«

»

Jun 23 2011

Որքա՞ն կնշանակվի վարչական տուգանք

Աննա.

Հարգելի հաշվապահներ, որքա՞ն կնշանակվի վարչական տուգանքը և ո՞ր հոդվածի համաձայն, եթե անփութության պատճառով կորել է կազմակերպության կողմից ստացված հաշիվ-ապրանքագիրը և չեն տրվել համապատասխան հաշվապահական ձևակերպումները: Նշեմ նաև, որ դա չի առաջացրել հարկի նվազեցում: Կանխավ շնորհակալ եմ:

Facebook մեկնաբանություններ

2 կարծիք

  1. Դավիթ Ասատրյան

    Անորոշություն կա տեքստւոմ, նախ եթե գիտեք, որ կորել է, ուրեմն գիտեք, թե ով է մատակարարը, խնդրեք կրկնօրինակը տալ: Հետո, եթե գումարը վճարել եք, ապա ստացվում է կանխավճար, ինչու՞ չեք հետաքրքրվել հաշիվը ստանալ և մարել կանխավճարը: Եթե գումարը չեք վճարել, ինչու՞ մատակարարը չի ահազանգում գումարի համար: Եթե 100,0 հազ. դրամը գերազանցող հարկային հաշիվ է, ուրեմն պետք է հարկայինից գրություն ստանայիք, այսինքն մատակարարը ԱԱՀ-ի տեղեկանքում ցույց է տվել որպես դուրս գրված, իսկ դուք ցույց չեք տվել որպես ստացված: Համենայն դեպս եթե ստուգում չի իրականացվել , ապա ձևակերպեք այսօրվա ամսաթվով և գրավոր տեղյակ պահեք հարկայինին, քանի չեն եկել ստուգման, այդ դեպքում ոչ մի տուգանք էլ չեք վճարի, իսկ եթե ստուգում է իրականացվել և այդ մասին նշում չկա, ապա մոռացեք դրա մասին, նույնպես տուգանք չի լինի:

  2. Արա

    Արդյո՞ք հնարավոր չէ վերականգնել հաշիվ-ապրանքագիրը (ծայրահեղ դեպքում եթե գործնկերը նորը դուրս չի գրում, կարելի է խնդրել, որ հենց իրանց օրինակը պատճենահանեն, ապա պատճեի վրա գրանցեն “իսկականի հետ ճիշտ է”, հաստատեն կնիքով և պատասխանատու անձի ստորագրությամբ): Տալիս եք հաշվապահակահ ձևակերպումը, ապա ներայացնում ճշգրտվաց համապատասխան հարկային հաշվեվտությունը: Եվ ոչ մի վարչական 🙂

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...