Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

ՄԵՐԻ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ: 2009թ.նոյեմբերի 9-ին ընդունվել եմ աշխատանքի, 2010թ.սեպտեմբերի 6-ից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Նշեմ, որ պայմանագրով աշխատավարձս կազմում է 40.000 դրամ, սակայն եղել են ամիսներ, որ ստացել եմ 41.500 կամ 42.000 դրամ: Ֆիզ. արձակուրդս կազմել է 240.000 դրամ: Գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, սակայն կրկին հղի եմ ու չունեմ աշխատած ոչ մի ամիս: Օգոստոսի 19-ին ևս գնում եմ ֆիզ.արձակուրդ: Կարո՞ղ եք ասել, թե որքան կկազմի ֆիզ. արձակուրդիս գումարը: Աշխատում եմ 5-օրյա` 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տաթև

Ֆիզ. արձակուրդի նպաստի հաշվարկման բազան համարվելու է նույնը, ինչ որ առաջին ֆիզ արձակուրդ գնալու դեպքում: Եթե հետհաշվարկով հետ գնանք, ապա ձեր նպաստի հաշվարկման բազան կկազմի 240 000/140*30.4*12 (քանի որ նախկինում հաշվարկը կատարվում էր այս եղանակով) + 42480 եկամտահարկ: Այժմյան հաշվարկով կկազմի մոտ 282400/12/21* 140 օրացուցային օրերում առկա աշխատանքային օրերի թվով, որից էլ հանելով եկամտահարկ` կստանաք նպաստի չափը:

ՄԵՐԻ

Շատ շնորհակալ եմ, Տաթև ջան: Իսկ կարո՞ղ ես ասել, եթե ես ներկայացնեմ անաշխատունակության թերթիկն ու դիմում գրեմ, օրենքով քանի՞ աշխատանքային օրվա ընթացքում ես կստանամ նպաստը: