Աշխատողը ազատման դիմում է գրել

Գայանե.

Հարգելի կոլեգաներ, աշխատողը ազատման դիմում է գրել 04.11.2011թ-ին` իրեն 16.11.2011թ.-ից ազատելու համար: Տնօրենը մակագրել է դիմումը 07.11.2011թ-ին և այդ նույն ամսաթվով տրվել է հրաման` 16.11.2011-ից աշխատողին ազատել համաձայն ՀՀ ԱՕ 110 հոդվածի: Արդյո՞ք ժամկետների առումով ամեն ինչ ճիշտ է, և բավարա՞ր է արդյոք միայն դիմումը մակագրելն ու հրամանը, թե՞ համաձայնագիր էլ պիտի կնքվի:
Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anya

Աշխատողը ներկայացրել է դիմում 04,11-ին, տնօրենը երեք օր հետո մակագրել է, լավ է արել, բայց դա քիչ է, ուրեմն ամսի յոթով էլ տնօրենը պետք է գրի պատասխան ծանուցում, բացի մակագրելուց, որ համաձայն է, որպեսզի նա ազատվի աշխատանքից, հետո կողմերը կնքում են համաձայնագիր, որտեղ արդեն նշում են ազատման օրը, պայմանները և այլն, որից հետո նոր տալիս եք հրաման, որի հիմքը կհանդիսանա կողմերի միջև կնքված համաձայնագիրը: Այնպես որ, Ձեզ անհրաժեշտ է պատասխան ծանուցում, համաձայնագիր և հրաման: Հուսամ` օգնեցի:

Նարինե

Անյա ջան, ես էլ մի քանի հարց ունեմ Ձեզ` կապված ձեր գրած պատասխանի հետ: Ի՞նչ ծանուցում պետք է գրվի տնօրենի կողմից, եթե հրամանի մի օրինակը տրվում է աշխատակցին և այդտեղ պարզ երևում է , որ տնօրենը դեմ չի, որ աշխատողը ազատվի: Ինչի՞ համար է պետք կնքել համաձայնագիր, եթե նույն հրամանում երևում է և ազատման օրը, և պայմանները, և վերջնահաշվարկի մասին տեղեկությունը: Բացի դրանից հրամանի հիմքը կարող է հանդիսանա աշխատակցի դիմումը: Խնդրում եմ, եթե դժվար չէ, բացատրեք կամ գրեք` ԱՕ որ հոդվածով է անհրաժեշտ ավելնորդ երկու փաստաթուղթ պատրաստել, եթե աշխատողը իր դիմումի համաձայն ազատվում է աշխատանքից: Շնորհակալություն:

Սեդա

Հարգելի Նարինե, Անյայի պատասխանը միանգամայն ճիշտ է, բացատրեմ` ինչու: Ներկայումս գործող օրենսդրությամբ, եթե աշխատողը ցանկանում է ազատվել աշխատանքից, ապա համաձայն ՀՀ ԱՕ 112 հոդվածի 1-ին մասի պարտավոր է այդ մասին գրավոր ձևով տեղեկացնել գործատուին առնվազն 30 օր առաջ: Այս դեպքում գործատուի կողմից պատասխան ծանուցման կարիք չկա: Սակայն եթե աշխատողը իր ազատման մասին տեղեկացնում է ավելի ուշ, քան 30 օրը, ապա այս դեպքում անհրաժեշտ է գործատուի համաձայնությունը: Այսինքն եթե աշխատողը դիմում է գրել օրինակ 15 օր առաջ, գործատուն իրավունք ունի չազատել նրան այդ օրով: Հեռտևաբար գործատուի պատասխան ծանուցումն անհրաժեշտ է` որպես վերջինիս կողմից համաձայնության նշան: Այս դեպքում աշխատողն ազատվում է աշխատանքից համաձայն ՀՀ ԱՕ 110 հոդվածի` կողմերի համաձայնությամբ, դրա համար էլ համաձայնագիրը ևս պարտադիր է:

Գայանե

Շնորհակալություն գեղեցիկ ձևակերպված պատասխանի համար:

Anya

Նարինե ջան, աշխատողի դիմումի համաձայն կարող եք ազատել աշխատողին 112-րդ հոդվածի համաձայն միայն հրամանով, այն էլ դիմումը պետք է գրել 30 օր առաջ, իսկ Գայանեի հարցը կոնկրետ կողմերի համաձայնությամբ լուծելու մասին է 110 հոդվածը նայեք ԱՕ, քանի որ Գայանեի դեպքում աշխատողը 04.11.2011-ին էր գրել դիմումը և կոնկրետ նշել է, թե երբ է ուզում ազատվել, ապա այս տարբերակում կարելի է օգտագործել միայն 110 հոդվածը, եթե իհարկե գործատուն համաձայն է,110 հոդվածում պարզ գրված է որ մի կողմը մյուս կողմին պետք է պատասխան տա 7 օրվա մեջ, իսկ եթե համաձայն չէ, նորից գործում է 112 հոդվածը, և այդ դեպքում աշխատողին գործատուն կազատի միայն դիմումը ներկայացնելու օրվանից առնվազն 30 օր անցնելուց հետո, այսինքն 05.12.2011թ-ին արդեն միայն հրաման տալով: Եվ ձեր տված հարցին պատասխանեցի ԱՕ 110 հոդվածով ազատելու դեպքում անհրաժեշտ է 2 ավելորդ փաստաթուղթ, միայն դիմումով ազատելը ուրիշ հոդվածներով են կարգավորվում: Ինչպես հասկացա, Նարինե, դուք հաշվապահ եք, ոչ թե կադրերի աշխատող, համենայն դեպս, եթե կադրերով էլ եք զբաղվում, ապա ստիպված եք լավ ուսումնասիրել ԱՕ-ն: