աշխատանք

«

»

Aug 08 2011

ՀՀ օրենքը դրամարկղային գործառնությունների մասին

Դավիթ Աատրյան.

ԱՁ դրամարկղի գիրք օրենքով պե՞տք է ունենա, թե՞ ոչ: Դրամարկղային գործառնությունների մասին օրենքը անորոշ ձևով է գրված:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում բանկերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:

Հիմա այո՞, թե՞ ոչ:

4 կարծիք

Skip to կարծիք form

  1. Tigran

    Ոչ, քանի որ օրենքում նշում չկա անհատ ձեռներեցների մասին, այսինքն օրենքը շատ հստակ է ասում, թե ովքեր են վարում դրամարկղային գիքը:

  2. Simon

    Հարգելի Դավիթ, դրամարկղային գործառնությունների մասին օրենքում ասվում է, որ դրամարկղի գիրք պետք է վարեն իրավաբանական անձիք, իսկ ԱՁ-ն ֆիզիկական անձ է, ուստի և նա դրամարկղի գիրք չպետք է վարի:

  3. Դավիթ Ասատրյան

    Շնորհակալ եմ կարծիքների համար: Կետ 2-ում գրված չէ անհատ ձեռներեցների մասին, կարծում եմ օրենք գրողի համար դժվար չէ գրել , որ օրենքը չի տարածվում անհատ ձեռներեցների վրա, ուրեմն մի բան կա , որ չեն գրել, այսինքն հարկայինի համար տարակարծիք մեկնաբանության տեղիք է տալիս: Սա մեկ: Երկրորդը, այս կյանքում վճարումը հաստատող փաստաթուղթը շատ կարևոր դեր և նշանակություն ունի, մասնավորապես դրամարկղի ելքի օրդերը, վեդմոստը և այլն… Եթե ԱՁ չունի դրամարկղի գիրք, ապա չունի նաև ԴԵՕ և վեդմոստ, իսկ այդ դեպքում ինչպե՞ս է գոյանում հարկային պարտավորությունները, օրինակ, տարածքի վարձավճարի վճարումը, որից տաս տոկոս եկամտահարկ է առաջանում վճարման պահին, որը արտացոլվում է եկամտահարկի հաշվարկում, բացի այդ համաձայն ԱՕ տվյալ ամսվա աշխատավարձը պետք է վճարվի ամենաուշը հաջորդ ամսվա տասնհինգը, եթե չկա վեդմոստ, ապա ինչպե՞ս է ստուգվելու` այդ հոդվածը խախտվել է, թե ոչ… Կարծում եմ, այս բացը օրենք գրողը չի նկատել…

  4. Սիմոն

    Հիմա` ոչ…

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *


Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: