Կազմակերպությունը 2011թ. ԱԱՀ վճարող համարվելու համար դիմում չի գրել

36

Արթուր.

Խնդրում եմ շտապ պատասխանել: Կազմակերպությունը 2010թ. ԱԱՀ-ով է աշխատել իր դիմումի համաձայն, սակայն 2011թ-ի համար չի գրել դիմում և աշխատել է ԱԱՀ-ով` ունենալով ներմուծում և իրացում, և կատարել է հաշվանցում: Ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ:

4 կարծիք - “Կազմակերպությունը 2011թ. ԱԱՀ վճարող համարվելու համար դիմում չի գրել”

  1. Արա Ա. says:

    Հարգելի Արթուր, ուսումնասիրեք ԱԱՀ մասին օրենքի 3-րդ հոդվածը, միգուցե որևէ կետի համաձայն կազմակերպությունը համարվի ԱԱՀ վճարող ավտոմատ կերպով:

  2. Արթուր says:

    Ավտոմատ կերպով չի համարվի, սակայն 2011թ հունվարին կնքվել է էլեկտրոնային հաշիվների դուրս գրման պայմանագիր, որը կնքվում է ԱԱՀ ը վճարողների հետ, դա բավարար չէ՞, եթե ոչ, ինչու՞ է հարկայինը պայմանագիր կնքել և պայմանագրում գրել ԱԱՀ վճարող:

  3. Արծրուն says:

    Արթուր ջան, շատ վատ է…ձեր կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրերում առանձնացված ԱԱՀ ենթակա է վճարման պետ. բյուջե առանց հաշվանցման, այսինքն ձեր շրջանառության 1/6-ը ենթակա է վճարման բյուջե որպես ԱԱՀ առանց նվազեցման: Մեկ էլ Ձեր կողմից նվազեցված ԱԱՀ-ի հաշվարկում ԱԱՀ-ի գումարի նկատմամբ կկիրառվի 50 և 10 տոկոս տուգանք, որպես ավել ցույց տված ձեռքբերումներ, և կհաշվարկվեն տույժեր դրանց օրվանից: Մի խոսքով, շատ վատ է: Մի քիչ մանրամասնի, կարող է մի բանով կառչելու տեղ լինի, քեզ օգնենք…

  4. Արծրուն says:

    Արթուր ջան, պայմանագիր կնքելը դեռ հիմք չի: Ցանկացած մարդ կարող է գնալ ու այդ պայմանագիրը կնքել, հարկայինը ի՞նչ գիտի, դու իրականում ԱԱՀ վճարող ես, թե ոչ: Կարող է տարվա կեսից օրինակ 58.3 անցել ես ու գնում ես պայմանագիր կնքելու: Հարկայինը չի ստուգելու, նոր տա…

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:

Թողնել կարծիք

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank
Powered by WordPress | Designed by: buy backlinks | Thanks to seo, seo services and Insanity Workout