարդ (1 տնօրեն-հաշվապահ, 2 վաճառող, 2 տեղադրող վարպետ): Մեզ այդպես էլ չի հաջողվում ոչ մի աղբյուրից պարզել` պետք է ունենալ շինարարության լիցենզիա, թե ոչ: Լիցենզավորման կենտրոնը պնդում է, որ պարտադիր է: Եվ ստացվում է, որ մենք պետք է վճարենք պետ. տուրք 400 հազ. դրամ և մտնենք ԱԱՀ դաշտ, ինչը միանշանակ մեր պարագայում նշանակում է դադարեցնել գործունեությունը: Մեր ընկերություն շրջանառության լավագույն արդյունքը եղել 2007 թ.-ին 20 մլն. դրամ, իսկ ներկայիս շրջանառությունը, կարելի է ասել, բացակայում է: Խնդրում եմ Ձեզ պարզաբանել և որևէ խորհուրդ տալ այս հարցի վերաբերյալ, քանի որ ըստ օրենքի մեզ բացատրում են, որ քանի մեր գործունեությունը չի մտնում շին. թույլտվություն չպահանջվող աշխատանքների մեջ, ապա այն լիցենզավորվում է և ստացվում է, օրինակ, գազի կաթսայի կամ կոնդիցիոների տեղադրման համար մենք պետք է ստանանք շին. թուլտվություն և գործենք քաղաքաշինության բնագավառում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Չեմ կարծում, որ Ձեզ անհրաժեշտ է շինարարական լիցենզիա, քանի որ դուք շինարարություն չեք իրականացոնում, դուք ապրանք եք վաճառում և զբաղվում եք դրա տեղադրմամբ: Դա շինարարություն չի կարող համարվել, տրամաբանական չէ: Շենք սարքող կազմակերպությունն էլ է շիանարարություն իրականացնող, դուք էլ: Ուղղակի էդ մուրացկանները փող են ուզում ու իրանք էլ իրանց գործից բան չեն հասկանում: Կոմկրետ ո՞ր մարմինն է ասել, որ դուք պետք է լիցենզավերվեք: 098-810-555 Արսեն:

Grigor

Շնորհակալ եմ, Արսեն, արձագանքելու համար։
Մեզ լիցենզավորման անհրաժեշտության մասին հայտնել են Քաղաքաշինության նախարարության «Լիցենզավորման կենտրոն» գործակալությունից (Հեռ.` +374 10 52-02-85)։ Նրանք ասում են, լիցենզավորման մասին օրենքում գրված է ՝ Շինարարության իրականացում (բացառությամբ շինանարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), իսկ կառավարության 2 փետրվարի 2002 թվականի N 91 որոշումով մեր գործունեությունը շին. թույլտվություն չպահանջվող աշխատանքների ցանկի մեջ չի մտնում, և ինչ որ դասակարգիչներ կան, ու ըստ դրա մենք պետք է լիցենզիա ունենանք։
Այսինքն, եթե օրինակ Արաբկիր համայնքում պետք է կաթսա տեղադրենք, անհրաժեշտ է թույլտվություն ստանալ թաղապետից, հետո նոր կատարել տեղադրում։ Հիմա չգիտենք` ծիծաղենք, թե լաց լինենք…