Արձակուրդայինի հաշվարկ

Արևիկ.

Կխնդրեի օգնեք հետևյալ հարցում: Աշխատողը հոկտեմբերի 03-ից 5-օրյա աշխ. շաբաթից անցնում է 6-օրյայի և հոկտեմբերի 14-ից վերցնում է 2010թ.-ի չօգտագործած արձակուրդ 10 աշխ. օր (2010թ.-ին նա աշխատել է 5-օրյա աշխ. շաբաթ): Խնդրում եմ օգնեք ճիշտ կողմնորոշվել: Արդյո՞ք պետք է արձակուրդի ժամանակահատվածում շաբաթ օրերը հաշվել որպես աշխ. օր, (այսինքն` 14.10.11 – 27.10.11), թե՞ հաշվել այնպես, ինչպես 2010թ.-ի համար(14.10.11-28.10.11): Կներեք, եթե հարցս խառն եմ ձևակերպել: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

Հարգելի Արևիկ, նախ մինչև հոկտեմբերի 03-ը օրերով հաշվարկեք անցած նրա արձակուրդային օրերը: Հոկտեմբերի 03-ից հետո արդեն կհաշվարկեք ոչ թե 20 աշխատանքային օր, այլ 24: Դուք անպայման նշեք շաբաթ օրերը արձակուրդ 14.10.2011-25.10.2011, սա կլինի 10 աշխատանքային օր: