«

»

Jun 16 2011

Էլեկտրոնային հաշվի անվավեր ճանաչում

Ա. Հայրապետյան.

Խնդրում եմ ասեք էլեկտրոնային գրված հարկային հաշվի անվավեր ճանաչելու ընթացակարգը. ուղղակի ընտրելով հաշիվը և սեղմելով հրամանաշարի համանուն կոճակը և վե՞րջ: Ի նկատի ունեմ` դրանով ավարտվում է, թե՞ պետք է ՊԵԿ-ին գրավոր բացատրություններ ներկայացվի անվավեր ճանաչելու պատճառները` հիմնավորում տալով: Եթե 24 ժամը չի լրացել և մյուս կողմն էլ դեռ չի ստորագրել: Կանխավ շնորհակալ եմ:

3 կարծիք

  1. ԱնԺելա

    Հարգելի Ա. Հայրապետյան, երբ սեղմում եք հրամանաշարի անվավեր ճանաչելու կոճակը, բերում է ցանկ, որտեղ Ձեզանից կպահանջվի նշել անվավեր ճանաչելու պատճառը: Պատճառն ընտրելուց հետո ստորագրում եք և հաշվի վրա հայտնվելու է: Այնուհետև կարող եք բեռնել անվավերի ստացականը և կցեք Ձեր հարկային հաշվին:

  2. Աննա

    Ուղղակի սեղմում եք կոճակը և վերջ: Բացատրագրի է համարվում անվավեր ճանաչման պատճառը:

  3. Ա. Հայրապետյան

    Շատ շնորհակալ եմ արձագանքելու համար:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: