Ինչպե՞ս պետք է հաշվել օրապահիկը

Ելենա.

Եթե աշխատողը մեկնում է գործուղման Ռուսաստանի դաշնություն, ապա ինչպե՞ս պետք է հաշվել նրա օրապահիկը: Ես տեղյակ եմ, որ սահմանված է 1 օրվա համար 25000 ՀՀ դրամ: Դա այդպե՞ս է, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նունե

Գոյություն ունի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՒ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԵՐՆ ՈՒ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
որտեղից էլ կարող էք վերցնել Ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան:

Համլետ

ՀՀ կառավարութան 27.11.1998թ. թիվ 753 որոշման 3-րդ կետի Ը ենթակետով սահմանված է, որ հարկվող շահույթը կամ հարկվող եկամուտը որոշելու նպատակով հարկատուի համախառն եկամտից կարող են նվազեցվել “Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5 տոկոսը չգերազանցող գումարի չափով: Ընդ որում, գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի ծախսը կնվազեցվի 25 հազ. դրամը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն գումարը չգերազանցող գումարի չափով”:
ՀՀ կառավարության կողմից այլ գումար սահմանված է ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման հավելված 2-ով:
Այսինքն, նախ անհրաժեշտ է նայել ՀՀ կառավարության 2335-Ն որոշումը, այնուհետև, այնտեղ համապատասխան չափ սահմանված չլինելու դեպքում, կիրառել ՀՀ կառավարության 753 որոշմամբ սահմանված չափը` 25 հազ. դրամ:

Մուրադ

Կարող եք նաև նայել 17 մայիսի 2011 թ. N 23 պաշտոնական պարզաբանումը` “Շահութահարկով հարկման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերի համար սահմանված չափերի կիրառման վերաբերյալ”: